ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատվաստանյութերն ինչ ազդեցություն են ունենում քաղցկեղածին բջիջների վրա. Թերապեւտն ասում է՝ հարցի պատասխանը կլինի միայն 3-4 տարի անց 01/17/2022 18:26 | Հարցազրույց

Միշտ ասել եմ, որ միակ կայուն և հավաստի իմունիտետը ձևավորվում է հետհիվանդացության ժամանակ: Հիբրիդային իմունիտետը՝ բնականին գումարած պատվաստանյութը, ավելի է ուժեղացնում մեր բնական իմունիտետը, և այս վարկածը միջազգային է: Միայն պատվաստումային իմունիտետն, իմ կարծիքով, շատ թույլ է: Եթե կայուն, բնական իմունիտետ ունես, դու չես վարակվում նորից: Թերապևտ, սրտաբան, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետքովիդային վերականգման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը պատասխանում է «Փաստինֆո»-ի հարցերին։
-Տիկին Մանուկյան, հարցազրույցներում ասում եք, որ քաղաքացիների հետ պետք է անկեղծ խոսել պատվաստումների, դրանց ազդեցությունների և հակացուցումների մասին, ի՞նչ նկատի ունեք:
-Երբ պատվաստումային գործընթացն սկսեց, բոլորն ակնկալում էին, որ պետք է պատվաստվեն և այլևս չվարակվեն, հետո պարզվեց, որ պատվատանյութի առաջին դեղաչափն ընդունելուց 21օր հետո նոր սկսում են հակամարմիններ արտադրվել և ևս 21 օր անց երկրորդ դեղաչափը ստանալուց հետո ձևավորվում է կայուն լարված իմունիտետ, այսինքն արտադրվում են պատշաճ քանակի պաշտպանիչ հակամարմիններ: Այս մասին խոսում էին նաև տարբեր միջազգային բժշկական կազմակերպությունները և խորհուրդ տալիս այդ 42 օրը ավելի խիստ պահել հակահամաճարակային կանոները, որպեսզի չվարակվեն: Հետո պարզվեց, որ լրիվ այլ էր իրականությունը, մարդիկ սկսեցին վարակվել նաև 42 օր, 3 , 6 և 12 ամիս հետո և ավելի ուշ, ունենալով պաշտպանիչ հակամարմինների բարձր մակարդակ։ Եվ այս ամենը առաջացնում է տարակուսանք, անվստահություն և թերահավատություն ինչպես բժիշկների, պատվաստումների, այնպես էլ վիրուսի բնական ծագման և վտանգավոր լինելու վերաբերյալ։ Մենք` բժիշկներս, մարդկանց պետք է տեղեկացնեինք, որ պատվաստումը ոչ թե կանխարգելում է վարակելիությունը, այլ միայն ծանր ընթացքը, նվազեցնում է հոսպիտալիզացիաները և լրիվ զրոյի հավասարեցնում մահացությունը, իսկ դա մեզ համար արդեն շատ մեծ արդյունք է: Ժողովրդին ճիշտը պետք էր ներկայացնել մինչ պատվաստմանը ակտիվ հորդորելը։
-Առողջապահության նախարարության, նրան առընթեր ենթակառուցվածքների, ինստիտուտների ներկայացուցիչները հարցազրույցներում ասում են, որ պատվաստանյութերի հակացուցումները շատ չնչին են, իսկ բնակչությունն ասում է, որ դրանք փորձաշրջան չեն անցել, ո՞րն է պատճառն այս չհասկացվածության:
- Այո, անկեղծ պետք է լինեինք ու ասեինք, որ պատվաստանյութերը չեն փորձարկվել մինչև վերջ: Ի դեպ, ասեմ, որ պատվաստանյութերի փորձարկումները պետք է ավարտեին 2022 թ. դեկտեմբերին, բայց քանի որ համաճարակը սարսափելի վիճակում էր, առաջին փուլից հետո թույլ տրվեց դրանց շրջանառությունը: Պատվաստանյութերը, սովորաբար 3 փուլով են փորձարկումներն անցնում, սրա մասին էլ անկեղծ պետք է ասեինք, որպեսզի ժողովուրդը չմտածեր, թե ինքը փորձադաշտ է: Բայց քանի որ բժշկությանը ճանաչելի միակ փրկությունը համաճարակից և ցանկացած վարակից պատվաստումն է, պետք էր գործընթացը արագ սկսել: Ինչ վերաբերում է հակացուցումներին, ապա ասեմ, որ պատվաստանյութերը շատ խորը ուսումնասիրված չեն: Իմ կարծիքով վերցվել են այն ընդհանուր հակացուցումները, որոնք վերաբերում են բոլոր պատվաստանյութերին:
-Հայաստանում արյան խտության և հատկապես կանանց մոտ կրծքի մաստոպատիան շատ տարածված է, ինչպե՞ս վարվել այս պարագայում:
-Առանձնահատուկ ուսումնասիրված չէ, թե որ հիվանդության ժամանակ կարելի է պատվաստվել, որ հիվանդության ժամանակ՝ ոչ: Բայց փոխարենը մեկ տողով ասվել է՝ բոլոր սուր հիվանդությունների կամ քրոնիկ հիվանդությունների սրացման ժամանակ չի կարելի պատվաստվել: Հիմա ես էլ հարց ունեմ՝ այդ հերթում կանգնած մարդուն, որը եկել է պատվաստվելու, բժիշկը հետազոտում է, պարզվում է, որ ճնշումը, ջերմությունը լավ վիճակում են, սակայն, ի՞նչ գիտի քրոնիկ սրտի իշեմիկ հիվանդությունն էս պահին սրացա՞ծ է, թե՞ ոչ, կամ երիկամային քրոնիկ հիվանդություն ունի՞, սրացա՞ծ է, թե՞ ոչ, չէ՞ որ այդ մարդը ստուգում չի անցել մինչ այդ: Իմ այս խոսքերի համար ինձ քարկոծեցին, իսկ ես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ պետք է գնահատի մարդու քրոնիկ հիվանդությունն այդ պահին սրացած է, թե ոչ, նա առայժմ չունի գանգատ, կամ իր գանգատներն անտեսել է, կամ դեռ այդ չափի չի արտահայտել, որ մարդն ինքնուրույն գնահատի իր քրոնիկ հիվանդությունը: Ես առաջարկում էի, որ նա պատվաստումից առաջ համալիր հետազոտություն անցնի գոնե առաջնային օղակում, որտեղ կհետազոտի իրեն միշտ հետազոտած այն բժիշկը, ով արդեն ծանոթ է այդ մարդու մոտ առկա խնդիրներից:
Օրինակ՝ եթե ստուգման արդյունքում հայտնաբերվում է թրոմբոէմբոլիկ բարդության բարձր ռիսկ, ուրեմն պետք է ստուգի այդ մարդու արյան խտությունը, հետո այն կարգավորի, որից հետո նոր անպայման պատվաստի: Այսպես և մենք ենք ապահով լինում, և մարդը, քանի որ պատվաստումից հետո սրտի ինֆարկտ տարած մարդը քովիդը թեթև կտանի, իրեն պատվաստումը պետք է, բայց պատվաստվելուց առաջ, ռիսկային գործոններից խուսափելու համար, պետք է հասկանանք, նա առողջապես պատրաստ է՞ դրան: Դրա համար ես հաճախ ասում եմ ամեն մեկի հետ անհատական մոտեցում է պետք ցույց տալ, հասկանում եմ, որ դա մեծ աշխատանք է, բայց այդ եղանակով մարդկանց վախերը կփարատեինք:
-Ասացիք, որ պատվաստանյութերը խորը ուսումնասիրված չեն, բայց այնուամենայնիվ հարցնեմ՝ կարող ե՞ն պատվաստանյութերը քաղցկեղածին բջիջների վրա ազդեցություն ունենալ:
-Չունեմ ինֆորմացիա, որ ձեզ պատասխանեմ: Ընդհանրապես չկա նման ինֆորմացիա: Բայց կա մի այլ բան, որ, այո, ցանկացած աուտոիմուն հիվանդություն կարող է պատվաստանյութից հետո սրվել: Այսինքն՝ իմունհամակարգի հետ կապված հիվանդություններն ընկճում ենք քիմիոթերապիայով կամ այլ դեղորայքով: Օրինակ՝ քիմիոթերապիայով ընկճում ենք իմունհամակարգը, որպեսզի քաղցկեղածին բջիջները նորից չշատանան, իսկ պատվաստանյութով խթանում ենք իմունիտետը, իսկ դա կարող է բերել այդ հիվանդության սրացման: Այս հարցին կկարողանանք պատասխանել 3-ից 4 տարի հետո, երբ հայտնաբերենք քաղցկեղով հիվանդների թվի աճը: Իհարկե, սա բարոյական տեսակետից ճիշտ չէ, բայց մյուս կողմից էլ մենք տարբերակ չունեինք զսպելու վիրուսը, միակ ձևը պատվաստումն էր:
-Իսկ եթե քովիդի ընթացքում մարդը ձեռք է բերել մեծ քանակությամբ հակամարմին, արդյո՞ք արհեստական ներմուծված հակամարմինները չեն վնասի:
-Ես միշտ բնության կողմից եմ: Միշտ ասել եմ, որ միակ կայուն և հավաստի իմունիտետը ձևավորվում է հետհիվանդացության ժամանակ: Ինքս հետազոտության նպատակով անընդմեջ ստուգվում եմ: Իմ հակամարմիններն անընդհատ բարձրանում և իջնում են, 6 ամիս մնում են բարձրացած, հետո սկսում են իջնել: Երբ ես շփվում եմ քովիդով հիվանդի հետ՝ նորից բարձրանում են, հիմա բազմիցս պետք է վարակված լինեի, քանի որ շրջապատված եմ քովիդով հիվանդներով, բայց չեմ վարակվել, ես պաշտպանված եմ իմ բնական իմունիտետով, բայց կա մի այլ տարբերակ, որ հիբրիդային իմունիտետը՝ բնականին գումարած պատվաստանյութը, ավելի է ուժեղացնում մեր բնական իմունիտետը, և այս վարկածը միջազգային է: Միայն պատվաստումային իմունիտետն, իմ կարծիքով, շատ թույլ է: Տեսեք պատվաստումից հետո մարդը կարող է վարակվել, բայց բնական իմունիտետից հետո շատ եզակի դեպքեր են եղել, երբ վարակվել են: Եթե կայուն, բնական իմունիտետ ունես, դու չես վարակվում նորից: Եղեք առողջ և պաշտպանված, պատվաստվեք և վստահեք բժշկի խորհդին։
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/28/2022 09:33 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
- 05/28/2022 08:29 Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:24 Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց․«Հրապարակ»
- 05/28/2022 08:21 Դեսպանները մրցում են միմյանց հետ․ «Հրապարակ»
- 05/28/2022 08:15 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը․«Հրապարակ»
- 05/28/2022 08:11 Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:06 Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
Մեկնաբանություն
- 05/28/2022 16:47 Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները․ Բաբայան
- 05/28/2022 16:34 Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երեւանում եւ կշարունակի պայքարը. Սոս Հակոբյան
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/28/2022 15:49 Փրկարարները հայտնաբերել են սահնօձ
- 05/28/2022 14:59 Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում փլուզվել է միջսենյակային պատը.կան տուժածներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը