ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞նց կարող էր չվախենալ. 8 ժամից ավելի գերության մեջ պահված հովիվն արդեն տանն է, բայց անասուններին ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել. Հովսեփյան 01/14/2022 13:55 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ երեկ գերեվարված 53-ամյա բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը արդեն տանն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Հովիվը ադրբեջանական կողմում է մնացել 8,5 ժամ։ Նրան գերեվարել են ժամը 13.00-ին ու ադրբեջանցիները երեկոյան ժամը 21.30-ին նրան վերադարձրել են ռուս խաղաղապահներին։ Հովսեփյանը մշտական կապի մեջ է եղել հովվի ընտանիքի ու հարազատների հետ։
«Գյուղի վերևում է եղել։ Կապի մեջ ենք եղել։ Տեղի նախկին, ներկա ղեկավարները հաղորդել են ռուսներին, ես գնացել եմ Կարմիր խաչի գրասենյակ, այդտեղ էլ տեղեկացրել։ Սուրիկ Մաթևոսյանն իրենց տանն է հիմա։ Իմ տեղեկություններով, ֆիզիկական բռնության հետքեր չկան նրա վրա, նորմալ է։ Ո՞նց կարող էր չվախենալ, այս պահին ամեն ինչ նորմալ է, այսօր նրան կայցելեմ»,- ասաց Հովսեփյանը։
Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավարը տեղեկացրեց նաև, որ ադրբեջանցիները, սակայն գողացված մոտ 1000 ոչխարներին դեռ իրենց չեն հանձնել։
«Անասուններին դեռ չեն փոխանցել, բայց պայմանավորվածություն կա, որ ոչխարներին էլ վերադարձնեն։ Չեն փոխանցել, կարծում եմ եղանակային պայմանների պատճառով»։
Հիշեցնենք, որ երեկ կեսօրից հետո ադրբեջանցիներն առևանգել են հովվին, քշել–տարել են նաև նրա հոտը։ Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը ոչխարներն արածեցնելու ժամանակ է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։
Դեպքի մասին տեղյակ են պահվել ռուս խաղաղապահները, ընթանում էին բանակցություններ։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանին երեկ երեկոյան ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/15/2024 08:23 ԿԳՄՍ գլխավոր քարտուղարն ու նրա ամուսինը օրինախախտում են թույլ տվել, ամուսինը վերականգնել է հասցված վնասը եւ մնացել անպատիժ. «Ժողովուրդ»
- 10/15/2024 08:20 Դեսպանների փոփոխություն է սպասվում․ «Հրապարակ»
- 10/15/2024 08:16 ՔՊ-ում՝ ատամները սրած, սպասում են․ «Հրապարակ»
- 10/15/2024 08:13 ՔՊ-ին աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկ կարվի․ «Հրապարակ»
- 10/15/2024 08:10 Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»
- 10/15/2024 08:05 Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով․«Հրապարակ»
- 10/15/2024 08:01 20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/15/2024 11:23 Սա տգեղ է, հանգի’ստ. Երևանի ավագանու նիստին իրավիճակը լարվեց, երբ ավագանու անդամը խոսեց արտահերթ ընտրություններ
- 10/14/2024 17:59 Ես սպառել եմ վստահությունս կառույցի հանդեպ. Կուչուբաևը՝ Փաստաբանների պալատի կողմից հարուցած կարգապահական վարույթի մասին
- 10/14/2024 17:07 Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է սև հնագիտությունը․ Հայկ Դեմոյան
- 10/14/2024 16:01 Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով այլ Իրանի 61 կմ հատվածով անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով) իրականացնելու գաղափարը. Մինասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/15/2024 00:15 ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ
- 10/15/2024 00:11 Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին
- 10/14/2024 22:54 Մեղրիի «Թաղամիր» կոչվող տարածքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 41 հա խոտածածկույթ
- 10/14/2024 14:47 Հրդեհ Հերհեր գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/14/2024 23:32 Քանյե Ուեսթի նախկին օգնականը նրան մեղադրել է բռնաբարության մեջ
- 10/14/2024 23:23 Զբոսաշրջիկ կինը երեխային թողել է թուրքական օդանավակայանի զուգարանում եւ փորձել թռչել Մոսկվա
- 10/14/2024 21:48 Հայտնի են քնելու համար ամենավատ դիրքերը
- 10/14/2024 21:21 Բժիշկը նախազգուշացրել է ավելի ու ավելի շատ մարդկանց վրա տարածվող «թագավորների հիվանդության» մասին