ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորները Դատավորների միության նախագահի պաշտոնում տեսնում են Ազարյանին,իսկ Ջհանգիրյանը և Վճռաբեկ դատարանի նախագահը լծակներ են կիրառում սեփական թեկնածուին անցկացնելու համար 01/12/2022 21:55 | ԼՐԱՀՈՍ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը ջանքեր են գործադրում դատավորների միության նախագահի պաշտոնում իրենց համար նախընտրելի թեկնածուին անցկացնելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը, ինչից հետո կգումարվի նաև Դատավորների միության ժողովի նիստ, որի օրակարգում միության նախագահի և երկու տեղակալների ընտրության հարցը։
Դատավորների միության նախագահի պաշտոնի համար հավակնող թեկնածուները երկուսն են՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, որը մեր ունեցած տեղեկություններով, երեկ է ինքնաառաջադրվել։ Դատավորների շրջանում բացարձակ ֆավորիտ է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը մեծ հեղինակություն և վստահություն է վայելում ինչպես դատավորների, այնպես էլ՝ փաստաբանական համայնքի շրջանում։ Ավելին՝ նա ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորներից է եւ մի քանի տարի անընդմեջ դարձել «Թափանցիկ ձեռք» հուշանվերի մրցանակակիր:
Իսկ Ելիզավետա Դանիելյանը համարվում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի թեկնածուն, վերջիններս վաղեմի ընկերներ են։
Դատավորները հենց Ալեքսանդր Ազարյանի ընտրության հետ են կապում դատական իշխանության հետագա ճակատագիրը, դատական համակարգի անկախության հետագա պահպանման, Դատավորների միության «վերակենդանացման» հույսը, մինչդեռ, մեզ հասած տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Վճռաբեկ դատարանի նախագահը Դատավորների միության նախագահի պաշտոնում տեսնում են Ելիզավետա Դանիելյանին և լծակներ կիրառում՝ սեփական թեկնածուի առաջխաղացման և վերջինիս «հաղթանակն» ապահովելու համար։ Ավելին, մեր տեղեկություններով, չի բացառվում, որ նրանք փորձեն տապալել հունվարի 14-ին կայանալիք միության նիստը՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելով դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ Դատավորների միության նախագահի պաշտոնում ընտրվելու հարցում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/06/2023 11:48 Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան
- 02/06/2023 10:48 Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի. Աբրահամյան
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը