Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   08:47 Քաղաքացիները փակել են Աբովյան փողոցը 05/15/2024   08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» 05/15/2024   08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» 05/15/2024   08:22 Տերյան-Արամի խաչմերուկն այս պահին 05/15/2024   08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» 05/15/2024   08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ». 05/15/2024   08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» 05/15/2024   08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» 05/15/2024   08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» 05/15/2024   08:01 ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» 05/15/2024   07:56 Բագրատ արքեպիսկոպոսը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» 05/15/2024   07:49 ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» 05/14/2024   23:55 Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին 05/14/2024   23:45 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   23:37 «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ 05/14/2024   23:23 Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով 05/14/2024   23:09 ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները 05/14/2024   22:50 Գերաշնորհն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան 05/14/2024   22:38 37-ամյա կինը հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով 05/14/2024   22:17 Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկություն 05/14/2024   22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի 05/14/2024   21:46 Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/14/2024   21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   20:47 Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը 05/14/2024   20:35 Վաղը մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը կհայտնենք Փաշինյանին․ շարժման առաջնորդը կոչ արեց լինել Օպերայում 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   20:13 Հանդիպել եմ 3 վարչապետերի հետ․ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   19:52 Պարզվում է՝ ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ իրենց քաղաքացիական պարտականությունը լիուլի արտահայտելը. Շարժման առաջնորդ 05/14/2024   19:30 Կուսակցական հավակնությունները պետք է մի կողմ դնել. Ծառուկյան (տեսանյութ) 05/14/2024   19:22 Թբիլիսիում ցուցարարները չեն պատրաստվում ցրվել․ տարածքում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ եւ ջրցան մեքենաներ 05/14/2024   19:14 Ոստիկանությունը պատանդ է իշխանության ձեռքին. Ավետիսյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   18:41 Երևանում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի հիշատակին ու Երվանդ Մանարյանի արձանը 05/14/2024   18:38 Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ 05/14/2024   18:23 Եթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին 05/14/2024   18:19 Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024   18:03 Պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, հետագա զարգացումների նախաբանն էր, այժմ հիմնական հարցը անվտանգությունն է. Փաշինյան 05/14/2024   17:58 Ժամանակն է, որ ձեռք բերված համաձայնությունները արտացոլվեն խաղաղության պայմանագրում. Փաշինյան 05/14/2024   17:55 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել 05/14/2024   17:46 Թբիլիսիում սկսել են բերման ենթարկել խորհրդարանի մոտի մետաղական պատնեշները հանած քաղաքացիներին 05/14/2024   17:32 Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան 05/14/2024   17:19 Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին 05/14/2024   17:12 «Կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք․ հայտարարություն 05/14/2024   17:05 Մազերի խնամքի հիմնական սխալները 05/14/2024   16:56 Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը 05/14/2024   16:49 Կոռուպցիայի կանխարգելման թվային գործիքներ, օրենսդրական նոր կարգավորումներ. ԿԿՀ-ի և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել
05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ)

Դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ. Դատավոր Զարուհի Նախշքարյան 12/27/2021   19:37  |  Դատական ռեպորտաժներ

Ուր ենք մենք հասել, որ հիմա դատավորը պետք է կանգնի ԲԴԽ-ի առջև և ապացուցի, որ հայցադիմումում գրված է այն, ինչ գրված է։ Այս մասին ԲԴԽ-ում կարգապահական միջնորդության քննության ընթացքում իր եզրափակիչ ելույթում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Անդրադառնալով գործի նյութերն ամբողջությամբ ընթերցելու ԲԴԽ-ում հնչեցրած իր պահանջին՝ դատավորը նշեց, որ իրավունք ունի մտածելու, որ ԲԴԽ հարգարժան անդամները չեն ծանոթանում նյութերին, նրանցից ոմանք նույնիսկ գաղափար չունեն, թե ինչ հարց է քննարկվում։ Օրինակ՝ քննարկվում է հայցի հիմքի և առարկայի սահմաններից դուրս գալու հարցը, մինչդեռ, ԲԴԽ անդամներից Վիգեն Քոչարյանը հարց է ուղղում՝ «ներխուժել բառը վիրավորանք է, թե ոչ». դատավորը նկատեց՝ նշված հարցը քննարկվել է դատական տարբեր ատյաններով, ինքն էլ գնահատականը տվել է դատական ակտում։

«Մինչև որտեղ ենք մենք պատրաստ հասնել։ Արդեն համաձայնել ենք, որ իրականում ՀՀ արդարադատության նախարարը պետք է որոշի՝ որ դեպքում է, որ հայցը ենթակա է վերադարձման, որ դեպքում՝ ոչ։ Մենք արդեն արձանագրել ենք, որ արդարադատության նախարարը պետք է որոշի՝ որ դեպքերում դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, որ դեպքում՝ ոչ։ Հիմա մենք փորձում ենք համաձայնել, որ արդարադատության նախարարը պետք է որոշի՝ իրեն հետաքրքրող հայցերով հայցի հիմքը որտեղից է սկսվում, որտեղ՝ վերջանում և որն է առարկան։ Ես համաձայն չեմ այդ ձևաչափի հետ և համարում եմ, որ նախարարն այդ հարցերից և ոչ մեկը չի կարող որոշել։ Այդ հարցը չի կարող որոշել նաև Խորհուրդը՝ իմ պատկերացմամբ։ Այդ հարցը բացառիկ դատավորի լիազորությունների սահմանում է»,- նշեց Նախշքարյանը՝ ընդգծելով, որ, ԲԴԽ-ում այս հարցերով քննարկումների ծավալումը հղի է շատ ավելի մեծ հետևանքներով, որը Խորհուրդը չի կարող պատկերացնել՝ իրեն հարմար որոշումներ կայացնելու պահին, այդ որոշումներն օգտագործվում են տարիներ։

Իսկ թե ինչու է դատավորը ներկայանում իր վերաբերյալ բոլոր վարույթների քննությանը՝ Դատավոր Նախշքարյանը պարզաբանեց, որ գտնում է, որ դատավորները, իրավաբանները, փաստաբանները, որոնք հետևում են այս նիստերին, պետք է համոզմունք ունենան, որ նախարարի կողմից հարուցված և ԲԴԽ ներկայացված առարկայազուրկ, սնանկ պատճառաբանություններով միջնորդությունները չեն կարող կյանք ունենալ, իսկ եթե անգամ ունեն, ապա դատավորը դրա վերաբերյալ բոլոր պարզաբանումները ներկայացրել է Խորհրդին։

«Դատավորները չպետք է վախենան իրենց՝ որոշումներ կայացնելու պարտականություններից և լիազորություններից, թեև համոզված եմ՝ գործադիր իշխանության նպատակը հենց դա է՝ նման միջնորդություններ հարուցելով: Ես համոզված եմ, որ նախարարի՝ դատական համակարգին և դատավորներին վախեցնելու առաքելությունը չի հաջողելու, անկախ նրանից, թե ո՞վ այդ ջրաղացին ջուր կլցնի՝ ԲԴԽ-ն, այլ դատավորնե՞ր, թե՞ վերադաս ատյաններ: Ես այս ամբիոնի մոտ ուզում եմ խոստանալ՝ դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ»,- ընդգծեց դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ եզրափակելով իր խոսքը։

Դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ դատական նիստերի ընթացքում հիմնավորվել է միջնորդությունը մերժելու իրավական անխուսափելիությունը։ Նրա խոսքով՝ այս գործը դատավոր Նախշքարյանի նկատմամբ համակարգային կարգապահական հետապնդման էլեմենտ լինելու հետ մեկտեղ, ունի իրավական բովանդակություն, որը վերաբերում է հայցի սահմանների խնդրին և ԲԴԽ-ն հնարավորություն ունի իր որոշմամբ հստակ սահմանելու դատական իշխանության անկախության կարևորագույն երաշխիք հանդիսացող այն դրույթը, որ փաստերի գնահատման և օրենքի մեկնաբանման դատավորի ընտրած տարբերակի գոյության իրավունքը բացառում է կարգապահական պատասխանատվությունը։ Մելիքյանը մտահոգություն հայտնեց, որ դրույթի՝ հստակորեն ամրագրված չլինելու պարագայում ունենալու ենք արդարադատության նախարարության մասնագետների իրավամեկնաբանողական և փաստագնահատողական ճաշակը՝ դատավորներին պարտադրելու նորանոր դրսևորումներ, որոնց մի մասը անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ընկալվել որպես անցանկալի դատավորներին կարգի հրավիրելու կամ պատմուճանից զրկելու ջանքեր, ինչպես՝ այս պարագայում։ Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ բարձրացրեց հարցն առ այն, որ սույն վարույթի շրջանակներում չենք կարող խոսել դատավարական խախտման մասին։ Մասնավորապես, հաղորդում ներկայացնող սուբյեկտը, հաղորդմամբ թույլ է տվել փաստերի խեղաթյուրում, առկա է իրականությանը չհամապատասխանող փաստերի շարադրանք և, ըստ Սահակյանի, աղավաղված փաստերը նախարարության կողմից միտումնավոր արտացոլվել են թե՛ կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ, թե՛ ներկայացված միջնորդությամբ, քննությունը թերի է եղել։ Բացի այդ՝ դատավարական խախտումների վերաբերյալ պնդումները հերքվել են Վերաքննիչ դատարանի կողմից։ Սահակյանի խոսքով՝ որևէ խախտում գոյություն չունի, հետևաբար, միջնորդությունը պետք է մերժվի՝ խախտման բացակայության հիմքով։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդեցին միջնորդությունը։

Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունվարի 10-ին, ժամը՝ 15.00-ին։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Ստյոպա Սաֆարյանը «դժգոհ» էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։ Գործով հայցի հիմքը Ստյոպա Սաֆարյանի հրավերն ու դրան հետևած քննարկումն է, որով Սաֆարյանը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը՝ կազմելով համապատասխան ցուցակ, իսկ երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողները ներկայացել են միջոցառմանը՝ փորձելով հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել խմբագրություն՝ հարցազրույցի, Սաֆարյանը պատասխանել է. «Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:

Դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարել էր լրագրողի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Սաֆարյանին՝ ներողություն խնդրել լրագրողից։ Դատարանի՝ սույն որոշումից Սաֆարյանը «դժգոհ» է մնացել և հաղորդում ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչի հիման վրա էլ վարույթ է հարուցվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:16 27/12/2021  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ում ուսումնասիրվում է «Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի» գործով դատական նիստի արձանագրությունը
21:23 13/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆախարարությունը չի կարողանում հստակեցնել՝ ինչում է դրսևորվել դատավոր Նախշքարյանի ենթադրյալ խախտումը
16:39 13/12/2021  |  Դատական ռեպորտաժներԱնի Մխիթարյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությանը
12:11 03/12/2021  |  ՄեկնաբանությունԴատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման. Վարդևանյան
11:21 03/12/2021  |  ԼՐԱՀՈՍԴեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը հայտարարում է գործադուլ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
16:14 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍտյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա հարուցված վարույթի քննությունը հետաձգվեց. դատավոր Նախշքարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
18:28 29/11/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարելու մասին ԲԴԽ որոշումն ուղիղ կնիք էր՝ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորներ» վիրավորական խոսքի նկատմամբ. Մելիքյան (տեսանյութ)
15:24 29/11/2021  |  Դատական ռեպորտաժներՓաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվեց
15:16 29/11/2021  |  Դատական ռեպորտաժներԶարուհի Նախշքարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
19:19 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավորներին չպետք է հետապնդի ՀՀ արդարադատության նախարարի ուրվականը. Նախշքարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]