Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Հակակոռուպցիոն կոմիտեն Աղվան Հովսեփյանի գործով արհամարհել է դատախազության ցուցումը ու հայտարարել նախաքննության ավարտ 12/17/2021   12:23  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով վարույթ իրականացնող մարմինը հրաժարվել է կատարել՝ բազմակողմանի քննության կատարումն ապահովելուն ուղղված դատախազության ցուցումն ու շտապել նախաքննության ավարտ հայտարարել։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական գործի նյութերը՝ բաղկացած է 8 հատորից, որոնց ծանոթանալու համար տրամադրվել է ոչ բավարար ժամանակ։ Մասնավորապես, պաշտպանության կողմը նյութերին ծանոթանալու համար 10-օրյա ժամկետ էր պահանջել՝ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր հատոր բաղկացած էր մոտ 300-370 էջից, սակայն պաշտպանության կողմին տրամադրվել է չորս օր՝ ութ հատորին ծանոթանալու համար։ Որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն, ինչը մերժվել է։

Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա Ալեքսանյանը նշեց, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն իրավաչափ չէ, շինծու է, ինչը հիմնավորվել է նաև քննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից գործով ձեռք բերված ապացույցներով։ Փաստաբանի դիտարկմամբ՝ բոլոր ցուցմունքներն ուսումնասիրելու դեպքում, ակնհայտ է, որ դրանցում այնքան ներքին դեֆեկտներ և հակասություններ կան, դրանք որևէ կերպ հավատ չեն ներշնչում և ակնհայտ է, որ բոլոր ցուցմունքներն ուղղորդված են և մտացածին։

Պաշտպանության կողմը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվեն Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» գործը նախկինում քննած քննիչները և դատախազները՝ պարզելու իսկապես այդ գործերով Հովսեփյանը ցուցումներ է տվել՝ հօգուտ Ղարիբյանի որոշումներ կայացնելու։ Սա թույլ կտար ստուգել նրա ցուցմունքների հավաստիությունը, ինչը թվում է, որ պետք է բխեր հենց նախաքննական մարմնի շահերից, եթե այդքան վստահ էին, որ Յուրա Ղարիբյանը ճշմարտացի ցուցմունքներ է տվել ու մեղադրանքը կդառնար հիմնավոր։ Սակայն քննիչը մերժել է միջնորդությունը։ Պաշտպանության կողմը դատախազություն բողոք է ներկայացրել, որը բավարարվել է, ինչի դեմ բողոք էր ներկայացվել դատախազին, որն էլ բավարարվել էր ու ցուցում տրվել քննիչին՝ միջնորդությամբ բարձրացված բոլոր հարցերի շուրջ քննություն կատարելու համար։ Մինչդեռ, քրեական գործի նյութերն ուսումնասիրելով պաշտպանն արձանագրեց, որ «Շանթի Յուրայի» գործը քննող որևէ քննիչ, որևէ դատախազ ընդհանրապես չի հարցաքննվել։ Այսինքն՝ քննիչը ոչ միայն այդ ուղղությամբ քննություն չի կատարել, այլև՝ դատախազի ուղղակի ցուցումից հետո չի կատարել այն, միևնույն ժամանակ՝ չվիճարկելով ցուցումը, ինչը պաշտպանության կողմի մոտ տարակուսանք է առաջացրել։ Փաստաբանի գնահատմամբ՝ քննիչներից կամ դատախազներից գոնե մեկը հարցաքննվելու դեպքում կաշառքի դրվագով մեղադրանքը փլուզվելու էր։

«Եթե վարույթ իրականացնող մարմինը դա հասկանում է և հասկանալով չի արել, ուրեմն հետևում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության մասին խոսել չենք կարող»,- նշեց Ալեքսանյանը։

Հարցին՝ այս պայմաններում դատախազը կհաստատի՞ եզրակացությունը, փաստաբանը պատասխանեց, որ դատախազը ոչ միայն չպետք է հաստատի մեղադրական եզրակացությունը, այլև՝ կարճի գործի վարույթը՝ Աղվան Հովսեփյանի մասով, որովհետև ապացուցողական բազան, որոնք կհաղթահարեին հիմնավոր կասկածը, ուղղակի չկա գործով։

«Նման պայմաններում ոչ միայն մեղադրական եզրակացությունը չպետք է հաստատվի, այլ՝ առհասարակ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և գործի վարույթը կարճվի։ Չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի դատախազը, բայց մեծ է հավանականությունն այս խայտառակ հետապնդումների և իրավական նիհիլիզմի պայմաններում, որ մեղադրական եզրակացությունը կհաստատվի և գործը կուղարկվի դատարան»,- նկատեց Ալեքսանյանը։

Դիտարկմանը, որ փաստացի մեղադրանքի հիմքում դրված է երկու ցուցմունք, որոնք, փաստորեն չեն հաղթահարում հիմնավոր կասկածի շեմը, պաշտպանն արձագանքեց՝ նշելով, որ ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով ընդամենն Արշավիր Սարգսյանի ցուցմունքն է, որը չի հաստատվում գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցով, հետևաբար, նման պայմաններում բավարարության մասին խոսել չենք կարող։


«Տեսությունը հուշում է, որ ապացույցների բավարարությունը չի որոշվում քանակությամբ, որոշվում է դրա բովանդակությամբ։ Այս պարագայում, թեև գործ ունենք ձևական առումով մեկ ցուցմունքի հետ, բայց դա բովանդակային առումով ո՛չ անմեղության կանխավարկածն է հաղթահարում, ո՛չ ապացույցների բավարարության՝ տեսությունում առկա շեմը»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ նույն իրավիճակը նաև խարդախության և կաշառքի դրվագներով, առկա է միայն Վարշամ Ղարիբյանի ցուցմունքը, որը գործում առկա որևէ այլ փաստական տվյալով չի հիմնավորվում։ Ընդ որում՝ այդ ցուցմունքներն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է, որ վերջիններս հակասական դիրքորոշումներ են հայտնել և ըստ, փաստաբանի, ակնհայտ երևում է, որ ուղղորդված ձևակերպումներով տրված ցուցմունքներ են։

«Այդ ցուցմունքներն ունեն այնքան ներքին դեֆեկտներ, որ պարզ է, որ բավարարության տեսանկյունից դրանք ուղղակի բավարար չեն լինելու հետագայում՝ այդ դրվագներով մեղադրական դատական ակտ կայացնելու համար»,- ընդգծեց պաշտպանը՝ նկատելով, որ նշված ցուցմունքները տրվել են շահագրգիռ անձանց կողմից և, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, եթե ցուցմունքները տրված են շահագրգիռ անձանց կողմից, ապա վարույթ իրականացնող մարմինն ունի պարտականություն՝ տվյալներն օբյեկտիվ աղբյուրներից ճշտելու, միայն այդ անձանց ցուցմունքների հիման վրա անձին դատապարտելն իրավաչափ չէ։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։

Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:22 07/12/2021  |  Քրեական խրոնիկոնԱղվան Հովսեփյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում
16:36 30/11/2021  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. Վերաքննիչը մերժեց բողոքը
15:21 30/11/2021  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց.որոշումը կհրապարակվի այսօր
14:35 27/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել
18:09 06/11/2021  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի համավարակի նման գրոհի պայմաններում Աղվան Հովսեփյանին և Արմեն Չարչյանին կալանքի մեջ պահելով իշխանություններն եւս մեկ անգամ ապացուցում են՝ գործ ունենք իրավական բեսպրեդելի հետ
21:20 02/11/2021  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով.ՔՊ֊ի թմբուկահար֊դատավորը բավարարեց քննիչի միջնորդությունը
16:43 02/11/2021  |  Դատական ռեպորտաժներՔՊ-ի թմբուկահար -դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)
18:47 01/11/2021  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Արղամանյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը. Նա կշարունակի քննել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը
13:46 01/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի գործով դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. նա պատրաստ է կայացնել իշխանահաճո որոշում․ փաստաբան
18:50 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄհեր Արղամանյանի որդին՝ նորանշանակ դատավոր Դավիթ Արղամանյանը շարունակում է քաղաքական գործեր քննելու հոր գործը. Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը կքննի հենց Դավիթ Արղամանյանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]