ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ամե՛ն ինչից շատ, ամե՛ն ինչից վեր սիրում է կյանքում նա իր․․․ աթոռը» 11/26/2021 23:36 | Վերլուծություններ

Սոչիի եռակողմ /Հայաստան-Ադրբեջան-ՌԴ/ հանդիպումից առաջ՝ ասուլիսի կամ ավելի ճիշտ՝ ընտրովի հարցուպատասխանի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնողի հարցերն՝ ուղղված ՀՀ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկու պետությունների ղեկավարներին՝ իրենց պարզունակությամբ ուղղակի զարմացնում են։
Միաժամանակ, այդ հարցադրումների պարզունակությունը վկայում է ցայտնոտային վիճակի մասին, որում հայտնվել է սույն անձը։ Ասում է՝ «իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել եւ ավարտին հասցնել, թե՞ չէ։ Եթե չէ՝ դա ուրիշ հարց է, եթե հա՝ մեր ընտրությունը ո՞րն է»։ Սրանք, ըստ էության, նաև հաստատումներ են, ինչպես նաև՝ հնչեցնողի կողմից՝ սեփական կաշվի ապահովագրումներ, որպիսին նա իր անձնական վախերի ձեռքը կրակն ընկած՝ մշտապես է անում։
Այդպես արել է նա արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ ծրագրված պարտության տարավ բանակը՝ իր՝ «դավաճան»-ի անուն չվաստակելու համար մի ամբողջ սերունդ դատապարտելով մահվան։ Բայցև՝ վաստակելով այդ անունը։
Ապուշ պիտի լինի վերը նշված հարցերը տվող մարդը, որի աչքի առաջ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին թուրքադրբեջանական տանդեմն ամեն միջոցի դիմեց, ընդհուպ՝ ահաբեկիչներ ներգրավելով /ի հավելումն, իսրայելական տեխնիկական աջակցությունը/՝ գրեթե մենակ մնացած հայության դեմ՝ այդ թվում՝ քաղաքացիական անձանց բայրաթքարների տակ առնելով, գերեվարելով և խոշտանգումների ենթարկելով, գյուղերում և բնակավայրերում հայերի հանդեպ բռնություններ կիրառելով։ 21-րդ դարում ոչնչացնելով և մշակութային եղեռն իրականացնելով հայկական հուշարձանների նկատմամբ։ Ի վերջո, պատմական իրողությունները՝ 20-րդ դարասկզբի Մեծ Եղեռնից մինչև նույն դարի վերջը՝ Սումգայիթի, Բաքվի , Մարաղայի ջարդերը հայ ինքնության դեմ․․․
Հարց է ծագում, արդյո՞ք պետության ղեկին գտնվող անձը՝ այս ամենը չափից ավելի պարզունակացնելով նորից ու նորից իր անձի ապահովագրությանը չի լծվել։ Այսինքն, հայերին աշխարհի երեսից ոչնչացնելու, հայության դեմ ցեղասպանություն իրականացնելու թուրքական դարավոր ցանկության մասին ինքն իրեն պրիմիտիվիստական հարցում տվող և նույն կերպ էլ պատասխանող՝ «Եթե չէ՝ դա ուրիշ հարց է, եթե հա՝ մեր ընտրությունը ո՞րն է»՝ համատեքստում բարձրաձայն մտածողը իր անձի համար ապաստան փնտրողի որոնումների մեջ չէ՞ արդյոք, որ հետո գա ու ասի՝ «ես ընտրություն չունեի» կամ՝ «մեզ ընտրության հնարավորություն չէ՞ր տրված»․․․
ՈՒ նաև ասի՝ «ես իրավիճակը ներկայացրել էի, որ պարզ լիներ նաև ամենաանհասկացողների համար»։
Մե՛զ ընտրություն տրված է և ընտրությունը մեկն է՝ պետություն հասկանալուց, պետություն կառավարելուց բոբիկ ու անգետ, փողոցից վարչապետական աթոռը զոռով-շառով-զոռբայությամբ զավթած այս մարդը պիտի հեռանա։
«Մեր ընտրությունը ո՞րն է»՝ ինքն իրեն տված հարցի պատասխանը մեկն է և դա հստակ է՝ ի՛ր, հենց ի՛ր հեռացումը։
Դա և՛ միակ ելքն է մեր, և՛ ապագա ունենալու երաշխիքը։ Հարցի պատասխանն ինքն էլ գիտի, պարզապես, այդ ընտրության մասին մտածել անգամ չի ցանկանում, չափից ավելի է սիրում իր աթոռը։ Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 08:06 «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 07:27 Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:23 ՔՊ կադրային բանկը սնան՞կ է ․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:18 Արցախում նոր հույսեր են արթնացել․ «Հրապարակ»
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/15/2022 18:08 2022 թվականն է, իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ ՀԿ ծպտուն չի հանել.Բաբայան
- 08/15/2022 17:47 Մինչ մենք անիմաստ դիսկուրսի թեմա ենք սարքել ինչ-որ մի քանոն նվագողի իդիոտիզմը, այս տղաները երեկվանից լուռ իրենց գործն են անում. Նաիրա Զոհրաբյան
- 08/15/2022 10:40 Եթե հայհոյել, ապա միայն երկրի կառավարումով զբաղվող տգետներին և ապիկարներին․ Ավետիսյան
- 08/15/2022 10:14 «Սուրմալու»-ում աշխատանքների արդյունավետության եւ ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձեւավորվի․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/16/2022 01:17 Հայտնաբերվել է եւս երկու դի. զոհերի թիվը հասել է 10-ի
- 08/16/2022 00:22 Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
- 08/15/2022 21:03 ԱԻՆ-ը չի հաստատում ողջ մնացած քաղաքացու հայտնաբերելու մասին տեղեկությունը, բայց նշում է՝ ձայներ լսվել են
- 08/15/2022 20:23 Փլատակների տակից փրկարարները ողջ մնացած քաղաքացու են հայտնաբերել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը