Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

«Խաղաղության դարաշրջանը» Թուրքիայի աճող նախապայմանների համատեքստում. «Փաստ» 11/23/2021   10:33  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Արցախում տեղի ունեցած պատերազմի արդյունքներով տարածաշրջանում բոլորովին նոր իրականություն է հաստատվել։ Թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասում ընդլայնվել է ավելին, քան կարելի էր մի քանի տարի առաջ պատկերացնել։ Եթե Ադրբեջանն Արցախից բռնազավթած տարածքներում որևէ խոշոր նախագիծ է իրականացնում, ապա դրա բացմանը, որպես կանոն, թուրքական կողմը անպայման ներկա է լինում ամենաբարձր մակարդակով։

Պատահական չէ, որ Էրդողանը վերջերս մասնակցեց Վարանդայում օդանավակայանի բացմանը։ Մեծ հաշվով, պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գինն այն եղավ, որ այդ երկիրը Թուրքիայից ուղիղ կախվածության մեջ հայտնվեց։ Եվ եթե Բաքուն որևէ կարևոր քայլ է ձեռնարկում, ապա անպայման խորհրդակցում է Անկարայի հետ, փորձում ստանալ վերջինիս համաձայնությունը։ Փաստացի Թուրքիան փոխհատուցում է պահանջում Ադրբեջանից պատերազմի ժամանակ իր օգնության, ինչպես նաև հետագա աջակցության դիմաց։ Եվ իրավիճակն արդեն այնպիսի մի կետի է հասել, որ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսի ներքո քննարկվում են Թուրքիայի ու Ադրբեջանի ինտեգրման նոր տարբերակներ։

Թուրքական իշխանություններն Ադրբեջանին հրահրում են Հայաստանի դեմ, ապա հայտարարում, թե Ադրբեջանին միայնակ չեն թողնի Հայաստանի դեմ պայքարում՝ վկայակոչելով Շուշիում երկու երկրների միջև կնքված հռչակագիրը։ Իսկ Թուրքիայի մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոպը ակնարկում է թուրքական միացյալ բանակ ստեղծելու մասին։ Թուրքիայի հավակնությունները հիմնականում տեղավորվում են պանթուրքական ծրագրերի շրջանակներում։ Մյուս կողմից էլ՝ թուրքական իշխանությունները, գրգռելով երկրի ներսում ազգայնական տրամադրությունները, արտաքին հաղթանակների շղարշի ներքո փորձում են երկրի բնակչության ուշադրությունը շեղել ընթացիկ տնտեսական խնդիրներից ու ազգային արժույթի՝ լիրայի կտրուկ արժեզրկումից։ Ուստի պատահական չէ, որ այս ֆոնին թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին է նվիրում «թյուրքական աշխարհի» քարտեզը, որի վրա նշված են ոչ միայն Միջին Ասիայի երկրները, այլև Իրանի ու Ռուսաստանի որոշ շրջաններ:

Բնականաբար, այդ քարտեզը նախանշում է Թուրքիայի ձգտումների իրական պատկերը։ Սակայն Ադրբեջանում իր ոտքն ամրացնելու համար Անկարային պետք է թուրքական վերահսկողության տակ գտնվող միջանցք ունենալ Նախիջևանով դեպի Ադրբեջան, ինչը թույլ կտա Թուրքիային Հարավային Կովկասը գցել իրենից կախվածության մեջ, ապա ներթափանցել դեպի Միջին Ասիա։ Իսկ իր հիմնական նպատակներին հասնելու ճանապարհին Թուրքիային նախ և առաջ խանգարում է Հայաստանը։ Եվ պատահական չէ, որ տարիներ շարունակ Ալիևը գեներացնում է այն թեզը, թե իբր «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

Դրա համար էլ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ձևավորվել է «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, որը իրենք պատկերացնում են ոչ թե տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կոնտեքստում, այլ բացառապես որպես թուրքական վերահսկողության տակ գտնվող հաղորդակցության ուղի։ Մի խոսքով, մինչ ՀՀ իշխանությունները ընտրություններից հետո անընդհատ խոսում են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, Անկարան շարունակ խոսում է նախապայմանների լեզվով։ Փաշինյանը շարունակ հայտարարում էր Թուրքիայից եկող դրական ազդակների ու խաղաղության դարաշրջան բացելու մասին, իսկ Անկարայից պատասխանում էին, որ դրա համար Հայաստանը պետք է կատարի իրենց պահանջները։

Եվ խնդիրն այն է, որ ինչքան շատ են Հայաստանի իշխանությունները խոսում «խաղաղության դարաշրջան» բացելու ու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կենսական անհրաժեշտությունից, այնքան թուրք-ադրբեջանական պահանջները սանձարձակ բնույթ են ստանում։ Եթե սկզբից թուրքական նախապայմանները կապված էին հիմնականում Արցախի խնդրի հետ, ապա հիմա, տեսնելով, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ իրենցից խաղաղություն են մուրում, նրանք խոսում են նոր պահանջների մասին։ Անգամ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է իր վերջին հարցազրույցում խոստովանել, որ Անկարան նոր պայմաններ է առաջադրում, որոնց թվում՝ Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։

Իսկ Անկարայի նախապայմաններն աճելու միտում ունեն, վաղն էլ խոսելու են երկրորդ միջանցքի մասին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործունեությունից հրաժարվելու մասին և այդպես շարունակ։ Թերևս այս պայմաններում մեր երկրի շահերից է բխում, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն Թուրքիայի ողորմածությանն արժանանալու իրենց ձգտումներից, ու հայկական կողմը փորձի ևս նախապայմանների լեզվով խոսել Թուրքիայի հետ։

Եվ այս հարցում Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանի ու Իրանի աջակցությունից, քանի որ միջանցք ստանալու թուրքական ծրագրերի շրջանակներում է տեղավորվում դրա միջոցով մեծ քանակությամբ սպառազինությունների, զինվորականների ու գրոհայինների՝ Ադրբեջան արագ տեղափոխման հարցը, ինչի միջոցով Անկարան հնարավորություն կստանա արդեն ապակայունության օջախներ ստեղծել Ռուսաստանին պատկանող Հյուսիսային Կովկասում և իրանական Ատրպատականի տարածքում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23.11.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:54 23/11/2021  |  ՄամուլՀաճելի հարցերով լայվային «ասուլիսն» ու հավանական «100 փաստերը». «Փաստ»
23:44 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ու Սյունիքի դիմաց Վիլսոնի բարաթն են դեմ տալիս․ Որքան ցածր կարծիք ունեն հայերի մասին․ Ստեփան Դանիելյան
23:32 22/11/2021  |  Մեկնաբանություն«Իրեն, փողի դիմաց, լիքը պահողներ կան, այդ թվում նիկոլապաշտ «ընդդիմադիրների» մեջ»․ Վարդանյան
22:22 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍՉդիմացավ Հայրենիքում ստեղծված աղետալի վիճակին. Դավիթ Պետրոսյանի մերձավորները վստահ են՝ ինքնասպանության պատճառը ստեղծված իրականությունն է
22:01 22/11/2021  |  ՎերլուծություններԳերխնդիրը՝ փրկել Հայաստանը չարքից
19:28 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍՈտքի կանգնե՛ք, փրկեք Նիկոլին՝ Հայաստանից, և Հայաստանը՝ Նիկոլից․ Զաքարյան
19:01 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել.ՊՆ
18:39 22/11/2021  |  Միջազգային լրահոսԻրանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն
17:19 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը
15:46 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]