ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն իր ագրեսիան մինչև վերջ շարունակելու հիվանդագին մոլուցք ունի. Գեղամ Մանուկյան 11/18/2021 00:05 | Քաղաքական

Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը` հայ ժողովրդի նկատմամբ: Իշխանական այն թեզը, որ Արցախից ազատվելով գալու է խաղաղության դարաշրջան, հօդս ցնդեց, մեր հայրենակիցները արձանագրեցին, որ ոչ թե ՀՀ-ն էր Արցախի երաշխավորը, այլ՝ Արցախն էր երաշխավորում Հայաստանի անվտանգությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
Սյունիքում նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին միայն երեկոյան` ռուսական կողմի միջնորդությամբ:
Պատգամավորը նշեց՝հրադադարը երաշխիք չէ, որ Ադրբեջանը չի շարունակելու իր ագրեսիվ քաղաքականությունը.
«Ադրբեջանը մինչև վերջ ագրեսիան շարունակելու հիվանդագին, ռասիստական մոլուցք ունի: Օգտվելով այն խայտառակ վիճակից և պարտվողական կեցվածքից, որ ունեն Հայաստանի կառավարությունը և վարչապետի աթոռին նստած անձը` Ադրբեջանը շարունակում է իր ամբարտավան կեցվածքը»,-ասել է Գեղամ Մանուկյանը;
Ըստ պատգամավորի՝ իշխանությունները երեկ խորհրդարանում «մեկ կետից տված հրահանգով» հակառուսական հայտարարություններ էին անում, որոշ դեպքերում էլ Ռուսաստանի հետ «շանտաժի և սպառնալիքի» լեզվով խոսում:
Արդյո՞ք պատգամավորների հակառուսական հայտարարությունները վկայում է՞ին, որ իշխանությունները մտադիր են փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, Գեղամ Մանուկյանը պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանի գավառական շուստրիությունը, որ մեր երկիրն այս վիճակի մեջ է դրել, փոշիացրել է մեր ազգային անվտանգությունը, դիվանագիտական ողջ ջանքերը:
Ներհայաստանյան կյանքում անընդհատ սուտ խոսելուց հետո այդ ամենը տեղափոխվում է միջազգային հարթակ: Իշխանությունը իր իրարամերժ հայտարարությունների ձեռքը կրակն է ընկել, երնեկ իրենք ընկնեին կրակը, դրանով սահմանփակվեր ամեն ինչ, բայց այդ ամենը դառնում է հայ ժողովրդի դեմ ուղղված քայլերի շարք»,-ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխան տարածք, Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորները տարածքային կորուստների մասին բազմիցս բարձրաձայնել էին, սակայն իշխանությունները հերքում էին.
«Հիշում եք, Սև լճի մոտ թշնամական գործողություններից հետո ինչպես էին կուրծք պատռում, ընդդիմությանը մեղադրում, թե ստում ենք: Վերջում պարզվեց, իրենք էին ստում՝ խաբելով ՀՀ քաղաքացուն»,-ասաց Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/26/2023 14:34 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան
- 03/26/2023 14:24 Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն. քաղաքագետ
- 03/26/2023 13:26 Սիսիանում քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Դանիելյանն ահազանգում է ընտրախախտումների մասին
- 03/26/2023 12:20 Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները. Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/26/2023 14:54 Վթար Շահումյան գյուղում
- 03/26/2023 11:42 «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին
- 03/26/2023 10:42 Կապան-Աղվանի ճանապարհին բեռնատարի կողաշրջման հետևանքով 35-ամյա տղամարդ է մահացել
- 03/26/2023 09:33 Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը