ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքին պիտի ատամ ցույց տաս. Երբ քեզ խեղճացած է տեսնում՝ ամեն ինչ էլ ուզելու է. Տեղ համայնքի բնակիչ 11/17/2021 14:11 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում նախօրեին սահմանային լարվածության մասին լսելուն պես կամավորները պատրաստվածության են եկել՝ պատրաստ ամեն հնարավոր սցենարի։ Գյուղերի դիրքերում ևս բանակը պատրաստ էր։ Համայնքի բնակիչներից մեկը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ բոլորը զգոն էին։
«Եթե ինչ -որ տեղ էսկալացիա է լինում, բոլոր դիրքերում էլ լարվածություն է լինում, դրա համար բոլորն էլ պետք է զգոն լինեն։ Բնակչությունն էլ է զգոն եղել, դիրքերում էլ։ Այս պահին նորմալ է։ Նոր անցա այն դիրքերի մոտով, որ երեկվա դեպքերն են եղել՝ խախանդ է»։
Տեղ համայնքի վարչական տարածքում՝ Խոզնավարից մինչև Կոռնիձոր փոխհրաձգություն չի եղել։ 44-օրյա պատերազմից հետո լարվածությունը, ըստ Տեղի բնակչի, ունի նպատակ առաջ քաշել «միջանցքային տրամաբանություն» և վերահսկել գլխավոր մայրուղիները։
«Երևի իրենց համար չլուծված հարցեր ունեն, փորձում են հասնել նպատակին, իսկ թե ինչքանով մենք, ժողովուրդը, կառավարությունը դրան կգնան, չեմ կարող ասել»,- ասաց համայնքի բնակիչը։
Զրուցակցի դիտարկմամբ՝ լարվածությունը սպասելի էր, ավելին՝ կարծում է, որ կրկին լինելու են նմանատիպ ծանր լարվածության դեպքեր։
«Թուրքին պիտի ատամ ցույց տաս։ Ինքը դրան սովոր է, երբ ցույց ես տալիս մի բան, ինքն արդեն խելոքանում է, իսկ երբ ինքը քեզ խեղճացած վիճակում է տեսնում, ամեն ինչ էլ ուզելու է՝ իր համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»։
Երբ Սիսիանի չորս մարտական հենակետերից հայ զինծառայողները նահանջեցին, հաջորդ օրը վարչապետի հրամանով նշանակվեց նոր պաշտպանության նախարար, որը բանակաշինության հետ կապ չունի։ Բնակիչը կարծում է՝ կլինեին ավելի փորձառուները։
«Ես ռազմական փորձագետ չեմ, չեմ կարող ասել ո՞ւր է գնում բանակը։ Մեր գեներալիտետի շարքերում կան բազմափորձ գեներալներ, որոնք կարող են ավելի պրոֆեսիոնալ ձևով ղեկավարեն բանակը, դա իմ կարծիքն է, չգիտեմ վերևներում ինչ են մտածում»։
ՀՀ ՊՆ-ն հաղորդել է 1 զոհի, 13 գերեվարված զինվորի մասին՝ նշելով, որ եւս 24 զինվորի հետ կապը կորել է։ Տեղ համայնքում այս պահին տեղեկություն չունեն ՝ զինծառայողների թվում համայնքի բնակիչ կա, թե ոչ։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/27/2023 08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:30 «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»
- 05/27/2023 08:28 Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:24 Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
- 05/27/2023 08:21 Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:18 Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»
- 05/27/2023 08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
- 04/07/2023 20:10 Այս քրեական գործը դատարան հասցնելը ՀՀ արդարադատության գերագույն փորձաքննությունն է հանդիսանալու. Հայկ Դեմոյան
Մեկնաբանություն
- 05/26/2023 18:41 Մեծ հավանականություն կա, որ սա Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինի. Վահե Հովհաննիսյան
- 05/26/2023 16:28 Դանակահարության դեպքը բնակավայրի դպրոցում «Վերջին զանգի» միջոցառման փորձի, աշակերտների հետ առնչություն չունի. ՔԿ
- 05/26/2023 15:35 Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում. թուրքագետ
- 05/26/2023 14:45 Սկզբնական փուլում Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/27/2023 21:45 Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
- 05/27/2023 21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/27/2023 20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում
- 05/27/2023 20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
- 05/22/2023 18:16 Հայտնի բլոգերի ցանկությունն իրականացավ՝ նա ժենգյալով հաց է պատրաստում Ռոզա Ծառուկյանի հետ (տեսանյութ)
- 05/15/2023 23:00 Առավել վտանգավոր շրջանը կսկսվի մայիսի 19-ից հետո. Աստղաբան (տեսանյութ)
- 05/14/2023 09:06 «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան. Հայաստանը զբաղեցրեց 14- րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)