Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը 05/01/2024   16:26 Օկուպացված Քարվաճառում բեռնատար է շրջվել. զոհվածը Թուրքիայի քաղաքացի է 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   16:16 Այս մի քանի օրն էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը. Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ բնակիչները չեն քանդելու վրանները 05/01/2024   16:11 Ջիլի բնակիչներին ասվել է, որ Գեղարքունիքի մարզում սահմանազատունը սկսվելու է իրենց հատվածից 05/01/2024   15:53 Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան Սարգսյան 05/01/2024   15:52 Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով, և այս հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի. Ալիև 05/01/2024   15:10 Այս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/01/2024   14:55 Երեկ ԱԺԲ ակցիայից բերման է ենթարկվել 64 անձ 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   14:49 Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև (տեսանյութ)
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Ադրբեջանցիները եկել են ու ասել՝ «հավաքվեք, գնացեք այստեղից». Բանակցություններից հետո մեր զորքը հետ է քաշվել, մեր տեխնիկան, բենզինն ու մեքենաներն են վերցրել. Ազատամարտիկ 11/15/2021   16:17  |  ԼՐԱՀՈՍ

«Մոտավորապես 2 կմ-ի չափով առաջխաղացում ունեն։ Դա Սիսիանի «պալիգոններից» վերև է ընկնում։ Ներքևում Նորավան գյուղն է, հետո՝ Սիսիանը». 

Երեկ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով բանակցություններն ապարդյուն էին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել չորս մարտական դիրքերից: Ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադարձել է սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած միջադեպին։ Ադրբեջանի զինված ուժերը՝ տասնյակ զինծառայողներով մոտեցել են հայ դիրքապահներին, նրանց հեռանալու պահանջ ներկայացրել։ Հայ զինծառայողները կրակ չեն բացել։ Արդյունքում հակառակորդի ուժերին հաջողվել է դուրս մղել հայ զինծառայողներին՝ զբաղեցրած չորս դիրքերից, որոնք գտնվում էին ՀՀ տարածքում։

Մարգարյանն այդ հատվածում մարտական հերթապահություն նախկինում իրականացրել է, ասում է՝ ադրբեջանցիներն անգամ գլուխները չէին բարձրացնում։ 10 րոպեն լրիվ բավարար էր՝ նրանց կոտորելու համար։ Հիմա զարմացած է՝ ինչպե՞ս է ստացվել նրանց առաջխաղացումը։

«Զինված մարդուն իր նման զինված մեկը գալիս ու տշելով հանում է դուրս։ Ով էր պատկերացնում, որ էդ դիրքերը իրենք կմտնեին։ Իրենք եկել են ու ասել՝ «հավաքվեք ու գնացեք այստեղից»։ Թուրքը գալիս էր՝ իմանալով ինչու է գալիս։ Առաջինը եղել է «ատպոռ» մեր զինվորների կողմից։ Վստահ եմ, որ զինվորները զեկուցել են վերադաս հրամանատարությանը, իսկ վերադաս հրամանատարությունը իրենից վերադասին, վերջիններս էլ իրենց վերադասին։ Հրամանը եղել է՝ չկրակել։ Տեղանքը այնպիսինն է, որ չես կարող առաջ գալը չտեսնել, դա ընկնում է Սիսիանի «Պալիգոններից» վերև»։

Պաշտպանական գերատեսչությունը դեռ նախօրեին հաղորդել էր, թե տարածքում փորձել են առաջխաղացում ապահովել, ապա սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Ապա ավելի ուշ՝ սկսվել են բանակցությունները։ Մարգարյանը նշեց, որ ավարտը ցավոտ էր՝ ադրբեջանցիները ևս մեկ հայկական տարածք են վերահսկողության տակ վերցրել, ինչպես նաև հայկական տեխնիկան ու ռազմամթերքը։

«Բանակցություններն ընթացան, թուրքերը եկան, մեր երեք դիրքերը անարգել վերցրեցին, տարան նաև ռազմական տեխնիկան։ Արդյունքն էլ ցույց տվեց, որ թուրքերը մեզ դրել են լակոտի տեղ, մեր տեխնիկան էլ են վերցնում, մեր բենզինն էլ են վերցնում, մեքենաներն էլ, իսկ անձնակազմին էլ տշում լարում են։ Է՞, դա է բանակցությունների արդյունքները»։

Ազատամարտիկը վստահեցնում է՝ ուժին ուժով է պետք պատասխանել ու արձանագրում՝ «ժամանակին բանակ չծառայածին աղջիկ չէին տալիս, իսկ ժողովուրդը բանակ չծառայածներին տվեց երկիրը»։ Նա զարմանում է տեղի հրամանատարական կազմի վրա, թե ինչպես կարող են իրենց սենյակում նստած մնա՝ իմանալով, որ իրենց վստահված պաշտպանական գծում նման միջադեպ է եղել, իսկ իրենք ոչինչ չեն ձեռնարկել։

«Թող սպեցնազ ուղարկեին, թող մեզ՝ կամավորներիս զինեին, ասեին գնացեք հարցերը լուծեք։ 15 րոպե էր պետք։ Փոխհրաձգություն էին ուզում, կստանային։ Չեն ուզում, դրա համար էլ ամեն օր նման բաներ լսելուց չզարմանաք»։

Մարգարյանը հիշեց նաև այն օրերը, երբ դեռ մայիսին ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանցիները նոր էին ներխուժել։ Կամավորական հայտնի ջոկատներն էին մարտական հերթապահություն իրականացնում։ Այստեղ բարձր մարտական ծառայություն էր ընթանում։

Ադրբեջանցիները գիտեին՝ կամավորը հրամանի չի ենթարկվի, եթե հարձակվեն՝ պատասխան են ստանալու։ Կամավորներին շնորհակալություն հայտնեցին ու հանեցին այդ տարածքից, տեղանքում հետո հերթապահում էին ժամկետային և պայմանագրային զինծառայողներ։

Միջադեպի հետ կապված հիմա որևէ բացատրություններ չկա։ Ասում է, ադրբեջանական կողմը, մասնավորապես մամուլը, ներկայացնում է, թե հայ զինծառայողներին «ծեծել» են, վերջիններս էլ «փախել» են դիրքերից։

«Դա առանց ինչ որ բանի չի լինում։ Ո՞նց կարող է մարդը, բոլորը հենակետերը զենքով ու զինամթերքով ապահոված լինեն ու նման բան լինի։ Երկրի անվտանգության հարցում մեղավոր են բոլորը, որոնք թուրքի բերանը լեզու են դնում։ Հասկանում եմ՝ ամեն ինչ անում են, խուսափելու պատերազմից։ Համաձայն եմ, մենք դեռ պատրաստ չենք, բայց թուրքը զինվորին ծեծելով հանի դիրքի՞ց ու աշխարհին դա ցույց տա, հայի անունը հավասարվում է զրոյի։ Եթե մենք չենք ուզում մեզ պահել, ո՞ր մի երկրի աչքին մենք պետք է լավը լինենք»,- վրդովված ասել է ազատամարտիկը։

Մարգարյանը վստահեցնում է, որ վերին օղակներին տեղյակ չպահելով ինքնուրույն որոշումներ չեն կայացնում։

Անդրադառնալով տեղեկությանը, որ միջադեպից հետո հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարը ու նշանակվել անփորձ, նախկին ՏԿԵ նախարար ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝Մարգարյանը նշեց, որ նշանակումն անիմաստ ու ձևական է։

«Սուրեն Պապիկյանը ընդհանրապես կապ չունի բանակի ու բանակաշինության հետ։ Ո՞ր մի օղակում է հաջողություններով փայլատակել, որ մի հատ էլ երկրի պաշտպանության հարցերով զբաղվի։ Ի՞նչ է հասկանում։ Եթե պետք է ֆիգուր լինի, իրեն էլի խորհուրդ են տալու գենշտաբի զինվորականները, ինչո՞ւ այդ զինվորականներին չեն դնում»։

Մարգարյանը հավելեց, որ տվյալ զորամասի հրամանատարը, գումարտակի, վաշտի հրամանատարները, և ի վերջո անձնակազմը ծառայում է։ Արդյունքում տուժում է միայն հայ զինվորը, ով վախեցած է, թե նահանջի համար հնարավոր է պատասխանատվության ենթարկվի։

«Բոլորը երդմնախախտներ են։ Սրա արդյունքում ազգը քաղում է այն, ինչին արժանի է։ Հայ զինվորի մարտական ոգին ոչ մի տեղ չի բարձրացվում։ Բանակն ունի անձնակազմի գծով տեղակալ, որը պարտավոր է բարձրացնել զինվորի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը։ Մեր զինվորի հոգեբանական վիճակը հավասար է զրոյի, ֆոտոներ ու ստեր մատուցելով չէ»,- հավելել է ազատամարտիկը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:44 27/09/2021  |  ՔաղաքականԽաղաղություն մուրում են նրանք, որ չգիտեն խաղաղության գինը․ Շատ հայրենասեր տղերք ոտքի են կանգնելու, որովհետև չեն հանդուրժելու կատարվելիքը․ Ազատամարտիկ
16:10 20/09/2021  |  ԼՐԱՀՈՍՈ՞նց կարող է գլխավոր ճանապարհին տեսնես ադրբեջանական դրոշը տնկած է ու թեքվես այդ կողմ․ Ազատամարտիկը վստահ է՝ առևանգում է եղել ու նորից կլինի
23:01 15/09/2021  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան և Ադրբեջանը փակում են Հայաստանի թթվածնի «վենտիլը», դարձնում չորս կողմից օկուպացված երկիր. Ազատամարտիկ
16:37 26/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը թքած ունի իր 50 զինվորի հետ ինչ կլինի. հստակ հրաման են կատարում. Ազատամարտիկը կարծում է, որ նրանց անգամ ծեծելով կարելի է հետ շպրտել
21:01 09/08/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքում իրավիճակը պայթյունավտանգ է. Տավուշում սահմանապահների տեղակայումը հիշեցնում է 90-ականների «Կալցո» օպերացիան. Ազատամարտիկ
19:59 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հիմնական հարվածային ուղղությունը լինելու է Սյունիքը, որտեղ արդեն հերթապահում են նաև կամավորները. Ազատամարտիկ
20:04 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքում կուտակումներ կան. Հարձակողական դիրքեր են կառուցում Ադրբեջանը բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը. Մարգարյան
15:05 05/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄարտական փորձ անցած կամավորները մարտական հերթապահության են մեկնել
16:48 24/05/2021Իրենց ասում են ՝ «ձեռքներդ դրեք գրպաններդ, շվշվացնելով մտի հայկական հող, քեզ ոչ մեկ ոչինչ չի ասի». Հրաման լինի՝ մի փայտով կարող ենք հետ ուղարկել. Մահապարտ
12:57 21/05/2021  |  ԼՐԱՀՈՍՄահապարտը դիմել է ոստիկաններին՝ մի նպաստեք թշնամու հաջողությանը, դուք այս ազգի տղերքն եք եւ ոչ թե նիկոլի,կամ ընդդիմադիրների

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]