ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանի դեմ կան ցուցմունքներ, որոնք անարժանահավատ են. Մալախյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան 09/10/2021 21:12 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարինա Մալախյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Մալախյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ միևնույն ժամանակ նրա ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ։
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ակնհայտ անհիմն միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը մերժվել է. Դատարանն արձանագրել է, որ բացակայում են կալանավորման հիմքերը։ Նշենք, որ քննիչը ներկայացված միջնորդությամբ մատնանշել էր գործի քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից խուսափելու հիմքերը, մինչդեռ, պաշտպանի փոխանցմամբ՝ Մալախյանն առաջին իսկ կանչով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։
Բացի այդ՝ ամբողջ համացանցով տարածված էր տեսանյութը, համաձայն որի՝ ինչ-որ անձ իրեն մեղադրում է կաշառք ստանալու մեջ և այդ պայմաններում չկար որևէ ապացույց, որ Մալախյանը փորձել է խոչընդոտել գործի քննությանը։
Ինչ վերաբերում է Մալախյանի դեմ ցուցմունքներին, ապա փաստաբանը, նախաքննության գաղտնիությունից ելնելով չմանրամասնեց, սակայն նշեց, որ կան որոշակի ցուցմունքներ, որոնք, ըստ փաստաբանի անարժանահավատ են։
«Մեղադրական բնույթի ցուցմունքներ կան, սակայն հարցեր են առաջանում։ Անձն, իր ասելով, ենթադրյալ 2019թ իրադարձությունների մասին, չգիտես ինչու, ինչ-որ անձի միջնորդությամբ, հաղորդում է ներկայացնում այսօր»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ անուններ չի ցանկանում հնչեցնել, բայց համացանցում արդեն, կարծես թե, տարածվում են նման տվյալներ։
Հարցին՝ արդյո՞ք Մալախյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, Սիմոնյանը նշեց, որ նախաքննական գաղտնիք է, չի կարող հրապարակել։ Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Մալախյանի դիրքորոշմանը, փաստաբանը հայտնեց, որ նա իրեն մեղավոր չի ճանաչել։
Անդրադառնալով տարածված ձայնագրությանը՝ Սիմոնյանը նշեց, որ պարզ չէ՝ ձայնագրությունն օրինական է, թե ոչ, ում կողմից և երբ է իրականացվել, մոնտաժված է, թե ոչ։ Նրա խոսքով՝ համացանցում հրապարակված ձայնագրությունից որևէ բան հասկանալի չէ, դրանից հիմնավոր ենթադրություն անել ուղղակի անհնար է։ Իսկ թե արդյո՞ք կա նշանակված փորձաքննություն՝ փաստաբանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ՝ իր ունեցած տվյալներով դեռևս փորձաքննություն չի նշանակվել, համենայն դեպս՝ իրենց նման որոշման չեն ծանոթացրել։ Փաստաբանը չի բացառում, որ հետագայում տարածված ձայնագրությունը՝ որպես ապացույցի անթույլատրելիության հարց բարձրացվի։
Հարցին՝ արդյո՞ք այս ընթացքում օպերատիվ միջոցառումներ ևս իրականացվել են, կա՞ն այլ ձայնագրություններ, Սիմոնյանը նշեց, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը քննարկելիս իրեն տրամադրված նյութերում նման նյութեր առկա չեն եղել։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման է ստորագրել։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես դեռևս որոշումը չեն ստացել, որոշմանը ծանոթանալուց հետո կքննարկվի նաև այն վիճարկելու հարցը։
Հիշեցնենք, որ աղմկահարույց ձայնագրությունը հրապարակվել էր «Փաստերի ստուգման հարթակի» կողմից, համաձայն որի՝ դպրոցի ուսուցչուհին դժգոհում է, որ գումար է տվել՝ աշխատանքի ընդունվելու համար։ Նյութերի նախապատրաստման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Ըստ ՀՀ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը, նույն դպրոցում որպես դասվար աշխատանքի ընդունելու և այդ կապակցությամբ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար, 2019 թվականի օգոստոսին իր աշխատասենյակում ոստիկանություն հրավիրված կնոջից որպես կաշառք պահանջել է 1500 դոլարին համարժեք 716 հազար դրամ, որից 1000 դոլարին համարժեք 478 հազար դրամը կինը տնօրենին է փոխանցել իրենց պայմանավորվածության մասին տեղեկացված, նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի միջոցով, իսկ 500 դոլարին համարժեք 238 հազար դրամն անձամբ տվել է տնօրենին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն