Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են»

Ճիշտ կլիներ հանրությանը ներկայացվեր դատարանների նախագահների կողմից ձեռքով մակագրությունների գործող կարգը. Մխիթար Պապոյան 08/06/2021   21:39  |  Հարցազրույց

Շուրջ երկու շաբաթ է, ինչ մի շարք դատարաններում, այդ թվում՝ Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխումն իրականացվում է ոչ թե գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի, այլ՝ դատարանների նախագահների կողմից։ Մասնագիտական հանրությունը կասկածի տակ է դնում հատկապես քաղաքականապես զգայուն քրեական գործերով բաշխման օբյեկտիվությունը՝ հաշվի առնելով դատարանների նախագահների գործոնը, ավելին, մի շարք աղմկահարույց գործերով այդ հանգամանքն առիթ է դարձել՝ դատավորներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ ներկայացնելու համար։ Ըստ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ համակարգիչների առգրավումն իրականացվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է մակագրման համակարգում արտաքին միջամտության փաստի առթիվ։

Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխման, դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների և դատավորներին զրպարտելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտում շուրջ 2.5 տարի  քննվող քրեական գործի ընթացքի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հետ։


-Պարոն Պապոյան, շուրջ երկու շաբաթ է, ինչ գործերի էլեկտրոնային մակագրման համակարգիչն առգրավվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և գործերի մակագրումն իրականացվում է  դատարանների նախագաների կողմից։

-Մակագրումների վերաբերյալ քրեական գործից տեղեկություն ունեմ այնքանով, որքանով մամուլում տեղ է գտել, այդ թվում՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար պարոն Ջհանգիրյանի մամուլի ասուլիսում։ Ոչինչ չգիտեմ։ Ասեմ ավելին՝ մեր դատարանում աշխատող դատավորների մեծ մասն էլ չգիտի, այսինքն՝ գիտենք այնքանով, որքանով մամուլում է հրապարկված։ Ինչ վերաբերում է մակագրություններին, ապա այդ համակարգիչներն առգրավելուց հետո, այն իրականացվում է ձեռքով։ Որքանով տեղեկացված եմ՝ նույնիսկ մեր դատարանի մակագրման համակարգիչը չի առգրավվել, մեկ այլ վայրում գտնվող հիմնական համակարգիչն է առգրավվել։ Հստակ չեմ կարող ասել։ Այլ տեղեկատվություն չունեմ՝  ինչու է հարուցվել քրեական գործը, ինչ ժամկետներում է վերադարձվելու։ Պարոն Ջհանգիրյանի մամուլի ասուլիսն ուշադիր լսելու պայմաններում հասկացա, որ դա մոտ ապագայում չի վերադարձվի, նկատեցի, որ, կարծես թե, ծրագրի փոփոխման, նոր ծրագիր կազմելու ցանկություններ կան։

-Դուք նոր համակարգի ներդրման անհրաժեշտություն տեսնու՞մ եք։ Նախկինում ինչպե՞ս էր գործում համակարգը, խնդիրներ եղե՞լ են։

-Հնարավոր միջամտության մասին լուր, տեղեկություն չեմ լսել։ Շատ հազվագյուտ դեպքերում լսել եմ, այն էլ՝ ոչ մեր դատարանից, մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանից, որ եղել են դեպքեր, որ դժգոհություն է եղել՝ գործերի հավասարաչափ բաշխման հետ կապված, իբրև խախտվել է, մեկ դատավորի ավելին է մակագրված եղել, քան՝ մյուսներին։ Դատավորը համապատասխան գրությամբ դիմել է ԲԴԽ-ին՝ խնդրելով իր անուն-ազգանունը մակագրությունների ցանկից հեռացնել, որ նոր գործեր չմակագրվեն՝ մինչև իր մոտ կուտակված գործերը ավարտի։ Նման դեպքերի մասին լսել եմ՝ մեկ-երկու անգամ, ոչ ավելին, արդեն տևական ժամանակ է, ինչ համակարգը գործում է։ Դժգոհությունը կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, որ, միգուցե, գործերը կուտակվել են, որովհետև դատավորը բարդ գործեր է  ունեցել, չի հասցրել ավարտել, ինչի հաշվին էլ գործերը կուտակվել են, արդյունքում՝ տարբերությունը զգալի են եղել՝ իր հետ աշխատող մյուս դատավորների թվաքանակի առումով։ Իսկ  այլ միջամտություններ, որ ինչ-որ գործ միջամտության արդյունքում մակագրվել է ինչ-որ մեկին՝ ցանկալի կամ ոչ ցանկալի, նման արտահայտություններ են օգտագործվում մամուլում և այլ հարթակներում, այդպիսի բան ես չեմ լսել։ Չգիտեմ, թե այդ տեղեկությունները և դժգոհությունները որտեղից են, չգիտեմ, թե ինչ քրեական գործ է, ում հաղորդման հիման վրա է քրեական գործը, ինչ-որ անձ է դժգոհել, հաղորդում ներկայացրել, թե առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ են եղել և քրեական գործ է հարուցվել։ Ընդհանրապես տեղեկություն չունեմ։

-Պարոն Պապոյան, հնարավո՞ր է, որ դատարանների նախագահների կողմից գործերի մակագրումն ազդեցություն ունենա դատարանների նկատմամբ հանրային վստահության վրա։ Ի վերջո, գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը ներդրվել է  հենց մարդկային գործոնը նվազեցնելու և հանրային վստահությունը բարձրացնելու համար։  

- Այո, շատ ճիշտ եք նկատում, որ մակագրության համակարգի ներդրումը պայմանավորված է նրանով, որ գործերի մակագրության ընթացքում ինչ-որ սուբյեկտիվ մոտեցում չլինի, ինչպես նաև՝ հանրային վստահությունը բարձրացնելու համար։ Այդ ամբողջի համատեքստում ներդրվել է, իհարկե, շատ ողջունելի է, որ կա այդ ծրագիրը և գործում է։ Ինչ վերաբերում է դատարանի նախագահի կողմից մակագրություններին, ԲԴԽ-ն ունի կայացված  որոշում, որի համաձայն՝  հստակ կանոններ են սահմանված, թե ինչպես կարող է անհաղթահարելի ուժ լինելու պարագայում դատարանի նախագահն իր այդ լիազորություններն իրականացնել։ Եթե այդ կանոնների համաձայն մակագրությունն իրականացվի, նույն կերպ կնվազեցվի մակագրության որեւէ սուբյեկտիվ գործոն։ Եթե այդ որոշման կանոնների համատեքստում իրականացվի մակագրություն, հանրային վստահությունը չի կարող նվազել, եթե հանրությունն այդ մասին տեղեկացված լինի։ Կարծում եմ, որ այս պարագայում, երբ մամուլում շրջանառվեց մակագրման համակարգչի առգրավման, ծրագրի չգործելու և դատարանների նախագահների կողմից մակագրումներ իրականացնելու մասին լուրը, ճիշտ կլիներ, որ նույն հանրությանը ճիշտ ձևով մատուցվեր, որ կա այսպիսի գործող կարգ, որի համաձայն՝ մակագրություններն իրականացվում են այբբենական կարգով, դատավորների անունների և ըստ գործերի մուտքագրման հերթականությամբ։

Իհարկե, դա, ի վերջո, ծրագիր չէ, այսինքն, մարդկային գործոն է, բայց այդ մարդկային գործոնի՝ այդ կարգի կիրառմամբ, եթե ոչ ամբողջովին, գոնե էականորեն կնվազեցնի որևէ սուբյեկտիվ վերաբերմունք, ինչի արդյունքում բարձրանում է հանրային վստահությունը, եթե դա ամբողջությամբ ճիշտ է իրականացվում, ես չեմ ցանկանում կասկածի տակ առնել, որովհետև ես ինքս չունեմ այդպիսի տվյալ, որ այդպես չի կատարվում որևէ դատարանի նախագահի կողմից։ Հանրությանն այդ մասին ներկայացնելու դեպքում, կարծում եմ, հանրային վստահության նվազում գոնե էականորեն չի լինի։  Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված բողոք էր քննվելու Վերաքննիչ քրեական դատարանում՝ 2018թ նոյեմբեր ամսին, երբ Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ դատարանի որոշումը և հետ ուղարկել Վերաքննիչ դատարան, պետք է մակագրվեր։ Եթե ճիշտ եմ հիշում, քիչ առաջ իմ կողմից հնչեցված կարգը չէր գործում այդ ժամանակահատվածում, մակագրման այս ծրագիրը եւս չէր գործում մինչդատական վարույթների նկատմամբ. դա գործել է 2019թ հունվարի 1-ից, իսկ մինչ այդ միայն քրեական գործերին էր վերաբերում։ Այսինքն, դատարանի նախագահն իր հայեցողությամբ մակագրություն էր իրականացնելու՝ պատահականության սկզբունքն օգտագործելով։  Այդ ժամանակահատվածում ես ինքս դատարանի նախագահի պաշտոնակատարն էի և, որպեսզի հանրության մոտ այդ վստահությունը դատարանի նկատմամբ բարձր լինի և որևէ մեկը չկասկածի, որ մակագրվել է դատարանի նախագահի կողմից այնպիսի դատավորի, որը կայացնի այս կամ այն որոշումը, ես վիճակահանություն կազմակերպեցի։ Ինչու՞ այլ գործերով դա չի արվում, որովհետև գոնե այդ ժամանակահատվածում ես չեմ հիշում մեկ այլ այդպիսի գործ, որն այդպիսի հանրային հնչեղություն ունենար և հանրային հետաքրքրություն ներկայացներ։ Այսինքն՝ այդպիսի հանրային հնչեղություն և հետաքրքրություն ունեցող գործով ես կազմակերպեցի վիճակահանություն, ինչի արդյունքում կատարեցի մակագրություն համապատասխան դատավորի։ Այդ ժամանակ նաև մամուլում տեղ գտավ կատարվածը և ասեմ Ձեզ, որ հանրության մոտ վստահությունը շատ բարձր մնաց։

- Պարոն Պապոյան, կխնդրեի անդրադառնայիք նաև Ձեր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում շուրջ 2.5 տարի քննվող քրեական գործին։ 

- Այդ գործն արդեն 2 տարի և մի քանի ամիս է, ինչ քննվում է։ Վերջերս՝ մոտ 1-2 ամիս առաջ եմ այդ գործով ճանաչվել տուժող։ Մինչ այդ՝ վկայի կարգավիճակով եմ մեկ անգամ ցուցմունք տվել, մեկ անգամ էլ՝ տուժողի դատավարական կարգավիճակով։ Այլ բան չեմ կարող ասել, գիտեմ, որ գործը քննվում է։

- Ինչո՞վ եք պայմանավորում գործը բավականին երկար քննելու հանգամանքը։ Հնարավո՞ր է, որ այդ քրեական գործը պահվում է Ձեզ, պարոն Վարդանյանին և մյուս դատավորներին այդ քրեական գործերով հետագայում ինքնաբացարկներ հայտնելու, Ձեր կողմից այս գործերը քննելը բացառելու համար։  Առավել եւս, երբ եղել է նախադեպ։

-Հանրային նման կարծիք կա ձևավորված։ Ինչ վերաբերում է ինձ մոտ նման կարծիք կա, թե ոչ, ապա ես՝ որպես այս պահին գործող դատավոր, վարքագծի կանոններին հետևելով, այդ հարցին չեմ պատասխանի։ Վերջնական դիրքորոշում կարող է ձևավորվել, երբ նախաքննության ավարտ կհայտարարվի և ես քրեական գործի  ողջ նյութերին ծանոթանալու իրավունք ձեռք կբերեմ և որպես քրեական դատավարության մասնագետ, երբ քրեական գործի նյութերի ողջ ծավալին ծանոթացած կլինեմ և դրա արդյունքում արդեն կգնահատեմ, թե արդյոք նախաքննական մարմինն այստեղ պատշաճ ջանասիրություն ցուցաբերել է, թե ոչ։ Եթե ցուցաբերած կլինի պաշաճ ջանասիրություն, հետևապես, այդ հանրային կարծիքը չի կարող ինձ մոտ նման կարծիք ձևավորել, չեմ կարող  նման դիրքորոշման գալ։ Իսկ եթե պատշաճ ջանասիրություն ցուցաբերված չի լինի քրեական գործով, այդ ժամանակ կփորձեմ այդ հանրային կարծիքի հետ համադրելով իմ ընդհանուր դատողությունները, գամ եզրահանգման։ Այս պահին ես չունեմ պատշաճ եզրահանգում և, հետևապես, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել։

- Վերջին շրջանում, կարծես թե, բավականին վտանգավոր պրակտիկա է ձևավորվել, երբ  դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում՝ իրենց կողմից կայացված դատական ակտերի համար։ Բոլորովին վերջերս դատավոր Վ. Գրիգորյանը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության, վարույթներ են հարուցվել նաև դատավորներ Արման Հովհաննիսյանի, Սերգեյ Մարաբյանի նկատմամբ։ Արդյո՞ք նման վարույթները միջամտություն չէ՞ դատարանների անկախությանը։

- Դատավոր Վարդան Գրիգորյանի վերաբերյալ վարույթից բացարձակ տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչու է հարուցվել, ինչ հիմնավորմամբ է ենթարկվել պատասխանատվության, հետևապես, դիրքորոշում չեմ կարող հայտնել։ Ինչ վերաբերում է Արման Հովհաննիսյանի և Սերգեյ Մարաբյանի վերաբերյալ հարուցված վարույթներին, տեղյակ եմ, թե ինչ գործերի հետ կապված է վարույթ հարուցվել, ծանոթ եմ նաև իրենց կողմից կայացված այդ որոշումներին։ Ունեմ շատ մեծ ցանկություն և եթե անհաղթահարելի ուժ չլինի, կմասնակցեմ ԲԴԽ նիստերին, կլսեմ վարույթ հարուցած մարմնի ներկայացրած միջնորդությունը, կողմերին, դրանից հետո ԲԴԽ կայացրած որոշումը և  ամբողջ իրավիճակը համադրելու արդյունքում  իմ դիրքորոշումը կհայտնեմ և այդ հասարակական կարծիքը, որը ձևավորվել է, որ դատավորներին  իրենց կայացրած որոշումներով փորձում են պատժել, որ զսպեն կամ նրանց անկախությունը որոշակիորեն սահմանափակեն,  այդ ժամանակ ինձ մոտ նոր կձևավորվի՝ այդպես է, թե ոչ։
 

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:01 08/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք
12:24 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Մխիթար Պապոյանը չի տեղեկացվել իրեն զրպարտելու փաստով ԱԱԾ ներկայացված հաղորդման ընթացքի վերաբերյալ
19:18 24/07/2019  |  Քրեական խրոնիկոնՄխիթար Պապոյանի, Դավիթ Գրիգորյանի եւ Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում
17:38 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴա իրավաբանական շատ բարդ խնդիր է. Մխիթար Պապոյանը՝ ՍԴ-ի կողմից դատավորի դիմումը մասամբ վարույթ ընդունելու մասին
10:54 05/06/2019  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ
11:14 04/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄխիթար Պապոյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
18:46 11/12/2013  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Մխիթար Պապոյանի ծանրաբեռնվածությունը Կենտրոնում փոխանցվել է Մեսրոպ Մակյանին
13:38 15/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ»-ի, «Բանդա»-ի քրեական գործերով դատաքննությունը կսկսվի 0-ի՞ց

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]