Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

Վտանգը շատ լուրջ է. Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը մեկն է՝ ոչնչացնել հայոց պետականությունը. Դավիթ Բաբայան 07/16/2021   13:32  |  Հարցազրույց

Արցախը որպես «վահան» չի ոչնչացվել, բայց ջարդված է և լիարժեքորեն չի իրականացնում այն առաքելությունը, որն իրականացնում էր դարեր շարունակ, հատկապես վերջին տասնամյակների ընթացքում։ Մենք, իհարկե, ապաքինվելու ենք, բոլոր հնարավորությունները կան, եթե ճիշտ աշխատենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

- Պարոն Բաբայան ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից երեկ 4-5 անգամ կրակահերթ է արձակել, այս պահին ինչպե՞ս է իրավիճակը։ Ինչպե՞ս եք դիտարկում այս կրակոցներն Ալիևի հայտարարությունների համատեքստում։

- Ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, բայց Ադրբեջանն, իհարկե, չի հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, հետևաբար տարբեր տեսակի սադրանքների դիմում է և դիմելու է։ Սրան պետք է պատրաստ լինենք և չափազանց սառնասրտորեն մոտենանք այդ հարցերին։ Ոչ մի բան չի փոխվել։ Նույն Ադրբեջանն է. Որևէ կերպ իր մոտեցումները, նպատակները չի վերանայել։

- Ալիևի հայտարարությունները, երբ հայկական հողերը փորձ է արվում ադրբեջանական ներկայացնել կամ ղարաբաղյան հակամարտությունը փակված համարել, նոր ագրեսիա սկսելու վտանգ պարունակու՞մ են իրենց մեջ։

- Նոր ագրեսիան արդեն սկսվել է։ Նրանք սկսել են իրականացնել ծրագիր։

- Սյունի՞քը նկատի ունեք։

- Սյունիքն առաջին փուլում է լինելու։ Առաջին հարվածն Արցախն էր։ Մենք միշտ ասում էինք, թե ինչ կարևորություն ունի Արցախը Մայր Հայաստանի համար։ Այն «վահան» էր։ Ոմանք մտածում էին, թե բեռ է, սա է խնդիրը։ Արցախը որպես վահան չի ոչնչացվել, բայց ջարդված է և լիարժեքորեն չի իրականացնում այն առաքելությունը, որն իրականացնում էր դարեր շարունակ, հատկապես վերջին տասնամյակների ընթացքում։ Մենք, իհարկե, ապաքինվելու ենք, բոլոր հնարավորությունները կան, եթե ճիշտ աշխատենք։ Ադրբեջանն արդեն սկսել է այդ ծրագրի իրականացումը։ Սա չի նշանակում, որ իրեն հաջողվելու է։ Այսինքն` մեզանից է կախված՝ հաջողվելու է, թե ոչ։ Արդեն տեսնում ենք, որ այդ զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը բացել են։ Ադրբեջանը կայացած երկիր է։ Սա պետք է միշտ հաշվի առնենք, և նրանք համակարգային ձևով են մոտենում այդ ամենին։ Սկզբում անընդհատ խոսում էին, որ իրենց պատմական հողերն են, գրքեր էին գրում, հիմա սկսել են մարմնավորել։ Ձևավորել են տնտեսական շրջաններ, որից մեկի անունը դրել են Արևելյան Զանգեզուր, որ երբեք նման միավոր Ադրբեջանի կազմում չի եղել։ Երբ ասում են ինչու եք այդպես կոչում, ասում են՝ դե տնտեսական շրջան է, հո վարչատարածքային չէ։ Հետո դարձնելու են վարչատարածքային, վիլայեթ են ստեղծելու։ Մենք անմիջապես ասացինք, որ սա առաջին քայլն է, հետո դարձնելու են դա որպես վարչատարածքային միավորում, վիլայեթ, հետո սկսելու են խոսել Արևմտյան Զանգեզուրի մասին և այդպես էլ եղավ։ Ալիևը պաշտոնապես հայտարարեց, որ Արևմտյան Զանգեզուրը բռնագրավված է Հայաստանի կողմից, և նրանք ուզում են ազատագրել։ Այսինքն` այդ գործընթացը շարունակվելու է։ Ուզենք դա, թե ոչ, կարող ենք դա թույլ չտալ։

- Ինչպե՞ս պետք է թույլ չտանք։

- Ուժեղ պետություն ունենալով։ Պրոֆեսիոնալ և հայրենասեր հասարակություն ունենալով, համախմբված լինելով։ Այլ տարբերակ չկա։

- Ըստ Ձեզ՝ ուժեղ պետություն ունենալու ճանապարհի՞ն ենք այժմ։ Նշեցիք՝ պետք է պատրաստ լինենք, որովհետև Ադրբեջանը նույն Ադրբեջանն է, հիմա պատրաստվու՞մ ենք։

- Ամեն մեկն ինքն իրեն թող այդ հարցը տա։ Ժամանակը ցույց կտա։ Ուղղակի պետք է այնպես անենք, որ չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ արդեն շատ դժվար լինի կամ Աստված մի արասցե անհնարին լինի ինչ-որ բան փոխել, կանգնեցնել այդ վտանգը։ Հետևաբար պետք է հավաքվենք, պետք է ճիշտ քայլեր ձեռնարկենք, հասկանանք իրավիճակը, պատկերացնենք։

- Նման իրավիճակ ո՞ր դեպքում կարող է առաջանալ։

- Երբ Ադրբեջանն իր նպատակներին հասնի, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը մեկն է՝ ոչնչացնել հայոց պետականությունը։ Վտանգը շատ լուրջ է։

- Պարոն Բաբայան, այդ դեպքում ստեղծված իրավիճակում որքանո՞վ է իրատեսական խաղաղասիրական հարաբերություններից խոսելը։

- Ո՞վ չի ուզում խաղաղություն։ Եթե մարդուն հարցնեն՝ ուզու՞մ է խաղաղություն, ուզու՞մ է, որ ամեն ինչ լավ լինի, միայն աննորմալը կարող է ասել, որ չի ուզում։ Հարցը գաղափարի մեջ չէ, հարցն այն է՝ հակառակորդը դա ուզո՞ւմ է, թե՞ ոչ։ Ինքն ի՞նչ է դիտարկում որպես խաղաղություն, և մենք ինչ ենք դիտարկում։

- Հակառակորդը նախապայմաններով է մեզ հետ խոսում։

- Դա գալիս է նրանից, որ կան խաղաղության տարբեր պատկերացումներ։ Նրանց մոտ այլ տարբերակ է, մեզ մոտ այլ տարբերակ է։ Ադրբեջանի նպատակը միայն Արցախը չէ, երբեք չի եղել Արցախը։ Նույնիսկ հակամարտության իրենց տերմինաբանությունն էր դա ցույց տալիս։ Եթե մենք կոչում էինք ադրբեջանա-ղարաբաղյան, իրենք կոչում էին հայ-ադրբեջանական։ Այսինքն`միայն Արցախով չէ։ Նրանք դա չեն էլ թաքցնում, ասում են՝ Արևմտյան Ադրբեջանն է, Երևանն էլ կենտրոնն է։ Սա բավարար չէ՞։

- Եթե պետք է ուժեղ պետություն դառնանք, որպեսզի կարողանանք դիմակայել նրանց դեմ, չկորցնել մեր պետականությունը, ապա այս համատեքստում, եթե ճանապարհների ապաշրջափակում տեղի ունենա, հնարավո՞ր է դա խոչընդոտի մեր՝ ուժեղ պետություն դառնալուն։

- Նայած ինչպես է այդ գործընթացն ընթանում։ Եթե դա լոկ ճանապարհ է, այսինքն` պարզապես մայրուղի, դա մի բան է։ Բայց Ադրբեջանը դրա տակ այլ բան է տեսնում։ Որպեսզի դա լինի ուղղակի ճանապարհ, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն եղբայրական երկրների, այն բոլոր երկրների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր։ Պետք է աշխատել, որ դա լինի ուղղակի ճանապարհ, թե չէ Ադրբեջանը դա չի կոչում ճանապարհ։ Նա հայտարարում է այն, ինչ ուզում է։ Նա ասում է՝ սա միջանցք է։ Ի՞նչ միջանցք։ Սա է խնդիրը։

- Շատ են այն մտահոգությունները, որ ճանապարհների ապաշրջափակման դեպքում հնարավոր է ադրբեջանական, թուրքական կապիտալը Հայաստանում ավելանա, ինչպես հարևան Վրաստանի դեպքում եղավ։ Նման բան հնարավո՞ր է։

- Դա երկու բանից է կախված՝ պետության քաղաքականությունից և ժողովրդի արժանապատվությունից։ Եթե երկուսն էլ ճիշտ են աշխատում, և՛ պետությունն է ճիշտ քաղաքականություն տանում, հայրենական արտադրողներին օգնելու, և՛ հասարակությունն է արժանապատիվ, այսինքն` մեկ կոպեկի համար պատրաստ չէ մոռանալ ամեն ինչ, միայն թե հաց ուտի, օգուտ ստանա։ Եթե նույնիսկ պետությունը ճիշտ քայլեր կատարի, բայց հասարակությունը լինի ապաշնորհ, էլի վատ է լինելու։ Եթե պետությունը սխալներ թույլ տա, էլի լինելու են պրոբլեմներ, իսկ եթե ընդհանրապես այնպես լինի, որ հասարակությունն ինքը լինի իսկապես ապաշնորհ, լավ բան չի կարելի սպասել այդ զարգացումներից։ Հասկանալի է, որ սա լոկ տնտեսություն չի կարող լինի։ Տնտեսությունն ինքը քաղաքականության շարունակությունն է։ Հատկապես այն հարաբերությունները, որ ունենք այդ երկրների հետ։ Ուղղակի բիզնեսը կարող է լինել այն երկրների միջև, որոնք քաղաքական խնդիրներ չունեն մեկը մյուսի հետ, բայց մենք ունենք քաղաքական, ռազմական խնդիրներ։ Այս ամենը պետք է հաշվի առնվի։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:20 09/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախբանկին ոչինչ չի հետաքրքրում, դատարանով պահանջում է վարկը վճարել. Ներկայանամ դատարան ի՞նչ պիտի մեզնից վերցնեք, ոչ տուն ունեմ, ոչ գրանցում. Քաշաթաղցի
17:23 30/06/2021  |  Քրեական խրոնիկոնԱՀ քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի միջոցով խուճապ տարածելն ադրբեջանական հատուկ ծառայությունների մշակված քարոզչությունն է. ԱՀ ԱԱԾ
19:45 28/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախցիների նկատմամբ իրականացվում է հոգեբանական ու տեղեկատվական տեռոր. Բաբայան
11:36 28/06/2021  |  ԼՐԱՀՈՍՌուս խաղաղապահները 172 ուխտավորի և բնակչի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ
09:54 24/06/2021  |  ՄամուլՊայքարը նպատակ ունի փրկել իրենց կյանքը և Արցախի մնացած հատվածը հայկական պահել. «Փաստ»
19:16 15/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱնկարան Աղդամը հայտարարել է Ղարաբաղի երկրորդ մայրաքաղաք, Շուշին շուտով կդառնա թյուրքական աշխարհի մայրաքաղաք, Սա Բաքվի ու Անկարայի ճանապարհային քարտեզն է. Արցախի արտգործնախարար
21:24 11/06/2021  |  ՔաղաքականԱդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական հիմքերից մեկը ժողովուրդների հաշտությունն է. Բաբայան
16:15 09/06/2021  |  ԼՐԱՀՈՍTech Week Artsakh 2021. Արցախում կանցկացվի տեխնոլոգիական շաբաթ
14:03 09/06/2021  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համակարգված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ. Լավրով
23:15 04/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախում մզկիթ է կառուցվում եւ ուղղափառ եկեղեցի՝ խաղաղապահների համար. Բաբայան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]