ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համավարակի պայմաններում կրթության կազմակերպման գործն ամենացածր մակարդակի վրա է. Անգրագիտության մակարդակը բարձրանում է. փորձագետ 07/03/2021 14:33 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի կրթական համակարգը հիվանդ է։ Անգրագիտության մակարդակը կամաց-կամաց բարձրանում է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով Համաշխարհային բանկի այն հետազոտությանը, որի համաձայն Հայաստանում տարրական դպրոցի բարձր դասարաններում սովորող երեխաների մոտ 35 տոկոսը չի կարողանում վարժ կարդալ։ Ադրբեջանում այս ցուցանիշը 23.3 տոկոս է, Վրաստանում՝ 13.8 տոկոս, իսկ Ռուսաստանում՝ 3.3 տոկոս։
Ատոմ Մխիթարյանը նշեց, որ հետազոտությունն ընտրողաբար կազմակերպվել է Հայաստանի 9 դպրոցում, իրականացվել է լեզվի ստուգում և գրանցվել է 35 տոկոս բացասական արդյունք, ինչը փորձագետի խոսքով անհանգստացնող է։
«Դա նշանակում է, որ Հայաստանի հանրակրթության ոլորտում որակի վրա ընդհանրապես ուշադրություն չի դարձվում, մասնավորապես համավարակի պայմաններում կրթության կազմակերպման գործն ամենացածր մակարդակի վրա է, մատների արանքով են նայում այս արդյունքներին»,-ասաց փորձագետը։
Վերջինս նշեց, որ Հայաստանի կրթության տեսչությունը 10-րդ դասարանի աշակերտների շրջանում մաթեմատիկա առարկայից գրավոր ստուգում է կազմակերպել, ինչի արդյունքում 62 տոկոսն անբավարար են ստացել այն դեպքում, երբ Հայաստանում բնագիտությունը և հատկապես մաթեմատիկան փորձագետի խոսքով միշտ եղել են ավելի բարձր մակարդակի վրա։
Ատոմ Մխիթարյանը նշում է, որ այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է այն մասին, որ Հայաստանում կրթության ոլորտը կառավարում են ոլորտից անտեղյակ մարդիկ։ Կադրային քաղաքականությունը շատ վատ է կազմակերպվում, իսկ չափորոշիչները և այն մեթոդները, որով դասավանդվում են առարկաները, ընդհանրապես իրար չեն համապատասխանում. «Ստացվում է, որ մենք ունենք չափորոշիչներ, որոնցով իբր թե դասավանդում ենք, բայց ստուգում ենք անում լրիվ ուրիշ չափորոշիչներով։ Արդյունքում մեր տարածաշրջանում հետ ենք ընկնում»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։
Դիտարկմանը՝ արդյոք 9 դպրոցում ուսումնասիրություն իրականացնելը բավակա՞ն է, որ ընդհանուր պատկեր ներկայացվի և որքանով է ներկայացված թիվն իրականում համապատասխանում իրավիճակին, փորձագետը նշեց, որ միանշանակ 9 դպրոցի ուսումնասիրությամբ ամբողջի մասին պատկերացում կազմելը դժվար է, բայց 9 դպրոցի արդյունքները ցույց են տալիս ընդհանուր աղետալի վիճակը, քանի որ նույնիսկ 9 դպրոցի համար 35 տոկոսը բարձր թիվ է։
Հարցին՝ արդյոք տարածաշրջանի մյուս երկրներում նույնպես 9 դպրոցում է ուսումնասիրություն իրականացվել, թե թվերը տարբերվում են, փորձագետն այդ մասին տեղյակ չէ։
«Հայաստանի մասով գիտեմ, որ ընտրողաբար է կատարվել, որովհետև ամենայն հավանականությամբ դրա համար մեծ ռեսուրսներ պետք կլինեն։ Գիտեմ, որ Հայաստանի պարագայում այնպես են ընտրել դպրոցները, որ ներառված լինեն և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքների, և՛ մարզային դպրոցներ։ Հայաստանում դպրոցների թիվը 1000-ից ավել է, այսինքն 0.1 տոկոսն էլ չէ ընտրանքը, բայց ամեն դեպքում արդյունքները մտահոգիչ են, և այդ ուղղությամբ անպայման քայլեր պետք է ձեռնարկվեն»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։
Վերջինս հավելեց, որ կրթական համակարգի այս վիճակի վրա իր ազդեցությունը թողեց նաև կորոնավիրուսով պայմանավորված համավարակը։ Ատոմ Մխիթարյանը հայաստանյան կրթական համակարգի հիվանդ լինելը պայմանավորում է նաև համակարգին վերաբերող օրենքներով, որոշումներով և մասնագետների բացակայությամբ։
«Տարբեր դպրոցներում հենց ուսուցիչների բացակայությունն է դրա վրա ազդում։ Ազդում է նաև հախուռն և քաոսային քաղաքականությունը, որ օրական ինչ-որ բան է փոփոխվում։ Բացի այդ հասարակության մոտ կրթական համակարգի վերաբերմունքը քայլ առ քայլ իջնում է, քանի որ սոցիալական աստիճանով վեր են բարձրանում այնպիսի մարդիկ, որոնք կրթությունից մեղմ ասած լավ չեն, ոչ բարձրագույն կրթություն են ստացել, ոչ գիտության մեջ են ինչ-որ գործ արել։ Նման մարդիկ կարողանում են ազդել կրթական համակարգի վրա, ինչն անթույլատրելի է։ Սա նշանակում է, որ մենք հասարակությանը ցույց ենք տալիս մարդկանց, որոնց կրթական ցենզը բարձր չէ, բայց նրանք սոցիալական բարձր դիրք են գրավում և դրանով խրախուսում ենք չսովորելը, կրթություն չստանալը»,-ամփոփեց Ատոմ Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել