ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետընտրական գործընթացները՝ իրավական ճանապարհով. «Փաստ» 07/01/2021 10:18 | ԼՐԱՀՈՍ
«Փաստ» օրաթերթը գրում է . «Մինչ իշխանությունները տրամադրված են ընտրությունների արդյունքները վերջնականապես ամփոփելուն, հետընտրական բազմաթիվ գործընթացներ դեռևս առջևում են։ Առաջին հերթին խնդիրը վերաբերում է ընտրական գործընթացի արդյունքները իրավական ճանապարհով վիճարկելու հանգամանքին։ Հարցն այն է, որ ընտրությունների ամփոփումից հետո 5 օրվա ընթացքում մասնակցող քաղաքական ուժերը կարող են դիմել ՍԴ՝ արդյունքները վիճարկելու հիմքով։
Եվ հիմնական ընդդիմադիր ուժերից «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որոնք ԱԺ են անցել, հայտարարել են, որ դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հիմքով։ Այս ուժերի կողմից ՍԴ դիմելու փաստն բավական ուշագրավ է, քանի որ այն վկայում է ընտրությունների արդյունքները վիճարկելու հիմքերի առկայության մասին։ Իսկ այդ հիմքերը վերաբերում են զանգվածային ընտրախախտումներին։ Ուշագրավ է, որ, նրանց համոզմամբ, հանրայնացված փաստերը ՍԴ դիմումի հիմքում ընկած փաստերի ընդամենը տասը տոկոսն են։ Այսինքն, գործ ունենք տասնյակ հազարավոր, եթե չասենք հարյուր հազարավոր ձայների վիճարկման խնդրի հետ։ Նույնիսկ սովորական քաղաքացու համար է պարզ, որ ընտրությունները շատ հեռու էին արդար ու թափանցիկ լինելու չափանիշներից։
Հատկապես բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ընտրողների ռեգիստրը չափից շատ ուռճացված էր։ Ընդդիմությունը փաստեր ունի նաև այն մասին, որ եթե ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 49 տոկոսը, ապա այդ մասնակիցների 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել, իսկ սա կարող է ընտրակեղծարարական մեխանիզմների իրագործման գործիք լինել։ Սրան զուգահեռ, արձանագրվել են բազմաթիվ ուղղորդումների, վարչական ռեսուրսի համատարած կիրառման և այլ ընտրախախտումների դեպքեր, որոնք ընդդիմադիր ուժերն, ըստ երևույթին, կկցեն ՍԴ ուղղված իրենց դիմումին։
Փաստորեն շուրջ 200 հազար ձայնի վիճարկումն իր հերթին մեծապես կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ հանգեցնելով առնվազն մանդատների բաշխման փոփոխության։ Այսինքն, պետք չէ բացառել, որ ՍԴ-ի որոշումից հետո իշխանությունները կարող են կորցնել նաև ԱԺ-ում ունեցած տեղերի 3/5-րդը, ինչը հսկայական առավելություններ կտա ընդդիմությանը։ Ի դեպ, հիշենք, որ Փաշինյանն ընտրություններից առաջ ինքնավստահ հայտարարում էր, թե հետընտրական գործընթացներ տեղի չեն ունենալու։ Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ հետընտրական գործընթաց։ Մի՞թե Փաշինյանի պատկերացմամբ հետընտրական պրոցեսը միան փողոցն ու բախումներն են: Ընդդիմությունը նման քայլի չի դիմում, քանի որ, ի տարբերություն նույն Փաշինյանի, հաշվի է առնում երկրի շահերը։ Մյուս կողմից՝ Փաշինյանն ընտրարշավի ընթացքում հայտարարում էր, թե իր ձեռքը կկտրի, սակայն թույլ չի տա, որ գեթ մի քվե կեղծվի։ Դե, մենք ամենևին չենք ուզում, որ նա իր ձեռքը կտրի: Բայց դե, հազիվ թե որևէ մեկը այն ժամանակ էլ հավատում էր, որ այս իշխանությունն առանց կեղծիքների կարող է վերարտադրվել:
Չնայած Փաշինյանի այդ որ մի հավաստիացումն ու խոստումն է իրականություն դարձել, որ այս հայտարարությունն էլ իրականություն դառնար։ Իսկ ինչ վերաբերում է հիմնականում Արևմուտքի շահերը սպասարկող մի շարք միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպանների՝ ընտրությունների վերաբերյալ գնահատականներին, ապա զարմանալի չէ, որ նրանք այս անգամ շրջանցում են ընտրախախտումները, չեն ցանկանում խոսել այդ մասին։ Այնինչ, նախկինում, երբ մի փոքր միջադեպ էր գրանցվում, համաշխարհային աղմուկ էին բարձրացնում։ Բազմաթիվ փորձագետների կարծիքով, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Փաշինյանը հլու ձևով կատարում է արտաքին ուժերի պահանջները։
Իր համար կարևորն իշխանության մնալն է, թեկուզ Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու պայմանով։ Ինչևէ, անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունի ՍԴ-ն, ըստ ընդդիմության ներկայացրած փաստերի, ակնհայտ է, որ այս ընտրությունները, շատ մեղմ ասած, հեռու էին ժողովրդավարական, արդար ու ազնիվ լինելուց: Ի վերջո, մինչ ընտրությունները գրեթե ոչ ոք չէր հավատում, որ ՔՊԿ-ն կարող է 3035 տոկոսից ավելին ստանալ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01․07.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել