Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Անկարայի ախորժակը զսպելու հրամայականը. «Փաստ» 06/26/2021   10:08  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմը գործնականում փոխեց տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն, այդ թվում` նաև ուժերի հարաբերակցությունը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը չունի այն ազդեցության գոտին, ինչն ուներ պատերազմից առաջ։ Դրա փոխարեն ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը, իսկ մյուս կողմից էլ՝ եթե նախկինում Հայաստանն էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, ապա հիմա Արցախի՝ տարբեր կողմերից բզկտված հատվածի կենսագործունեությունն ուղղակի կախված է ռուսական խաղաղապահների ներկայությունից։ Արցախում ռուս խաղաղապահների առկայությանն ըմբռնումով է մոտենում անգամ Արևմուտքը, քանի որ արևմտյան երկրները գիտակցում են, որ ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում այն գլխավոր գործոնն է, որն արգելակում է արցախահայության նկատմամբ ցեղասպանության իրագործումը։

Եվ հետո ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հարավային Կովկասն ընկալում են որպես ռուսական կենսական շահերի ազդեցության գոտի, այլապես, երբ Ռուսաստանը փորձում է ավելի ընդարձակել ազդեցության գոտին, ապա այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրակարգն առաջ է քաշվում։ Միևնույն ժամանակ, հայկական կողմի պարտության արդյունքում մեկ այլ խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժ է տեղի ունեցել, որն անհնար է չնկատել։ Հարավային Կովկասում մեծապես ամրացել են Թուրքիայի դիրքերը։ Նույնիսկ ռուսական կողմն է ընդունում, որ թուրքական ազդեցության ներթափանցումը Հարավային Կովկաս Խորհրդային Միության փլուզման հետևանքներից է, բայց ոչ ոք նույնիսկ չէր կարող կանխատեսումներ անել, որ Թուրքիան կփորձի Հարավային Կովկասում տիրապետող դիրքեր հաստատել։ Դրա վառ օրինակն է այն, որ ուժերի նոր դասավորության պայմաններում Թուրքիան արդեն թելադրող ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանում։ Խնդիրն այն է, որ Արցախի դեմ պատերազմում Անկարայի աջակցությունը Բաքվին վճռորոշ նշանակություն ունեցավ։

Թուրքիան Ադրբեջանին ոչ միայն ռազմական տեխնիկա, հրահանգիչներ ու վարձկան ահաբեկիչներ էր ապահովում, այլև ադրբեջանական բանակը փաստացի վերցրել էր իր վերահսկողության տակ։ Հենց դրանով էր պայմանավորված Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ և պրոռուսական կողմնորոշում ունեցող Նաջմեդդին Սադիկովի մեկուսացումը։ Դիվանագիտական հարթության վրա ևս նկատելի դարձավ Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից։ Եվ եթե Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի նախաձեռնությամբ ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվում, ապա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր դիրքորոշումը հստակեցնելու համար սպասում էր թուրքական հրահանգներին։ Այս ամենով հանդերձ, մի քանի տարի առաջ շատ դժվար կլիներ պատկերացնել, որ Թուրքիան կարող է հաստատվել ոչ միայն Ադրբեջանում, այլև Ղարաբաղում: Եվ պատահական չէ, որ պաշտոնական Անկարայից հայտարարություններ են հնչում, թե իրենք ամենագործուն մասնակցությունն են ունենալու Ղարաբաղի վերականգնման գործում։

Այս տրամաբանության լույսի ներքո էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 15-ին մեծ հանդիսավորությամբ այցելեց Շուշի և ադրբեջանական կողմի հետ ստորագրեց «Շուշիի հռչակագիր» անվանումը ստացած փաստաթուղթը, որը փոխգործակցության լայն դաշտ է ապահովում։ Քիչ չէ, որ Էրդողանը խոսեց Շուշիում առաջիկայում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, այլև չբացառեց, որ Ադրբեջանում կարող է տեղակայվել թուրքական ռազմաբազա։ Թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայման վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը չէր կարող վրիպել ռուսական փորձագիտական շրջանակների ուշադրությունից, քանի որ ինչքան էլ Ռուսաստանը և Թուրքիան փորձեն միմյանց հետ համագործակցել, միևնույնն է, տարածաշրջանում երկու երկրները մնում են որպես մրցակիցներ։ Եվ քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անվտանգային հովանոցի ներքո ԱՄՆ-ից հետո ամենամեծ թվաքանակով զինված ուժեր ունեցող երկիրն է, ապա պատահական չէ, որ ռուսական քաղաքական շրջանակներում, անգամ Պետական դումայում կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը փաստացի նշանակում է Ռուսաստանի անմիջական հարևանությամբ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում։

Ուստի իրադարձությունների ընթացքից պետք է եզրակացություններ անել, որ Ռուսաստանը փորձելու է կանխել թուրքական մեծածավալ ազդեցության ներհոսքը դեպի Ադրբեջան, ապա Միջին Ասիա, իսկ այս հարցում ռուսական կողմին կարող է օգնել Հայաստանը։ Պատահական չէ, որ ռուսական փորձագիտական տիրույթում խոսվում է այն մասին, որ Հայաստանի թուլացումը չի բխում առաջին հերթին իրենց երկրի շահերից։ Եվ ստացվում է, որ հայկական դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ողջ ծավալով Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնումը, որը թույլ կտա զսպել Անկարայի ախորժակը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը պետք է կարողանա իր շահերին համապատասխան օգտագործել թուրքական ազդեցության ընդլայնման հետ կապված Իրանի և արևմտյան որոշ երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի անհանգստությունը։

Այնպես որ, դիվանագիտության ասպարեզում ահռելի աշխատանք կա տանելու, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը անկայուն ու բարձիթողի վիճակում է։ Ինչպես արտգործնախարարը, այնպես էլ փոխարտգործնախարարները հրաժարական են ներկայացրել։ ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ թիմ ունենալն այս պահին առաջնային նշանակություն ունի, ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն այս հարցի լուծմանը, սակայն սրա փոխարեն լուրեր են շրջանառվում, որ արտգործնախարարի պաշտոնի համար հավակնություններ ունեն իշխանական թիմի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք ուղղակի էլ ավելի զավեշտալի վիճակում կդնեն մեր արտաքին քաղաքականության ռելսերը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 26․06.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:05 26/06/2021  |  ՄամուլԱրցախը զոհաբերվեց պոպուլիզմին. «168 ժամ»
14:13 25/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱնընդունելի և դատապարտելի է հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը. ԱՀ ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ
11:56 25/06/2021  |  ԼՐԱՀՈՍԻնչպես պետք է Արցախի՝ վարձով ապրող քաղաքացիները ստանան գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները
22:36 24/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել եմ ԵՄ բարձրագույն ղեկավարությանը․ Թաթոյան
22:00 24/06/2021  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Արցախյան պատերազմում նահատակված հերոս, Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագ-մարզիկ Հենրիկ Հակոբյանի անվան 1-ին հուշամրցաշարը
20:37 24/06/2021  |  Միջազգային լրահոսՊուտինն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ
19:27 24/06/2021  |  ԼՐԱՀՈՍՎարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
20:39 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍՊուտինն ու Ալիևը՝ վերջինիս նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ-ին վերաբերող հարցեր
19:57 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը պատրաստվում է անցկացնել հանրաքվե՝ ապացուցելու իր լեգիտիմությունը. Նման բան թույլ չենք տա. Հակոբյան
19:16 21/06/2021  |  ՔաղաքականԱրայիկ Հարությունյանը Արցախի նախագահից վերածվեց ՔՊ-ական ակտիվիստի, թույլ չենք տա, որ Հայաստանի ազգակործան իշխանությունները մասնակցություն ունենան Արցախի կյանքում. Հակոբյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]