ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոմունիկացիաների բացումը պետք է դառնա բանակցություն փոխշահավետության հենքի վրա, ոչ թե պարտադրված լինենք թշնամու շահով. «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու 06/08/2021 21:15 | Հարցազրույց

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ իրենց դաշինքը կողմ է կոմունիկացիաների բացմանը։
«Նորմալ չէ, եթե ասենք, որ դեմ ենք երկաթուղին աշխատի։ Ասում ենք, որ ճիշտ է բոլոր ճանապարհները բացել, և դրա բաց լինելուց բոլորն են օգտվելու։ Ժամանակակից աշխարհում բլոկադաները, ճանապարհներ փակելը լավ երևույթ չէ, բայց սրանից ոչ ավել, որովհետև ավելը պրոբլեմային է, քանի որ Թուրքիայի նպատակներն ուրիշ են»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։
«Փաստինֆո»-ն ճանապարհների ապաշրջափակման հարցի շուրջ զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Թադևոս Ավետիսյանի հետ։
- Պարոն Ավետիսյան ինչպե՞ս եք պատկերացնում կոմունիկացիաների բացման գործընթացը։ Բազմիցս խոսվել է դրա բացասական հետևանքների մասին, արդյոք նոր իշխանության ձևավորումից անմիջապես հետո է դա լինելու, թե՞ որոշ ժամանակ անց։
- Լայն իմաստով փակ սահմանները բացասական են տարածաշրջանի համար, բայց կոմունիկացիաներ բացելը չի կարող ինքնանպատակ լինել, և այն ենթադրում է որոշակի նախապատրաստական փուլ։ Հիմա այս հյուծված տնտեսությամբ, աշխարհաքաղաքական այս ռիսկերի պարագայում կոմունիկացիաների բացումը նշանակում է նոր մարտահրավերներ բերել մեր երկրի տնտեսությանը։ Ենթադրենք՝ բացվում են, և օրինակ ջերմոցային տնտեսության արտադրանքը, որն Ադրբեջանից և Թուրքիայից ներմուծվում է Հայաստան առանց սահմանափակումների, դառնում է մրցակից ու ամենակարճ ժամանակահատվածում դուրս է մղելու այդ ամբողջ արտադրանքը։ Նման կարգավիճակում մեր գյուղացին, որը ներդրում է արել և ջերմոցային տնտեսություն է վարում, ի՞նչ ձևով պետք է մրցակցի։ Այդ դեպքում ստացվելու է, որ մենք հարվածում ենք կոնկրետ գյուղատնտեսությանը, էլ չասեմ վերամշակող արդյունաբերությանը և այլն։ Եթե մենք ամեն ինչ անում ենք, որ փակենք թշնամու բերանը, դա բացարձակապես Հայաստանի շահից չի բխում։ Ընդհանրապես տարածաշրջանում ինտեգրացիան ամբողջական արդյունք է տալիս, եթե միևնույն տնտեսական մակարդակի և պայմանների երկրներ են մտնում այդ ինտեգրացիոն գործընթացի մեջ։ Հակառակ դեպքում մի երկիրը դառնում է լոկոմոտիվ, մյուսները դառնում են դրա կցորդները։ Հիմա ի՞նչ է, մենք պատրաստվում ենք դառնալ թուրք-ադրբեջանական նաև տնտեսակա՞ն կցորդը։
- Ստացվում է՝ նախքան կոմունիկացիաների բացումը Հայաստանը պետ է համապատասխան երաշխիքնե՞ր ստեղծի տնտեսության համար։
- Հայաստանը պետք է ոտքի կանգնի, ունենա մրցակցային տնտեսություն։ Պետք է հաշվի առնվեն մեր աշխարհագրական առավելությունները, այդ թվում Հյուսիս-Հարավ ճանապարհի մասով։ Ինչի՞ դիմաց ենք բացում ճանապարհները։ Բացի այդ ճանապարհներ բացել, ապաշրջափակել չի նշանակում միջանցք կամ հող նվիրել թշնամուն։
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ մեր տնտեսությունը հասնի այն աստիճանի, որ ճանապարհները բացելուց վնասներ չկրի և թշնամու խոշոր տնտեսությունը չկլանի նրան։
- Դա կախված է ոչ միայն մեր ներքին տնտեսական վիճակից և զարգացման պայմաններից, այլև աշխարհաքաղաքական իրավիճակից։ Երեկ այդ թշնամին քեզ մորթում էր, և քո գոյատևման խնդիրն է դրել իր առաջ որպես նպատակ։ Նման իրավիճակում ճանապարհները բացելիս սպասել, որ այն տնտեսական շահ կապահովի, հասկանալի չէ։ Պետք է լուծվեն աշխարհաքաղաքական խնդիրները։ Ուզում ենք տնտեսությունը զարգացնենք, որ արժանապատիվ խաղաղություն ունենանք, ուժեղ բանակ ունենանք, պետություն լինենք և մեր անվտանգությունն ապահովենք։ Հակառակ պարագայում մեր տնտեսությունն ի՞նչ իմաստ ունի։ Եթե դա իմաստ ունի, որ այսօրվա նիկոլական խմբակի մի քանի գործիչներ, օլիգարխներ գերշահույթներ ստանան և իրենց գրպանները լցնեն, դա բացարձակապես տնտեսական շահի հետ կապ չունի։ Նրանք, ովքեր ամեն գնով ջատագովում են ճանապարհների բացումը, իրենց գրպանի շահն են մեջտեղ դրել։ Ուզում են Թուրքիայի հետ արտոնյալ վիճակում առևտուր անել։
- Նշանակում է՝ մի քանի ամսից, մեկ տարուց կամ առհասարակ մոտ ապագայում նման խնդիր դնելը և դրա շուրջ բանակցելն իմաստ չունի՞։
- Ընդհանրապես այդ խնդիրը պետք է դրվի, բայց պետք է լուծումներ փնտրվեն։ Ոչ թե մեզ պետք է պարտադրվեն լուծումներ, որոնք բխում են չգիտես ում շահից։ Այդ խնդիրը կա։ Մենք չենք փակել սահմանները, սահմանները մեր առաջ են փակել, որովհետև մենք հաղթել ենք, պարտադրել ենք խաղաղություն, իսկ նրանք մեր առաջ սահման են փակել։ Հիմա էլ բռնել են այս կապիտուլյանտին, տարածքները վերցրել են, բոլոր զիջումներին հասել են և տնտեսական զիջումներ են ուզում պարտադրեն՝ գեղեցիկ փաթեթավորելով սահմանները բացելու անվան տակ։
- Ի՞նչ քայլեր պետք է իրականացնի հայկական կողմը նախքան կոմունիկացիաները բացելու վերաբերյալ բանակցություններ սկսելը։
- Պետք է մեջքն ուղղի, դառնա հավասար, սուվերեն խաղացող, որպեսզի նրա հետ հաշվի նստեն նաև այդ տարածաշրջանի երկրները, և դա դառնա բանակցություն փոխշահավետության հենքի վրա, ոչ թե պարտադրված թշնամու շահով առաջնորդվես։ Ժողովրդին էլ ներկայացնես, որ սահմանները բացվում են ու լավ են ապրելու։
- Իսկ 10-15 տարի հետո կհաջողվի՞ Հայաստանի տնտեսությունն այնպես զարգացնել, որ այդ դեպքում ճանապարհների ապաշրջափակումից չտուժենք։
- Միանշանակ այո և շատ կարճ ժամանակահատվածում։ Դրա միջազգային փորձն էլ կա, և ի վերջո մեր երկրում էլ է այդ փորձը եղել։ Նայեք 1998-2008 թթ.-ի տնտեսական ցուցանիշները և ձեր համար պարզ կլինի։ 10 տարվա կտրվածքով երկնիշ աճ, դրանից այն կողմ տնտեսական հրաշքը ո՞րն է։ Համաշխարհային տնտեսական պատմության մեջ շատ քիչ դեպքեր կգտնեք, որ որևէ երկիր կայուն տնտեսական աճ է ունեցել, առնվազն երկնիշ։
- Բայց չմոռանանք, որ երկրում համաճարակ և հետպատերազմյան վիճակ է, հնարավոր կլինի՞ կրկին Ձեր նշած տնտեսական հրաշքն ունենալ Հայաստանում։
- Այո, միանշանակ կա այդ հնարավորությունը։ Վստահեցնում եմ, որ դա իրագործելի է։ Ցանկացած պարագայում ներդրումները բերելու են տնտեսական աճ, նոր աշխատատեղեր, իսկ մենք թիրախավորել ենք առաջին տարում 500 մլն, դրանից հետո 3 տարվա ընթացքում 3 միլիարդի ներդրում, իսկ դա լուրջ թիվ է և ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Ձգտելու ենք երկնիշ աճի և դա լինելու է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/17/2022 10:57 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70..«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:52 Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»
- 08/17/2022 10:49 Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը.«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:29 Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն.«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:25 «Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա.«Հրապարակ»
- 08/17/2022 10:22 Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ.«Հրապարակ»
- 08/16/2022 10:16 Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/17/2022 16:16 Այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնական լծակների օգտագործման. Ասլանյան
- 08/17/2022 15:20 Ի՞նչ եղավ և ի՞նչ կլիներ, եթե...Աշոտյան
- 08/17/2022 14:13 Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է և ես դատապարտում եմ նման ստոր ցնդաբանությունների տարածումը.Բաբայան
- 08/17/2022 13:20 Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է. Հասրաթյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/17/2022 23:39 Երեւանի Ծարավ Աղբյուր փոոցի տներից մեկում 21-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
- 08/17/2022 21:21 Հրդեհ՝ Երևանի Աղբյուր Սերոբ փողոցում
- 08/17/2022 20:22 Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է
- 08/17/2022 20:20 Եղվարդի երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը