Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը 05/01/2024   16:26 Օկուպացված Քարվաճառում բեռնատար է շրջվել. զոհվածը Թուրքիայի քաղաքացի է 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   16:16 Այս մի քանի օրն էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը. Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ բնակիչները չեն քանդելու վրանները 05/01/2024   16:11 Ջիլի բնակիչներին ասվել է, որ Գեղարքունիքի մարզում սահմանազատունը սկսվելու է իրենց հատվածից 05/01/2024   15:53 Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան Սարգսյան 05/01/2024   15:52 Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով, և այս հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի. Ալիև 05/01/2024   15:10 Այս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/01/2024   14:55 Երեկ ԱԺԲ ակցիայից բերման է ենթարկվել 64 անձ 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   14:49 Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև (տեսանյութ) 05/01/2024   14:48 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա․փաստաբաններ 05/01/2024   14:41 Մենք մեր ձեռքով մեր հողերը տանք թուրքի՞ն, չենք տալի ախպեր, եթե տանք՝ ուրեմն ես ազգը ապրելու իրավունք չունի. իջեւանցի ազատամարտիկներ 05/01/2024   14:20 Լատվիայի նախագահը քիչ է մնացել վրաերթի ենթարկվի հետիոտնային անցումի վրա 05/01/2024   14:05 Made in Turan. Ադրբեջանում կներկայացվի թյուրքական աշխարհը միավորող բրենդը 05/01/2024   14:03 Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում իրենց հայրենական օջախի, հողի ու ջրի, արժանապատվության համար ոտքի ելած մեր հայրենակիցների նվիրյալ պայքարն արատավորելու ցանկացած փորձ 05/01/2024   13:56 Երևանի փողոցներում, իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Աբրահամյան (տեսանյութ) 05/01/2024   13:49 Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ». Կարապետյան 05/01/2024   13:31 Ստամբուլում ցուցարարները դրոշներով հարաձվել են ոստիկանների վրա. կա 13 ձերբակալված (տեսանյութ) 05/01/2024   13:24 Փաշինյանը իշխանության է՝ Հայաստանի համար լավ չի լինելու. Հայկ Մարության կուսակցության հիմնադիր համագումարն է 05/01/2024   13:24 Ավտոմայրուղին փլուզվել է, մեքենաները՝ հայտնվել փլատակերում. Չինաստանում արտակարգ պատահարի հետևանքով շուրջ 20 զոհ կա 05/01/2024   13:21 Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ 05/01/2024   13:16 Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի համաձայնությունը՝ Ալմաթիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ վարել
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման առաջարկով 05/27/2021   19:24  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

Նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որի հանգուցալուծման առնչությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է առաջարկով: Իր խոսքում, վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ, ես վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից, մասնավորապես Կութ գյուղի հատվածի մեր սահմանային տարածքներից: Տեղում ծանոթացել եմ իրադրությանը և ուզում  եմ ձեզ հետ կիսել տպավորություններս, բայց բացի տպավորություններ կիսելուց, ուզում եմ նաև հանդես գալ իրադրության լուծման առաջարկով:

Իրադրությունը լարված է և այդ լարվածության դինամիկան աճողական է: Այսինքն ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է և մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել: Ինչո՞ւ, որովհետև վերջին օրերի, 15 օրվա իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները և մեր զինվորները, ստորաբաժանումները փոխներթափանցված վիճակում են: Այսինքն, ըստ էության, գտնվում են ոչ միայն դեմ դիմաց, այլև, ըստ էության, խառը փոխներթափանցված վիճակ է:

Եվ ինչո՞ւ է իրադրությունը լարվելու, ոչ միայն այն պատճառով, որ ամենատարբեր միջադեպեր են գրանցվել և այդ լարվածությունն ի վերջո կարող է պայթեցնել իրավիճակը, այլև այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր Զինված ուժերի ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլն անել և այսպես շարունակ: Եվ իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել բախման, լայնածավալ բախման:

Հիմա ես չեմ ուզում կրկնել այն գնահատականները, որ արդեն մի քանի անգամ հրապարակային ասել եմ, այլ ուզում եմ առաջարկել լուծում, իրավիճակի դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում, որը կբերի լիցքաթափման:

Տեղյակ եք, որ Ադրբեջանն իր գործողությունները բացատրում է, պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով, որ մեր և իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման և աշխարհագրության վերաբերյալ տարբերվում են: Մենք, իհարկե, գնահատականը չենք կիսում և դրա վերաբերյալ ունենք մեր հստակ դիրքորոշումը: Բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին՝ ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը: Սա անում եմ հայ հանրության առաջ և այս առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը:

Առաջարկը հետևյալն է՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք:  Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով  տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:

Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի  կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝  զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում  կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն ու այս գործընթացը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության  գործունեության ներքո:

Սա է առաջարկը, սա է իմ առաջարկած պլանը: Եթե Ադրբեջանն իրոք խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, ապա այս պլանը մերժելու որևէ պատճառ պետք է չունենա: Մենք մեր կողմից համոզված ենք, վստահ ենք, որ բոլոր միջազգային դիտորդներին կարող ենք մեր դիրքորոշումը, տեսակետը հիմնավորել: Գուցե իրենք էլ ունեն վստահության իրենց բաժինը, բայց խոսքը դրա մասին չէ, խոսքն այս փուլում իրավիճակը դեէսկալացիա անելու մասին է և դիվանագիտական խաղաղ հանգուցալուծման հասնելու մասին:

Եվ սա կարող է համարվել, կարող ենք համարել պաշտոնական առաջարկ՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և իհարկե նաև Ադրբեջանին: Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս առաջարկը կընդունվի:

Ճիշտն ասած, տեղում իրադրությանը ծանոթանալով, եկել եմ այն համոզման, որ հենց սա է իրադրության լուծման ամենակարճ, ամենաադրյունավետ և խելամիտ ճանապարհը, որովհետև կրկնում եմ, եթե մենք այս ճանապարհով չգնանք՝ իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից, իսկ մենք դա թույլ տալ չենք կարող: Բացի այս առաջարկից, իհարկե մենք ակտիվ խորհրդակցություններ կսկսկենք մեր միջազգային գործընկերների հետ: Արտաքին գործերի նախարարի հետ արդեն այս թեմայով խոսել ենք և հույս ունեմ, որ մենք արդեն արագ հնարավորություն կունենանք անցնել առաջարկի իրագործմանը»:        

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:32 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն առաջարկում է՝ Սոթք-Խոզնավար տարածքում տեղակայել միջազգային դիտորդների
18:23 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍԻրավիճակը չհանգուցալուծելու պայմաններում այս սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման. Փաշինյան
17:42 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍՇատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ. առաջարկը փոխշահավետ է. Փաշինյան
17:26 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍԻրավիճակը լարված է և պայթյունավտանգ. Փաշինյան
16:45 27/05/2021  |  ՎերլուծություններՀայաստանի իշխանությունը զավթած անհող-հակահայը մեր զինվորին զրկում է ինքնապաշտպանվելու և մեր պետական սահմանը պաշտպանելու իրավունքից և պարտականությունից՝ սահմանները բացելով թուրքի առջև
15:19 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍՄեր արոտավայրերի 50 տոկոսն ադրբեջանցիների հսկողության տակ են, 15-20 տոկոսին էլ վտանգավոր է մոտենալ
15:16 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանին ոգևորում է այն փաստը, որ գերիների հարցի լուծման ձգձգումով իրենց հաջողվում է Հայաստանում պառակտումներ մտցնել. Նիկոլ Փաշինյան
15:01 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍՄեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր հայրենիքը. Փաշինյանը մեկնել է Գեղարքունիք
14:46 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Կութում է. Կոչ է անում համախմբվելու
11:31 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍՆյարդային և չհավասարակշռված գործողությունները, հայտարարություններն այստեղ տեղին չեն. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]