Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ․ Լևոն Տեր- Պետրոսյան 05/24/2021   10:30  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը հոդված է հրապարակել ilur.am-ում․ «Ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այդ թեզի լավագույն ձևակերպումը տրված է «Հայրենիքի փրկության շարժման խորհրդի» անցյալ տարվա դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ.

«Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն…»: Այս գնահատականի հետ կարելի էր լիովին համաձայնել, եթե այն կեսճշմարտություն չլիներ, և հայտարարությունը ստորագրած ուժերը խոստովանեին նաև, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրենց ստեղծածն է, իրենց կրեատուրան: 1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին: Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները:

Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը: Պատկերավոր ասած՝ թվարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները». ա. «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում» — այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը և տեղի ունեցավ: բ. «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» — իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ: Արդարացի լինելու համար, պարտքս եմ համարում նշել, որ, ի պատիվ իրեն, Վազգենը, թեև ուշացած, զգաց իր սխալը և փորձեց այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով: Հավատացած եմ, որ այդ դաշինքը, Վազգեն Սարգսյանի կողմից իր սխալի վերագնահատմամբ, զուգակցված Կարեն Դեմիրճյանի իմաստնությամբ, կարող էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել իրատեսական հուն: Սակայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վերջ դրեց այդ հուսադրող զարգացմանը: Ինչ վերաբերում է ժողովրդին, որի անունից են, իբրև թե, հանդես գալիս վերը նշված ուժերը, իսկ վերջինիս կողմից մերժվելու պարագայում կշտամբում նրան անհասկացողության, տգիտության և անտարբերության մեջ, պետք է մեկանգամընդմիշտ հասկանալ՝ ժողովուրդը մեր երկրին բաժին ընկած աղետում ոչ մի մեղք չունի: Ավելին, հենց ինքն է դրա ծանրագույն հետևանքների անմիջական ու միակ կրողը: Ժողովրդի առջև պետք է միայն գլուխ խոնարհել. հանուն Արցախի ազատագրման նա գնաց հսկայական զոհողությունների, անտրտունջ կրեց լիակատար շրջափակման, Հայաստան մտնող գազամուղի և երկաթգծերի պարբերական պայթեցումների պատճառած անտանելի զրկանքները և, ամենակարևորը, զոհաբերեց տասնյակ հազարավոր իր զավակների կյանքը: Հակառակ թե՛ իշխանական և թե՛ քաղաքական շրջանակներից հնչեցվող անարդարացի քննադատությունների, պարտության մեջ որևէ մեղք չունի նաև մեր բանակը: Իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով նա ստիպված եղավ խիզախաբար մարտնչել թվաքանակով և գերժամանակակից սպառազինությամբ իրեն բազմիցս գերազանցող հակառակորդի դեմ և մինչև վերջ անձնվիրաբար կատարեց իր պարտքը հայրենիքի հանդեպ: Վերոշարադրյալի ողջ իմաստն այն է, որ մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին: Ինչևիցե, այս ամենն արդեն պատմություն է՝ ենթակա ցանկացած մեկնաբանության, որի իրավունքն ունի յուրաքանչյուր ոք: Խնդիրը, սակայն այն է, թե ինչպիսի դասեր պետք է քաղել պատմությունից:

Դժբախտաբար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տիրող ետպատերազմյան հռետորաբանությունը կրկին հագեցած է արտաքին աշխարհից աջակցության սին ակնկալիքներով, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ շարունակվող հոխորտանքներով ու վրեժխնդրության անլուրջ, եթե ոչ վտանգավոր սպառնալիքներով: Նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ միտումն, անկասկած, ավելի է ուժգնանալու, ինչը դասեր քաղելու առումով ամենևին հույսեր չի ներշնչում: Իսկ դա նշանակում է, որ մեր ժողովրդին դեռևս սպասում են նորանոր կորուստներ և նորանոր հիասթափություններ: Իմ կյանքում ես միայն մի քանի խորաթափանց մարդկանց եմ հանդիպել, որոնք դեռևս տասնյակ տարիներ առաջ, Խորհրդային ժամանակներում, Հայաստանի ապագան պատկերացրել են մեր նախկին սխալները չկրկնելու և հարևան ժողովուրդների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հեռանկարում: Դրանք են՝ առաջին հերթին, անշուշտ, համալսարանական տարիների իմ դասախոս Ռաֆայել Իշխանյանը, իսկ հետագայում՝ անվանի և վաստակաշատ պատմաբաններ Լևոն Խաչիկյանը, Հակոբ Փափազյանը, Գագիկ Սարգսյանը, Հրաչ Բարթիկյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Աշոտ Հարությունյանը, Վահան Բայբուրդյանը, Էդուարդ Զոհրաբյանը և երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանը: Վստահ եմ, որ ուրիշները նույնպես իրենց շրջապատում ճանաչել են այսպիսի մտածողություն ունեցող հեղինակավոր անձանց: Իսկ ավելի վաղ անցյալում, հայ-թուրքական հարաբերություններում զգուշավորություն և խոհեմություն դրսևորելու հորդորներով քաջություն են ունեցել հրապարակավ հանդես գալ միայն հատուկենտ մարդիկ, մասնավորաբար՝ Պոլսո պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, ինչի պատճառով 1908 թվականին, հայ հեղափոխականների գրգռությամբ, գահընկեց է արվել: Հաջորդը, թերևս, Հովհաննես Քաջազնունին է, որը, սակայն, անցյալի սխալներին հրապարակավ և ավելի հիմնավոր կերպով անդրադարձել է հետին թվով՝ Առաջին հանրապետության կործանումից հետո, ինչն, այնուամենայնիվ, չի նվազեցնում դրա արժեքը:

Անշուշտ, հայ քաղաքական մտքի սնանկության և դրա ողբերգական հետևանքներն ըմբռնելու առումով անհնար է չգնահատել նաև մեծանուն պատմաբաններ Լեոյի, Դավիթ Անանունի, Լևոն Չորմիսյանի հիմնարար աշխատությունները, իսկ գեղարվեստական գրականության մեջ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» հանճարեղ, բայց հանիրավի քարկոծված վեպերը: Ղարաբաղյան շարժման ակտիվիստները և «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1965 թվականի ազգային զարթոնքի սերնդից էին և, ըստ էության, սնված էին այդ շրջանում տիրապետող դարձած հայդատական-պահանջատիրական գաղափարներով, գլխավոր կարգախոս ունենալով «հողերը, հողերը» վանկարկումը:

Այդ պատճառով, երբ Վազգեն Մանուկյանը, 1988-ի առաջին հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ «չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ», դա ռումբի ազդեցություն գործեց թե՛ ցուցարարների, թե՛ մանավանդ, այսպես կոչված, նոմենկլատուրային մտավորականության շրջանում: Ավելի ցնցող էր Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածի հրապարակումը: Հաջորդը 1989թ. հունիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում իմ ունեցած ելույթն էր, իսկ դրանից հետո Կտրիճ Սարդարյանի նույնաբնույթ հրապարակումները: Հանրությունն աստիճանաբար սկսեց ընկալել իրատեսության, պատրանքներից հրաժարվելու վրա հիմնված այս նոր մտածողությունը, իսկ նոմենկլատուրային մտավորականության շրջանակները՝ Սիլվա Կապուտիկյանի, Լենդրուշ Խուրշուդյանի և Զորի Բալայանի գլխավորությամբ, ընդարձակ հրապարակումներով կատաղի պայքար ծավալեցին դրա դեմ: Նույնպիսին էր նաև Սփյուռքի հայդատական ուժերի արձագանքը:

Սակայն «Ղարաբաղ» կոմիտեի վայելած անվերապահ հեղինակության պատճառով այս ամենը որևէ ազդեցություն չգործեց հանրության վրա, ինչի վկայությունն է այն, որ թե՛ Սիլվա Կապուտիկյանը, թե՛ Լենդրուշ Խուրշուդյանը, թե՛ Զորի Բալայանը 1990թ. մայիսին կայացած Գերագույն Խորհրդի ընտրություններում, քվեների հսկայական տարբերությամբ, պարտվեցին Հայոց Համազգային Շարժման թեկնածուներին: 1990-1998 թվականներին պահանջատիրությունը բացարձակապես տեղ չգտավ Հայաստանի իշխանությունների վարած պետական քաղաքականության մեջ: Ամեն ինչ փոխվեց 1998-ի հեղաշրջումից հետո, երբ այն դրվեց հաջորդ իշխանությունների որդեգրած քաղաքականության հիմքում, ինչի կործանարար հետևանքները ես փորձեցի վերհանել սույն հոդվածի հիմնական մասում:

Ուշագրավը և ուրախալին այն է, սակայն, որ, եթե Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը: Այս երևույթն, անշուշտ, ներկայիս մռայլ իրականության մեջ որոշ հույս և լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:19 21/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը կանխազգալով Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է հնարավոր շատ բան կորզել Հայաստանից. Լևոն Տեր-Պետրոսյան
14:54 17/05/2021  |  ԼՐԱՀՈՍՎանո Սիրադեղյան․ Տեր-Պետրոսյանն իրեն սպառել էր դեռ 1996 թվականին
16:39 14/05/2021  |  ԼՐԱՀՈՍԼևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինի հետ
08:33 08/05/2021  |  ՄամուլՓաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. բանակցություններ են ընթանում․ «Հրապարակ»
16:39 07/05/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է հանդես գալ՝ ՀՀԿ-ՀԱԿ դաշինքով, ինչը մերժվել է
12:29 06/05/2021  |  ԼՐԱՀՈՍԼևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Լիլիթ Մակունցի մոտ տարակուսանք է առաջացրել
08:48 06/05/2021  |  ՄամուլԼևոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից․ «Հրապարակ»․
17:30 05/05/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է. Լեւոն Տեր-Պետրոսյան
08:36 28/04/2021  |  Մամուլ«Իմ քայլում» ցավագին են ընդունում Տեր-Պետրոսյանի քննադատությունները․ «Ժողովուրդ»
08:16 23/04/2021  |  ՄամուլԼեւոն Տեր-Պետրոսյանը սկսել է ապաշխարել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]