Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա. այդ ճանապարհը «Հայրենիք»-ՀՀԿ միավորումն է. Արթուր Վանեցյան. Tert.am 05/06/2021   21:58  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ Tert.am-ը զրուցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի և ընդդիմադիր դաշտում գործող մյուս դաշինքի հետ հարաբերությունների մասին:


«Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։ Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է»,- նշում է Արթուր Վանեցյանը:

- Պարոն Վանեցյան, արդեն հայտնի է, որ որոշել եք մասնակցել արտահերթ ընտրություններին և մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով: Եթե գաղտնիք չէ, գոնե ընդհանուր գծերով կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ եք առաջարկելու ընտրողին և նախընտրական քարոզչության ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու։


- Անշուշտ ժամանակը կգա, և մենք այդ մասին խոսելու լիուլի առիթներ կունենանք։ Հիմա կարճ կասեմ միայն հետևյալը. Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել, ամեն ինչ ավերակի վերածվելը կարողացե՞լ ես նկատել, չե՞ս կարոտել անվտանգ, խաղաղ ու ստեղծելու տրամադրող երկիր ունենալուն, չե՞ս ուզում էլի բանակ, միջազգային հեղինակություն ու կայունություն ունեցող Հայաստանի քաղաքացի լինել, ի վերջո չե՞ս կարոտել պետություն ունենալուն։ 

Վստահ եմ՝ ամեն ոք կասի այո, բայց...

Մենք կընդհատենք ու ինքներս կշարունակենք՝ ասելով, որ այդ ամենը երեք տարի առաջ կար, բայց մեզ չէր բավարարում, ինչի համար էլ մարդիկ փողոց դուրս եկան` ավելի շատ արդարության, ավելի շատ հավասարության, ավելի շատ բարեկեցության փնտրտուքով։ Արդյունքում վերջինները չստացանք, իսկ առաջինները կորցրեցինք։ Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։ Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է: Դա ձեզ ասում եմ ես, այս «վայ» իշխանության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ամենամեծ արդյունքներ գրանցած ԱԱԾ տնօրենս: Դա նաև ասում են այն հանրապետականները, ովքեր մեծ ավանդ ունեն մեր պետության ու բանակի կայացման ու զարգացման գործում, ովքեր ապացուցել են, որ նույնիսկ մեր տարածաշրջանում կարելի է ունենալ մրցունակ, անվտանգ ու կայուն պետություն: Դեռևս ամեն ինչ կորած չէ, դեռ կա հույսի ճանապարհ ու մեր դաշինքը այդ հույսի ծրագրով է ներկայանալու:

-Սրանից 3 տարի առաջ Դուք հեղափոխության սիմվոլն էիք, իսկ այժմ դաշինք եք կազմել մի ուժի հետ, որը հեղափոխականների հակառակ ճամբարում էր: Ի՞նչը դրդեց ձեզ այս դաշինքին, որը, խոստովանենք, անակնկալ էր շատերի համար:

-Ես հեղափոխությունից հետո նշանակված առաջին ԱԱԾ տնօրենն էի, ու իմ վարքագծից ու գործելաոճից էր նաև կախված, թե հանրությունն ինչպես կընկալի այդ կառույցը: Ես հանրության հետ եղել եմ շփման առումով բաց ու անկեղծ՝ փորձելով կոտրել խորհրդային ԿԳԲ-ի իմիջը։ Հեղափոխական չեմ եղել, չէի էլ կարող լինել՝ գործի բերումով, բայց ինձ առաջարկվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, և ես ջանացել եմ ինձ արդարացնել այդ պաշտոնում: Եվ, այո՛, այդ ջանքերի արդյունքում մարդիկ ինձ վստահել են, ինձ հետ կապել են հույսեր, իմ կերպարը մի փոքր, նույնիսկ, միֆականացրել: Այնուամենայնիվ, երբ հասկացա, որ Փաշինյանի հետ աշխատելն անհնար է, պարտավոր էի հրապարակային ասել այդ մասին, չէի կարող սուսուփուս հեռանալ պաշտոնից, ուստի արեցի իմ հայտնի հայտարարությունը։ Պրոֆեսիոնալ գործունեության գաղտնիքներ չբացեցի, ուղղակի զգուշացրեցի, որ մեզ վտանգ է սպառնում, եթե Փաշինյանը կանգ չառնի, բայց, ինչպես տեսնում եք, նա կանգ առնողը չէ, ավելի է խորացել ճահճի մեջ ու երկիրն էլ հետն է տանում:

-Իսկ արդյո՞ք չկա գաղափարական հակասություն Ձեր արտաբերած՝ «վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտության և այս դաշինքի միջև:

- «Հայրենիք» կուսակցությունն իրեն հստակ տեսնում է այլընտրանքի դաշտում, երբ ասել է, որ նախկինին վերադարձ չի լինելու և այս իշխանությունները պետք է հեռանան։ Նախկինը հնացած բարքերն են, արատավոր երևույթները, ոչ թե՝ անձինք կամ կուսակցությունները։ Նույն ՀՀԿ-ն, որի վրա նախկինի պիտակ են կպցրել, ինքնամաքրման հսկայական ճանապարհ է անցել, գիտակցել իր շատ սխալներ ու հիմա նոր արժեքներով է ներկայանում: Այսինքն՝ մեզ համար երկրի զարգացման ծրագրերն այնքան կարևոր են, իսկ այդ ճանապարհին Փաշինյանը՝ այնպիսի լուրջ խոչընդոտ, որ պետք է մի կողմ դնել նախապատերազմական բոլոր տարաձայնություններն ու պիտակները և պայքարել երկրի ապագայի համար:

Մենք կողմ ենք լայն հանրային կոնսոլիդացիային, մեր ծրագրերով ու գաղափարներով ընդունելի ենք լինելու հանրության համար։ Ու եթե ԱԱԾ տնօրենի պաշտոնում եմ ընկալվել որպես ժողովրդական մարդ, ուրեմն դա է հանրության հետ շփվելու իմ պատկերացումն ու էությունը, դրա շուրջ են համախմբվել իմ գաղափարակիցները, դրան է վստահել ժողովուրդը։

Փաշինյանը պատերազմի պարտությամբ մեր երկրին այնպիսի հարված հասցրեց, որ հանդարտ տոնով խոսել երկրի վիճակի մասին գրեթե անհնար է, բայց մեկ է, պետք է մեզ ստիպենք՝ մնալ մեր կառուցողական վարքագծին հավատարիմ, լուրջ ծրագրերով, ինտելեկտուալ ու փորձառու թիմով քաղաքական պայքարից դուրս մղել պարտված Փաշինյանին ու նրա ձախողված թիմին։

-Պարոն Վանեցյան, ընդդիմադիր դաշտում ևս մեկ դաշինք կա՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, Ձեր և այդ դաշինքը ո՞ր ձայների համար է պայքարելու, արդյոք դա հասարակության նույն զանգվածը չէ և այդ դեպքում նույն ընտրազանգվածի ձայները կիսվելու են երկու դաշինքի միջև։

-Մեր պայքարը հանուն է, ոչ թե ընդդեմ, հանուն մեր երկրի զարգացման, հանուն մեր ժողովրդի ապագայի, որը հնարավոր չէ Փաշինյանի ու նրա թիմի իշխանություն լինելու պարագայում։ Մենք մեր անցած ճանապարհով, մեր ծրագրերով ու գաղափարներով ենք ներկայանալու հանրությանը, ուստի ակնկալում ենք, որ ոչ թե իրարից ձայներ կփախցնենք, ընդհակառակը, ձայներ կբերենք այն ընտրազանգվածից, որը հիասթափվել էր ոչ միայն Փաշինյանից, այլև՝ ընտրությունից, քանի որ չի հավատում, որ ընտրության միջոցով հնարավոր կլինի Փաշինյանին հեռացնել։ Իսկ մենք ասում ենք, որ երկրում նորմալ իշխանություն ձևավորելու, այս պարտված ու ձախողված իշխանությունից ազատվելու համար ընտրությունն ընդամենը անարյուն ու անցնցում միջոց է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:12 01/05/2021  |  ՄեկնաբանությունԿայացել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդրանիկ նիստը
08:42 30/04/2021  |  ՄամուլԻնչ կծնվի երկու հին եւ նոր կուսակցության միավորումից․ «Հրապարակ»
08:32 30/04/2021  |  ՄամուլՍերժ Սարգսյանը Վանեցյանի հետ բոլոր դետալները քննարկել է․ ՀՀԿ-ի դեմքերը լծվում են ձայներ բերելու գործին․ «Ժողովուրդ»
22:43 28/04/2021  |  ՔաղաքականԱրթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լուսինե Սահակյան
15:11 24/04/2021  |  ԼՐԱՀՈՍԿլինի իշխանափոխություն, կհարուցվի քրեական գործ ու բոլոր գեներալները կտրամադրեն ինֆորմացիան. Վանեցյան
14:10 24/04/2021  |  ԼՐԱՀՈՍԸնտրությունների արդյունքում ընդդիմությունը կունենա բավականաչափ մանդատ՝ նոր կառավարություն ձեւավորելու համար. Արթուր Վանեցյան
23:25 22/04/2021  |  ՔաղաքականՆերկա վարչախմբի անհապաղ հեռացումը երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է. «Հայրենիք»
10:03 20/04/2021  |  Քաղաքական«Հեղափոխությունից» հիասթափվածներն առաջիկա ընտրություններում կնախընտրե՞ն «Հայրենիքը»
08:30 16/04/2021  |  ՄամուլՎանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում․ «Հրապարակ»
09:28 10/04/2021  |  ՄամուլԻ՞նչ մեսիջ է հղում Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտին. «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]