ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՀԿ-ն ընդունում է իրավիճակային որոշումներ, ԲՀԿ-ի դեպքում վիճակն ավելի բարդ է. քաղտեխնոլոգ 04/12/2021 17:53 | ԼՐԱՀՈՍ
Առաջիկա ընտրությունները լինելու են Նիկոլ-հականիկոլ պայքար, որը նաև ազգային-ազատագրական պայքարի էլեմենտներ է ունենալու, քանի որ հականիկոլական բոլոր ուժերի գաղափարախոսության հիմքում լինելու է պայքարն այսօրվա իշխանության չափից դուրս պրոթուրքական քաղաքականության դեմ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ այս ընտրությունների հիմնասյուներից մեկը կարող է լինել նաև ազգային-ազատագրական պայքարի գաղափարը:
Հարցին՝ թե արդյո՞ք քաղաքացիները ձայն տալով Նիկոլ Փաշինյանին, չեն հաստատի, որ համակերպվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և համաձայն են իշխանության վարած քաղաքականությանը, փորձագետը քիչ հավանական համարեց նման սցենար և ավելացրեց.
«Եթե ամեն դեպքում նման սցենար լինի, սա կնշանակի հայաստանցիները հաշտվել են Արցախի հանձնմանը, որ Հայաստանի տարածքի մի զգալի մասը ևս հանձնելու է Ադրբեջանին, որ Հայաստանը պետք է դառնա թուրքական վիլայեթ: Հասարակության այն հատվածը, որը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, գուցե միշտ էլ երազել է , ինչպես իրենք են բնորոշում, որ Արցախի «բեռը» ի չիք դարձվի, և հիմա շատ ուրախ են որ այդպես ստացվեց, ուրախ են, որ միջանցքները բացելով, Հայաստանի տնտեսական միջավայրը այնքան է զարգանալու, որ իրենց սոցիալական վիճակը կտրուկ լավանալու է: Այսօր այդ զանգվածը որևէ առնչություն չունի այն զանգվածի հետ, որը ազգային խնդիր համարում է Արցախի վերադարձը և արժանապատիվ երկիր կառուցելը»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Փորձագետի դիտարկմամբ՝ ներքաղաքական դաշտում առկա ներկայիս զարգացումները վկայում են, որ որեւէ քաղաքական ուժ առաջիկա հնարավոր ընտրություններում չի կարողանա ունենալ մեծամասնություն՝ 50+1, ու ձեւավորել կառավարություն, նոր կոալիցիան թերեւս անխուսափելի է
«Հաջորդ իշխանությունը լինելու է կոալիցիոն, նույնիսկ ստիպված է լինելու, որովհետև այս պահի դրությամբ դեռևս չի երևում բացարձակ լիդեր, որը կկարողանա միայնակ կառավարություն ձևավորել»,-ընդգծեց զրուցակիցը:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության քայլերին՝ քաղտեխնոլոգը նկատել է, որ օրինակ ԼՀԿ-ն մշտապես ունի անկանխատեսելիություն և հաճախ է ընդունում իրավիճակային որոշումներ.
«Հիշում եք, ասում էին, որ պահանջելու են ընտրությունները հունիսի 1-ից ուշ չանցկացվեն, իրենց խոսքով՝ հունիսի 1-ից ուշ եթե ընտրություններ լինեն, երկիրը կկործանվի: Ասում էին, եթե Օնիկ Գասպարյանին հեռացնեն, ընտրությունների չենք գնա, բայց վերջում գնացին, ասելով, որ համաձայնվել են, որպեսզի երկիրը վերջնականապես կոլապսի չգնա»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ի դեպքում իրավիճակն ավելի բարդ է.
«ԲՀԿ-ն չնայած միասնական ընդդիմության անդամ էր, սակայն իր գիծը՝ բանակցությունների գնալու և առանց նախապայմանների ընտրությունների գնալու, չի համընկել միասնական ընդդիմության քաղաքական գծի հետ, ԲՀԿ-ն վերջին ամիսներին իր քաղաքական գիծը սեփական ծրագրեր իրականացնելուն էր ուղղված, քան քաղաքական գիծը պահպանելու վրա»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Այդուհանդերձ, ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու հավանականությունը, փորձագետը հավանական է համարում։
«Եթե քաղաքական ընդդիմությանը հաջողվի իր ձայները ստանալ, և հիմնական ընդդիմադիր ուժերին հաջողվի կոալիցիա ստեղծել, ապա նրանք կկարողանան ապահովել կառավարություն ձևավորելու իրավունք, և ինչու ոչ՝ ձևավորել իշխանություն»,-ասաց Հակոբյանը:
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չունի բավարար ձայներ, որպեսզի կարողանա հաղթել ընտրություններում.
«Առանց սարսափելի ծավալների խախտումների հնարավոր չէ, որ Փաշինյանի քաղաքական ուժը միանգամից ապահովի մեծամասնություն խորհրդարանում»:
Փորձագետը միևնույն ժամանակ նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա այդ աստիճան կեղծել ընտրությունները .
«Այս իշխանությունն այնքան թույլ է, որ կեղծել էլ չի կարողանա։ Ընտրություններ կեղծել, վարչական ռեսուրս կիրառելն էլ ունակություն է»,-մեզ հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/19/2024 12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/19/2024 16:36 Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ և զոհեր
- 03/19/2024 14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան
- 03/19/2024 13:07 Փրկարարները մասնատել են ծառը
- 03/19/2024 13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին