ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հավանաբար դա նրանից է, որ ձեր բարոյականության ու խղճի նվազագույն շեմը ոչ թե ռադիացիայի, այլ մուտացիայի է ենթարկվել. Հովհաննիսյան 03/27/2021 12:51 | Մեկնաբանություն
Օրեր առաջ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ասել է, որ «Ա.Հովհաննիսյանը և Armen Ashotyan -ը ամեն օր վերբալ ագրեսիա են կիրառում, նրանք ռադիացիա են ճառագում, կարելի է նայել նրանց էջերը ու քաղցկեղով հիվանդանալ»: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը.
«Ես իհարկե կարող էի աննկատ թողնել այս ինքնին աննկատ տիկնոջ մտքերը, բայց որոշեցի արձագանքել հավաքական լենաներին` որպիսի այս հարցը մեկընդմիշտ պարզ դառնա ոչ միայն նրա, այլևս մյուս բոլոր երեսպաշտների համար` միջագային կառույցներից մինչև շարքային իրենցքայլական….
Եվ այսպես տիկի՛ն
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով հազարավոր զոհերի մայրերի վիշտը, անզորությունը, տեսնելով նրանց աղիողորմ արցունքները, լսելով նրանց լուռ ու բարձրաձայն հեկեկոցը.
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում, երբ տիկին վարչապետի հետ գնում եք ձեր զոհերի տներ...
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով գերիների ու անհետ կորածների ծնողների տառապանքները.
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով հազարավոր հայ մարդկանց դառը ժպիտը իրենց երեխայի մասունքը գտնելիս.
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում հազարավոր անտուն մնացածներին տեսնելիս, Շուշիում ադրբեջանական դրոշ տեսնելիս, ավերված եկեղեցիներ տեսնելիս.
Եթե դուք ռադիացիայի( ճառագայթման) չենթարկվեցիք, երբ ձեր գաղափարակից ընկերները երեք տարի առաջ գնացին մարդկանց բակեր, ու ի ունկնդրումն ողջ շրջապատող շենքերի` բարձրախոսով վիրավորեցին նրանց ու նրանց ընտանիքներին.
Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում ձեր բուծած ֆեյքերի տարածած գարշահոտից, մարդկանց ապօրինի կալանավորելուց, ճնշումների ցուցումներ տալուց, լրագրողների հանդեպ ձեր ու ձեր թիմակիցների վերաբերմունքից.
Եվ վերջապես…. եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում պետությունը կործանելուց,
այդ պրոցեսը վայելելուց ու արդարացնելուց,
ԱՊԱ
Հավանաբար դա նրանից է, որ ձեր բարոյականության ու խղճի նվազագույն շեմը ոչ թե ռադիացիայի, այլ մուտացիայի է ենթարկվել:
Անդառնալի մուտացիայի:
ՈւՍՏԻ
հանգիստ եղեք, եթե դուք այսքան արյունից ու արցունքից, այսքան ավերածություններից հետո լավ եք, եթե ձեր տիրուհին ու նրա ամուսինը իրենց զոհերին ընդունելուց ու նրանց իրենց հանցանքի մաս դարձնելուց հետո դեռ շնչում են, ապա հավաստիացնում եմ` իմ էջը ձեզ համար բացարձակ անվտանգ է, ձեզ ոչինչ չի սպառնում, բացարձակապես ոչինչ մարդկայինի դաշտից…..
Հ.Գ. Լենա, ասում ես մինչև կյանքիդ վերջ քեզ պատասխանատու ես զգալու սերունդների նկատմամբ հոգատարության, սիրո ու խաղաղության համար:
Սկսի՜ր մի ամբողջ սերունդ մահվան տանելու ու արդարացնելու համար պատասխանատվության զգացումից»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
- 05/04/2024 08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ»
- 05/04/2024 07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն