Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Ֆինանսների նախարարության պարզաբանումները հաստատում են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության վերացման վտանգները 03/17/2021   12:32  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախությունը Կառավարությունից ու ԱԺ-ում կառավարող խմբակցությունից վերացնող օրենսդրական նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության 2021թ. մարտի 15-ի պարզաբանումները չեն վերացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները և հաստատության ինստիտուցիոնալ անկախությանը վերաբերող սկզբունքային ռիսկերը:

Բացի դրանից, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նշել, որ այս նախագիծը պարտադիր պետք է դիտարկել այլ գործոնների համատեքստում, այդ թվում՝ կապված նախագծի մշակման գործընթացից անմիջապես առաջ հաստատության տեխնիկական կարողությունների (ավտոմեքենաների) չհիմնավորված կրճատման հետ: Նախագծի հետ կապված սկզբունքային ռիսկերը պետք է դիտարկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ այն ինստիտուցիոնալ ոչ ճիշտ պատկերացումների լույսի ներքո, որ ակնհայտ երևում է նախագծի հիմնավորումներից ու գործադիր իշխանության մարմնի պարզաբանումներից:

Հիմնական նկատառումները հանգում են հետևյալին.

- Նախ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող այս նախագիծը ո՛չ մշակման, ո՛չ քննարկման, ո՛չ շրջանառության փուլում որևէ կերպ չի քննարկվել Պաշտպանի հաստատության հետ, որևէ անգամ կարծիք չի հայցվել: Ինքնին նախագծերի մշակման ու շրջանառության փաստն անսպասելի է եղել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար:

Ավելին, նախագծերի շրջանառության պահից մինչև դրանց ընդունումը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ Ֆինանսների նախարարությունը կամ Գործադիր իշխանության իրավասու այլ մարմին որևէ քննարկում չի նախաձեռնել, իսկ վերջում անսպասելի ընդունվել է՝ որպես չզեկուցվող հարց: Մարդու իրավունքների պաշտպանը նախագծի ընդունման մասին տեղեկացել է միայն նիստից հետ:

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ինքն է նշել, որ մասնակցել է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերին: Պաշտպանն այդ նիստերին իրավական հստակ փաստարկվածությամբ անդրադարձել է նախագծի անթույլատրելի ու ռիսկային լուծումներին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության սահմանադրական ու միջազգային դերի տեսանկյունից: Այդ մտահոգություններն ու առարկությունները, սակայն, արժանացել են խիստ անհամարժեք հակափաստարկման, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերին հակասող պատկերացումներով քննարկման ու ի վերջո ընդունվել են առանց որևէ մաս անգամ հաշվի առնելու Պաշտպանի հիմնավորումները:

Հետևաբար, առանց Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունների որևէ փարատման ինքնին կոմիտեներում նախագծի քննարկման փաստը որևէ հիմք չի տալիս նշել, թե նախագծի ընդունումը մասնակցային և հավասարակշռված լուծում է: Սրան ևս պետք է ավելացնել այն, որ բյուջետային համակարգի կարգավորումների նման սկզբունքային փոփոխությունները ՀՀ կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվել են առանց քննարկման՝ որպես չզեկուցվող հարց ու առանց Մարդու իրավունքների պաշտպանին այդ մասին տեղյակ պահելու, անսպասելի կերպով:

- Իբրև նախագծով հետապնդվող նպատակ՝ Ֆինանսների նախարարության պարզաբանումները բխում են ոչ թե նախագծային լուծումներից և դրա պայմաններում իրավակիրառման փոփոխության տրամաբանական կապից, այլ իրենցից պարզապես ներկայացնում են բարի ցանկություններ, խոստումներ ու հավաստիացումներ: Այսպես, նշվում է, թե նախագծով նախատեսվում է «բարեփոխել բյուջետային համակարգի կարգավորումները՝ հաշվի առնելով արդի աշխարհում բյուջետային ծախսերի քաղաքականության վերաբերյալ պատկերացումները և մեր երկրում տարիների ընթացքում կուտակված փորձը», ինչն այդպես էլ նախագծի հիմնավորումներում առարկայական չի արտացոլվել: Կամ մեկ այլ դեպքում՝ նպատակ է նշվում «վերացնել այն կարգավորումները, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե կանխորոշում են հետագա տարիների բյուջետային հատկացումների չափերը»:
Մինչդեռ, գործնականում որևէ խնդիր կամ որևէ օրինակ չի ներկայացվում, թե ում մոտ և ինչ հիմնավորմամբ կարող են խնդրո առարկա կարգավորումները ստեղծել իրավական առումով անընդունելի «տպավորություն»:

- Այս ամենի հետ միասին, նախագծի ընդունման հիմնավորումները միակողմանի են, ամբողջությամբ կազմված են մեխանիկական ու միայն ֆինանսական տեսանկյունից:

Դրանք որևէ կերպ հաշվի չեն առնում մարդու իրավունքների գերակայությունները, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները կոնկրետ ոլորտներում: Անտեսում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վերաբերող միջազգային պահանջներն ու աշխատանքի առանձնահատկությունները երկրում, ինչպես նաև այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության պաշտպանված ու անկախ աշխատանքի երաշխավորումը պետության պոզիտիվ պարտավորությունն է:
Այս պարտավորություն է ամրագրված ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածում:

- Որպես նախագծի առջև դրված խնդիր՝ նշվում է «Ի հակադրություն ներկա կարգավորումների շատ հաճախ զգազմունքային դրսևորումների, ձևավորել միջավայր, որտեղ ՀՀ Ազգային ժողովը հնարավորություն կունենա յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում լավագույնս արտացոլել Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնված պարտավորություններին համահունչ բյուջետային հատկացումները»:

Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման գործող երաշխիքի պարագայում, օրինակ, հասկանալի չէ, թե որտեղ է դրա «զգացմունքայնությունը», և արդյոք այդ դրույթն է խանգարում ՀՀ Ազգային ժողովին՝ համարժեք գնահատելու և քայլեր ձեռնարկելու Օմբուդսմանի ու այն էլ միջազգային կարգավիճակներով օժտված հաստատության հետ համագործակցության և ըստ այդմ, երկրում մարդու իրավունքների պաշտպանության շարունակական զարգացման իր միջազգային պարտավորությունը կատարելու ուղղությամբ:

- Պարզաբանումներում իբրև հիմնական ուղղություն՝ Ֆինանսների նախարարությունն առաջ է քաշում պետական միջոցների ծախսման նպատակայնությունը, խնայողականությունը, «պետական մեքենայի վրա ծախսվող յուրաքանչյուր դրամի հասցեականությունը և արդյունավետությունը՝ պետական կառավարման համակարգում ամրագրելով գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան»:

Որևէ մեկը չի ժխտում, որ ՀՀ կառավարությունը պետք է ներդնի պետական միջոցների նպատակային և հաշվետու ծախսման կառուցակարգեր:

Այդուհանդերձ, ստիպված ենք կրկին վերադառնալու նախագծային լուծումների հետ դրանց կապին: Այստեղ է նաև, որ հարցերն անհրաժեշտ է քննարկել բովանդակային, մարդու իրավունքների տեսանկյունից: Դրանից բացի, չպետք է մոռանալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետական կառավարման համակարգի մաս չէ, և թերևս նման ֆինանսական հաշվետվողականության ու վերահսկողական գործիքների հասցեատերը վերջինիս կառույցը չէ, որ պետք է լիներ:

- Պաշտոնական պարզաբանումներում Ֆինանսների նախարարությունը բերել է մարզային բաժինների հետ կապված օրինակ ու դրանով բացահայտել այդ օրինակի որևէ կապ չունենալը իր իսկ փաստարկների հիմնավորման համար:

Նախ, նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել է ֆինանսական միջոցներ բոլոր մարզերում ստորաբաժանումներ ունենալու համար, ապա, իհարկե, պարզ է, որ հաջորդ տարի ֆինանսավորումն արդեն հատկացվելու է այնքան, որքան անհրաժեշտ է այդ ստորաբաժանումների գործունեության, այլ ոչ թե գոյություն չունեցող լրացուցիչ 10 մարզային ստորաբաժանում համար: Հենց դրա համար է Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ առաջարկում իրականացնել նախագծերի քննարկում, որը շարունակաբար մերժում է Կառավարությունը:

Եվ ի վերջո, չպետք է մոռանալ, որ հենց Կառավարության կողմից ֆինանսավորում չհատկացնելու պատճառով են ժամանակին սկզբունքորեն կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումները: Հետևաբար, այս օրինակն ակնհայտ անտեղին է և հատուկ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է այնպես, որ ստեղծի միայն իր հիմնավորումների տեսանկյունից ձեռնտու պատկեր:

- Այժմ, անդրադառնանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանն առնչվող միջազգային չափանիշներին ու սահմանադրական պահանջի իրագործման օրենսդրական կանոնակարգումներին:
Սկզբունքային առումով է անընդունելի գործադիր իշխանության մարմնի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորման սահմանադրական պահանջի յուրովի մեկնաբանությունն առ այն, որ այն «ինքնաբավ» է և լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն չի առաջացնում: Սահմանադրական լուծման տրամաբանությունը հուշում է, որ այն պետք է ապահովվի թե՛ օրենսդրական արդյունավեռ կառուցակարգերի ամրագրման, թե՛ գործնականում դրանց հետևողական պահպանման արդյունքում:

Հաջորդը, ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության Փարիզյան սկզբունքներին ու Մարդու իրավունքների պաշտպանի ակրեդիտացիայի գործընթացին ևս յուրովի անդրադարձ է կատարել՝ վստահեցնելով, որ պատշաճ ֆինանսավորման մասին օրենսդրական դրույթը լիարժեք բավարարում է այդ պահանջները: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախորդ ակրեդիտացիայի ընթացքում, ի թիվս այլնի, հաշվի է առնվել հենց նախագծով վերացվող երաշխիքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:31 16/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ հաշմանդամություն ունեցող օդաչուների խախտված իրավունքների վերականգնման հարցով
10:19 16/03/2021  |  ՄեկնաբանությունՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական հաստատությունների թվում երկրորդն է.Արման Թաթոյան
23:59 15/03/2021Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը». ՄԻՊ
15:14 15/03/2021  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատը իր զորակցություն է հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին
13:09 15/03/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով. ՄԻՊ
17:34 14/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքը վերացնելու իշխանությունների նախաձեռնությունը կյանքի չի կոչվի. իրավապաշտպան
17:16 14/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրման Թաթոյանն առաջնակարգ օմբուդսմեն է. Էվանս
16:15 14/03/2021  |  ՄեկնաբանությունՄԻՊ-ի՝ միջազգային ատյաններում արդյունավետորեն զբաղվելը գերիների վերադարձով, չէր կարող դուր գալ Ադրբեջանին դավադրաբար այսչափ գերիներ հանձնած թուրք Նիկոլին. Միհրան Հակոբյան
14:15 14/03/2021  |  ՄեկնաբանությունԵրեկ նրան խանգարում էր ՍԴ-ն, այսօր ՄԻՊ-ը, վաղը նրան խանգարելու են իր իսկ նախաձեռնած օրենքների կամ Սահմանադրության փոփոխությունները. Հայրապետյան
12:46 14/03/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանն աշխարհի ոչ մի երկրում չունի իր շահերն առավել օպերատիվ սպասարկող ներկայացուցիչներ, ինչպիսին Հայաստանի կառավարությունն է. Ղազարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]