Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» 05/10/2024   08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» 05/10/2024   07:55 Անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք ուսանողներին ․ Մելիքյան 05/10/2024   07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/10/2024   07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ» 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև

Սպանություն՝ վրեժխնդրության շարժառիթով.քրեական գործն ուղղակի կապ ունի 2019թ. Սպիտակում կատարված առանձնակի դաժանությամբ սպանության դեպքի հետ.ՔԿ 03/15/2021   12:08  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժխնդիր լինելու շարժառիթով 30-ամյա տղամարդու և վերջինիս ընկերների սպանությունը կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Նշենք, որ հիշատակված քրեական գործն ուղղակի կապ ունի 2019թ. Սպիտակ քաղաքում կատարված առանձնակի դաժանությամբ սպանության դեպքի հետ, որի նախաքննությունն ավարտվել էր դեռևս 2019թ. դեկտեմբեր ամսին, և քրեական գործը, չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան և այժմ գտնվում է դատաքննության փուլում:

Նշված քրեական գործով մասնավորապես պարզվել և հիմնավորվել էր, որ վրեժխնդրության շարժառիթը հանդիսացել են 2018թ. օգոստոսի 12-ին տեղի ունեցած միջադեպերը:

Մասնավորապես՝ նշված օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 41-ամյա տղամարդը և վերջինիս երկու մտերիմները Վանաձոր քաղաքի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում գործող սրճարանի մոտ վիճաբանել էին նույն տարածքում կայանած ավտոմեքենայի 30-ամյա վարորդի և վերջինիս ընկերների հետ, որի ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ գտնվող 12մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել էր ներկաներից մեկի ուղղությամբ՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դրանից հետո, նույն դեպքի վայրում, ի պատասխան 41-ամյա տղամարդու գործողությունների, քննությամբ չպարզված անձինք վերջինիս գցել էին Տանձուտ գետը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Տեղի ունեցած իրադարձություններից հետո վերջինիս մտերիմ ընկերը, որը Սպիտակ քաղաքի բնակիչ է, իր ընկերոջ հեղինակությունը վարկաբեկելու, նրան ընդհարումների մեջ ներքաշելու, ինչպես նաև՝ գետը նետելու կապակցությամբ, 30-ամյա տղամարդուց և նրա ընկերներից վրեժխնդիր լինելու շարժառիթով, պարբերաբար հետապնդել է նրանց՝ հարմար առիթի դեպքում վնաս պատճառելու նպատակով:

Նկատելով իրենց հետապնդող անձին, վրեժխնդիր լինելու նպատակով, 2019 թվականի հունվարի 14-ին Սպիտակ քաղաքում գործող ապահովագրական գրասենյակի տնօրենի միջոցով կազմակերպել էին իրենց հանդիպումը, որի ժամանակ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած ակոսափող ատրճանակից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանրային վայր հանդիսացող ապահովագրական ընկերության գրասենյակում ներկաներից մեկը կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով երեք հրազենային վիրավորում, որից հետո, անտեսելով տուժողի՝ իրեն հիվանդանոց տեղափոխելու խնդրանքները, դրսևորելով առանձին դաժանություն, գործով մեղադրյալներից մեկը դանակով դիտավորությամբ հիմից կտրել էր տուժողի ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաև՝ աջ ականջախեցու հիմի վերին եզրը՝ այդ կերպ խմբով սպանելով նրան:

Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ նույն օրը հրազենային վնասվածք էր պատճառվել ևս մեկ անձի, որից հետո գործով երեք մեղադրյալները դիմել էին փախուստի, իսկ ապահովագրական գրասենյակի տնօրենը մաքրել էր դեպքի վայրում առկա արյան հետքերը, հայտնաբերել կրակված փամփուշտների պարկուճները, դրանք վերցրել ու հեռացել:

Վանաձոր քաղաքի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրյալ, 41 ամյա տղամարդու, ինչպես նաև Սպիտակ քաղաքում կատարված սպանության գործով մեղադրյալ, 30-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործերի նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոխարինվել էր ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոցներով, և նրանք փաստացի գտնվել են ազատության մեջ, ինչի արդյունքում, ձևավորված լարված մթնոլորտում և միմյանց նկատմամբ անբարյացկամ հարաբերությունների պարագայում, դեպքից որոշ ժամանակ անց, կատարվածի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլև նշված դեպքերը պատճառ է հանդիսացել, վրեժխնդրության շարժառիթով, այլ հանցագործությունների կատարման:

Մասնավորապես՝ վերը նշված դեպքերից հետո, 41 ամյա տղամարդու հայրը՝ 64-ամյա տղամարդը, չհանդուրժելով 30-ամյա համաքաղաքացու և նրա ընկերների կողմից իր զավակի ու մտերիմների նկատմամբ դրսևորած վարքագիծը և ոտնձգությունները, իր արժանապատվությունը, հեղինակությունը և տարիների ընթացքում ձևավորած ազդեցությունը պահելու նկատառումներից ելնելով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, օգտվելով վերջինիս ազատության մեջ գտնվելու հանգամանքից, կազմակերպել ու ղեկավարել է ապօրինաբար նրան և ընկերներին ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները:

Այդ նպատակով ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «АК-74» տեսակի 5,45մմ տրամաչափի ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Այնուհետև նշված հանցագործությունն իրականացնելու և միևնույն ժամանակ աննկատ մնալու նկատառումներից ելնելով, տեղեկացված լինելով, որ իր առանձնատան հարևանությամբ բնակվող հարևանի եղբորորդին բանակում ծառայել է որպես հրաձիգ, տիրապետում է զենքի կանոններին, 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ընկերացել է վերջինիս հետ, հաճախակի իր տուն հրավիրել, որպես ձեռքի ծախս՝ պարբերաբար գումարներ տրամադրել, այնուհետև հասունացնելով իրենց մտերմությունը՝ տեղեկացրել է, որ պետք է սպանեն Վանաձոր քաղաքի բնակիչ 30-ամյա տղամարդուն և նրա ընկերներին՝ նշելով, որ հակառակ դեպքում նրանք իրենց կսպանեն՝ տրամադրելով նշված «АК-74» տեսակի ինքնաձիգը և փամփուշտները: Միևնույն ժամանակ 64-ամյա տղամարդու որդին, ընդօրինակելով հոր գործելաոճը, հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով, երկու ընկերների ներգրավել է հանցավոր խմբում:

Պատվիրելով 30-ամյա համաքաղաքացու և նրա ընկերների սպանությունը՝ 64-ամյա տղամարդը կազմակերպել ու ղեկավարել է նշված առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստելուն ուղղված գործողությունները, իսկ որդին օժանդակել է հորը, որոնց շրջանակներում հարևանի եղբորորդուն, որը պետք է իրականացներ սպանության պատվերը, և ընկերներից մեկին մի քանի անգամ տեղափոխել է այն վայրերը, ուր վրեժի օբյեկտ հանդիսացող տղամարդը սովորաբար հաճախել է, այդ թվում՝ մարդաշատ, ընկերոջ հետ կրակելու միջոցով անտառներում փորձարկել են նշված ինքնաձիգը՝ վերացնելով ինքնաձիգի անխափան աշխատելու և նշանառության հետ կապված հնարավոր խոչընդոտները, իսկ 2019 թվականի դեկտեմբեր ամսին բեռնատար ավտոմեքենայով նրանց տեղափոխել Վանաձոր քաղաքի «Այգ» ռեստորանին հարակից տարածք, որպեսզի իրականացվի 30-ամյա տղամարդու ու նրա ընկերների սպանությունը:

Սակայն, պատվերը հանձն առած երիտասարդը հասկանալով, որ չի կարող նման քայլի դիմել, այսինքն՝ սպանել իրեն անծանոթ համաքաղաքացուն և նրա ընկերներին՝ կամովին հրաժարվել է հանցագործությունն ավարտին հասցնել և ինքնաձիգն ու փամփուշտներով լիցքավորված 2 փամփշտատուփերը վերադարձրել է իրենց հարևան, 64-ամյա տղամարդուն՝ վերադարձնելով նաև որպես աջակցություն իրեն տրամադրած գումարները, իսկ որպեսզի հետագայում չկարողանան հանցավոր մտադրությունն իրականություն դարձնել, մինչ զենքի վերադարձնելը, դրա միջի գործարանային արտադրության հետադարձ մեխանիզմի զսպանակը ջարդել է:

Սպանության մտադրությունը հոր և որդու կամքից անկախ հանգամանքերով ձախողվելուց հետո, 41-ամյա որդին պլանավորել է ամեն գնով իրականացնել հանցավոր մտադրությունը, որի շրջանակներում ձեռք է բերել և նշված ինքնաձիգի մեջ տեղադրել է հետադարձ մեխանիզմի ինքնաշեն զսպանակ, ապա 30-ամյա տղամարդու և նրա ընկերների գտնվելու վայր ժամանելու, հարմար դիրքից և տարածությունից հրազենից կրակելու, ինչպես նաև՝ հետագայում իր առնչությունը և մասնակցությունը շեղելու, հետքերը թաքցնելու նկատառումներից ելնելով, ձեռք է բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը փոխարինելով հափշտակված համարանիշով, ապա ապօրինի կերպով ձեռք բերված և իր ու հոր տիրապետության տակ գտնվող, ապօրինի կերպով պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով, թվով 2 ընկերների հետ հիշատակված ավտոմեքենայով , ժամը 18:20-ի սահմաններում, գնացել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում գտնվող շինության մոտ և հանդիպելով 30-ամյա տղամարդուն ու նրա ընկերներին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 64-ամյա տղամարդու որդին ավտոմեքենայի սրահից, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ ինքնաձիգից կրակոցներ է արձակել 30-ամյա համաքաղաքացու և վերջինիս հետ գտնվող 4 անձանց ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան 11Գ հասցեի շինության պատերը, Չերկասի 15/9 հասցեում գտնվող բնակարանի պատուհանի փեղկը, իսկ գնդակը դիպել է խոհանոցի առաստաղին և պահարանին, որի ժամանակ բնակարանում գտնվել են նշված բնակարանի տան անդամները: Հրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից 30-ամյա տղամարդը և նրա ընկերներից մեկը մահացել են, իսկ մեկի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Հրաձգությունից հետո 41 ամյա տղամարդ ընկերների հետ հիշատակված ավտոմեքենայով դիմել են փախուստի, իսկ ավտոմեքենան և դրա մեջ առկա ինքնաձիգը, նույն օրը հայտնաբերվել է՝ այրված վիճակում:

Նկարագրված հանցագործությունը կյանքի կոչելուց հետո, հնարավոր վրեժխնդրությունից խուսափելու նպատակով, հանցագործները թաքնվել են 64-ամյա տղամարդու առանձնատանը և տեղադրված տեսախցիկներով հսկել անցուդարձը, որի ընթացքում՝ 2020թ. մարտի 7-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի բուսաբանական այգու դարպասների մոտ, նկատել են անծանոթ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Մտավախություն ունենալով, որ իրենց հնարավոր է դարանակալած լինեն, առաջացել են դեպի այգու դարպասներ, որտեղ պատահական հանդիպել են այգու պահակին այցելած անձին և աննշան առիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով բռունցքով հարվածել վերջինիս դեմքին և առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, 41-ամյա տղամարդն ընկերոջ հետ քաշքշել են նրան, իսկ երբ տղամարդը փորձել է փախուստի դիմել, ավտոմեքենայով հետապնդելով գետնին են գցել, ապա ձեռքերով և ոտքերով բազմակի հարվածներ են հասցրել տուժածին, այնուհետև նաև դանակով բազմակի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ խմբի կազմում վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս: Դրանից հետո թաքնվել են հիշյալ առանձնատան թաքստոցում:

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ առանձնատան թաքստոցում հայտնաբերվել է նկարագրված վերջին դեպքով հետախուզման մեջ գտնվող 41 ամյա տղամարդը և նրա ընկերները, ինչպես նաև հայտնաբերվել են՝ «ПМ» տեսակի ակոսափող ատրճանակ՝ իր փամփշտատուփով, «ПМ», ԱՊՍ տեսակի ատրճանակներից և 9մմ տրամաչափի այլ ակոսափող զենքերից կրակվելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 9 հատ փամփուշտ, «БР.М75» տեսակի ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով, «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ՝ առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ» տեսակի մարտական պայթուցիչ, առգրավել են նաև առանձնապես խոշոր չափերով՝ 63.15 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերվածի կապակցությամբ 41-ամյա տղամարդու ընկերներից մեկը՝ ևս հետախուզման մեջ գտնվող անձը, հայտարարել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ հայտնաբերված և առգրավված թմրամիջոցը, զենքը և ռազմամթերքը պատկանում են իրեն, որի մասին, ըստ նրա, որևէ մեկը տեղյակ չի եղել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 64-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որդուն՝ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով: Վերջինիս ընկերներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, իսկ մյուսին՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով, 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:03 11/03/2021  |  Քրեական խրոնիկոնՎազգեն Մանուկյանի քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն
12:44 10/03/2021  |  Քրեական խրոնիկոնՀաղարծին համայնքի բնակիչն ապօրինի փայտանյութ է տեղափոխել, իսկ ոստիկանության պաշտոնատար անձինք օգնել են, որ քրեական գործ հարուցելը մերժվի
11:50 10/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերյանի հիվանդանոցում նորածին է մահացել. հարուցվել է քրեական գործ
15:59 09/03/2021  |  ԼՐԱՀՈՍՊարզվում են 61-ամյա տղամարդու՝ բեկորային վնասվածքներ ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ
15:07 09/03/2021  |  ԼՐԱՀՈՍԳյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում չարաշահումներ են կատարվել.մեղադրանք է առաջադրվել 4 անձի
18:19 03/03/2021  |  ԼՐԱՀՈՍ«Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ.ՔԿ
18:29 02/03/2021  |  Քրեական խրոնիկոնՆ.Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենը մեղադրվում է կաշառքի գործով
17:08 01/03/2021  |  Քրեական խրոնիկոն41-ամյա տղամարդը 1 մլն դրամ է պահանջել զինծառայողի մորից՝ որդուն գտնելու և Հայաստան տեղափոխելու համար.ՔԿ
15:56 01/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎիճաբանությանը հաջորդել է ծեծկռտուքը, ապա անզգույշ հարվածն առաջացրել է մահ.ՔԿ
16:04 27/02/2021  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Մալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը. ՔԿ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]