ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր Բաղրամյան պողոտայում եմ լինելու, ինձ այնտեղ է տանում մեր պարտությունը, մեր զոհված տղաներն ու գերության մեջ գտնվող հայրենակիցները.Հրանտ Թոխատյան 03/01/2021 18:22 | ԼՐԱՀՈՍ
«Այսօր ժամը 18-ին Բաղրամյան պողոտայում եմ լինելու: Ինձ այնտեղ է տանում մեր պարտությունը, մեր զոհված տղաներն ու գերության մեջ գտնվող հայրենակիցները և այս ամենը ես մեծ ցավով եմ ասում: Ես լինելու եմ այնտեղ, որտեղ մեր բանակն է: Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ եկել է իր անցնցում հեռանալու ժամը: Նա դա պետք է աներ դեռևս նոյեմբերի 10-ին, որի արդյունքում մեզ կհաջողվեր խուսափել հետպատերազմյան որոշակի բացասական զարգացումներից, բայց չարեց: Նա պետք է հասկանա, որ այսօր այդ օրն է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է դերասան, բեմադրիչ Հրանտ Թոխատյանը։
Դերասանը նկատել է՝ երբ հակառակ թևից ասում են, թե Բաղրամյան պողոտայում հավաքվել են հները, ապա այդպես ասողներն ու մտածողները պետք է իմանան, որ այնտեղ մարդիկ են, ովքեր միշտ և մշտապես եղել են ամենանորը, այնտեղ մեր ընկերներն են, մեր բարեկամները, մարդիկ, որոնց հետ մի ամբողջ կյանք ենք ապրել, որոնց ցնցել ու անակնկալի է բերել պարտության ցավը, մարդիկ, ովքեր մտահոգ են՝ չկորցնելու այն, ինչ մնացել է մեր հայրենիքից և մարդիկ, որոնց կարծիքն իր համար չափազանց կարևոր է.
«Նորից եմ կրկնում ՝ լինելու եմ այնտեղ, որտեղ մեր բանակն է: Չգիտես ինչու, ոնց պտտվեցին, ստացվեց, այնպես, որ այս ամեն ինչի մեջ ամենամեծ մեղավորը ստացվեց բանակը, ինչը, ոչ մի պարագայում չի կարող այդպես լինել: Մենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ենք ունեցել և դեռ ունենալու ենք: Մենք մշտապես հպարտացել ենք մեր անպարտելի բանակի հզորությամբ և հաղթանակներով, որ նա նվիրել է մեզ ու մեր հայրենիքին:
Խնդիրներ եղե՞լ են՝ եղել են, ունեցե՞լ են սպաներ, որոնք ավելի լավ է երբեք չունենայինք՝ ունեցել ենք, եղե՞լ են բանակում անբարեխիղճ աշխատողներ, եղել են, ճիշտ այնպես, ինչպես միշտ ու ամեն տեղ է լինում, բայց այս ամենը երբեք որևէ տեսակի էական ստվեր չի գցել ո´չ մեր բանակի պատվի, ո´չ արժանապատվության և ո´չ էլ մարտունակության վրա: Ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց, ինչպե՞ս ստացվեց, որ տարիներով պարծանքի արժանի և թշնամուն ահ ու սարսափի մեջ պահող մեր բանակն այս պարտությունը թույլ տվեց, կամ արդյո՞ք բանակը դա թույլ տվեց…
Սրանք հարցեր են, որոնք, անպայման, ստանալու ենք իրենց իրական և ճշմարիտ պատասխանները: Անկախության համար պայքարի ելնելու օրերից մինչև հիմա, մեր հաղթանակած բանակը մշտապես իր ժողովրդի կողքին է եղել, այսօր էլ մենք պետք է մեր բանակի կողքին լինենք: Անկախ մեր ունեցած քաղաքական հայացքներից, թյուր ըմբռնում հանդիսացող՝ հներ–նորեր վեճից, անկախ ամեն ինչից՝ ժողովուրդը բանակի կողքին է, բանակը ժողովրդի թիկունքում և միշտ այդպես է լինելու», - ամփոփելով զրույցն, ասում է Հրանտ Թոխատյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ հայրենակիցներին մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի և երթի է հրավիրում: Միաժամանակ, երեկվանից համացանցը ողողված է հանրահավաքի կազմակերպման ուղղությամբ՝ իշխանական թևի կողմից վարչական ռեսուրսների մոբիլիզացման աշխատանքների մասին վկայող բազմաթիվ փաստերով:
Նույն ժամին այսօր հանրահավաք է հրավիրել նաև Բաղրամյան պողոտան արդեն մի քանի օր փակ պահող «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը:
Հնչում են մտահոգություններ, թե իշխանությունն՝ ի դեմս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է բախումներ հրահրել հանրահավաքներին մասնակցող երկու հակադիր թևերի ճամբարներում:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել