ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան 02/22/2021 20:43 | Հարցազրույց

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներն Աբու Դաբի չեն հասել։ Փոխարենը տաղավարում դրված են եղել բուկլետներ, իսկ էկրանին ցուցադրվել են հոլովակներ։ «Փաստինֆո»-ն այս հարցի վերաբերյալ զրուցել է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ։
- Աբու Դաբիում ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայկական տաղավարում ցուցանմուշներ չեն եղել, քանի որ լոգիստիկ խնդիրների պատճառով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Անհրաժեշտ կարևորություն չե՞նք տալիս նման միջոցառումներին, որ նման խնդիրներ են առաջանում և չենք կարողանում պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը։
- Անգրագետներից ի՞նչ եք ուզում։ Ասում եք՝ լոգիստիկ խնդիր է եղել։ Եթե պետությունը ցուցահանդեսի հետ կապված ունի լոգիստիկ խնդիր, բա ուզում էինք Արցախի պատերազմում հաղթե՞լ։ Մի առակ կա. թագավորը զորավարին հարցնում է՝ ինչու՞ պարտվեցիր ճակատամարտում։ Զորավարն ասում է՝ 10 պատճառներ կային՝ առաջինն այն էր, որ փամփուշտ չունեինք։ Թագավորն ընդհատում է և ասում՝ կարող ես չշարունակել։ Հիմա մենք՝ ընդհանրապես պետական կառավարում չունենք, բայց խոսում ենք ցուցահանդեսում լոգիստիկ խնդիրների մասին։ Ես էլ չեմ խոսում, որ կորցրեցինք Իրանի հետ սահմանի զգալի մասը, հիմա էլ ճանապարհներ ենք կորցնում, տալով դրանք Ադրբեջանին: Այսինքն՝ էլ ավելի ենք բարդացնում լոգիստիկ խնդիրների լուծումները:
- Ստացվում է՝ 3 տարվա ընթացքում կառավարման համակարգը վերացա՞վ։
- Եթե 1991թ․-ից մինչև 2018թ․-ը երկրի պետական կառավարման համակարգը խորը ճգնաժամի մեջ էր, ինչի մասին ես ահազանգում էի ԶԼՄ-ներով, ապա 2018թ.-ի թավշյա հեղաշրջումից հետո մենք այլևս չունենք պետական կառավարման համակարգ։ Եթե պետական կառավարում չկա, ապա պատերազմից մինչև լոգիստիկ խնդիրներ լուծում չենք ունենալու։ Մենք հիմա կարող ենք միայն հատվածային ասֆալտապատում անել և դրանով օր ու գիշեր հպարտանալ՝ ինչով և զբաղված ենք:
- Այս դեպքում չիմացությու՞նն էր պատճառը, թե՞ հետաքրքրված չեն, որպեսզի Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնեն՝ հաշվի առնելով, որ այդ ցուցահանդեսում հայկական տաղավարի համար պետբյուջեից բավական մեծ գումար է հատկացվել։
- Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ թագավորը մի անգամ ասել է, որ դիակին կարևոր չէ, թե ինչպես է ինքը դարձել դիակ։ Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, ուղղակի կոշտ ձևով այդ պրոցեսը պետք է կանգնեցնենք։ Մենք կործանվում ենք, բայց հետաքրքրվում ենք, թե ինչպես ենք կործանվում։
- Այդ դեպքում՝ ի՞նչ պետք է անենք, որ չկործանվենք։
- Պետք է կառավարման պրոֆեսիոնալներին հրավիրել իշխանություն, բայց նրանց, ովքեր ունեն բարոյական բարձր հատկանիշներ։
- Ունե՞նք այդպիսի մարդիկ։
- Իսկ մենք երբևիցե նրանց որոնե՞լ ենք: Ես չեմ խոսում կեղծավոր հրապարակային ցանկությունների մասին, այլ՝ զուտ գործնական: Մենք 30 տարի բարոյականության և պրոֆեսիոնալիզմի վրա թքած ունենք։ Եթե մի բանի վրա թքած ունենք, ինչպե՞ս կարող ենք դա ունենալ։ Ճշմարտությունն այն է, որ ժողովրդի զգալի մասն էլ թքած ունի երկրի վրա։ Եթե այդպես չլիներ, կոմիկ դերասանին Երևանի քաղաքապետ կընտրեի՞նք։ Որից հետո կհանդուրժեի՞նք քաղաքապետարանի նոր չինովնիկների լոպազ հարցազրույցները, որտեղ իրենք սարեր էին խոստանում երևանցիներին՝ վերելակներ, ճոպանուղի, մեծ ավտոբուսներ, մետրոյի կայարաններ և այլն: Ավելին, նույն ժողովուրդը հանդուրժեց, որ այդ չինովնիկները զրոյական արդյունքներով, ոչ մի խոստում չկատարելով, պարգևավճարներ ստանալով օրը ցերեկով հեռանան, փաստորեն թքելով իրենց ընտրած ժողովրդի վրա: Նոր քաղաքապետին կողմ քվեարկողներն ինչի՞ մասին էին մտածում։ Պատկերացրեք՝ նստում եք ինքնաթիռ և օդաչու ընտրում կոմիկ դերասանի կամ էլ լրագրողի։ Իսկ պետությունն ինքնաթիռից շատ ավելի բարդ համակարգ է։ Եթե ուզում ենք, որ Հայաստանը երկիր դառնա, բնակչության 80%-ին պետք է զրկել ընտրելու իրավունքից։
- Հիմա մարդկա՞նց մեջ է խնդիրը, որ դուրս չեն գալիս, թե այն ուժերի, որոնք դրսում են։
- Մենք ենք մեղավոր։ Ազգովի ընտրում ենք այն մարդկանց, որոնք երկիրը քանդում են ու մենք ոչ մի գրամ պատասխան չենք տալիս դրա համար։ Մեղադրում ենք ջհուդամասոններին, ամերիկացիներին, ռուսներին։ Բոլորին մեղադրում ենք բացի մեզանից։ Եթե շարունակենք նման անբարո խաղերը, այդ ընթացքում կունենանք շատ ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներ և այդ ժամանակ ոչ թե պետք է երկրի ապագայի մասին մտածենք, այլ դագաղագործի մասնագիտություն ձեռք բերելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/05/2022 10:28 Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:25 Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»
- 07/05/2022 10:18 Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»
- 07/05/2022 10:11 Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ»
- 07/05/2022 10:07 Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:00 Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ»
- 07/05/2022 09:48 Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/05/2022 23:51 Հերիք է քո մաղձը դուրս տաս,դա քեզ է միայն նսեմացնում. Վահան Բաբայանը` Արմեն Դարբինյանին
- 07/05/2022 21:57 Խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է. Արմեն Դարբինյան
- 07/05/2022 16:33 Երբ Սահմանադրության օրը շնորհավորանքներ են հղում գործող իշխանության ղեկավարները՝ ես ունենում եմ զգացողություն, որ դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է իր զոհի արյունը.Արսեն Բաբայան
- 07/05/2022 16:23 Նիկոլի ու եղջերուների լուսանկարը՝ նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/05/2022 11:44 Ավշար գյուղում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի. shamshyan.com
- 07/05/2022 08:50 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցքում
- 07/04/2022 23:51 Կոտայքում Mercedes-ը հարվածել է գազատարին ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղի գազամատակարարումը դադարեցվել է
- 07/04/2022 23:37 Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը