ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկաները շատ հստակ հայտարարում են՝ կկրակենք հանուն իշխանության 02/22/2021 21:33 | Վերլուծություններ

«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս խոսքերը հայտարարողը համարձակ մի պարոն է՝ Անդրանիկ Քոչարյան: Որը իշխանությունն ու պետությունը բավական չէ՝ թյուրիմացաբար նույնացնում է, հետո էլ՝ թե՝ պետությունը կկրակի։ Պետությու՞նը թե՞ կապիտուլյանտ իշխանությունը։ Մի նույնացրեք։ Պետությունը օրվա իշխանությունը չէ։ Պետությունն իր քաղաքացու վրա երբեք չի կրակում։ Քանզի քաղաքացին ունի ընդվզման իրավունք։
Լավ, Քոչարյանի այս համարձակության աղբյուրն ու ակունքը ո՞րն է։
Ասել, թե նրա համարձակության աղբյուրը 90-ականների արցախյան պատերազմի, կամ՝ ապրիլյանի և կամ՝ վերջին արցախյանին մասնակցությունն է, այսինքն, պատերազմների բովով է անցել, մեղք կլինի, քանի որ իր անցյալից դեռ ապրողներ կան, որ վկայում են նրա խոր թիկունքային լինելու մասին։
ՈՒղղակի պարոնը հնուց է գալիս՝ «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսի ակունքներում է եղել՝ հին կազմից հասնելով մինչև «մեր դեմ խաղ չկայի» նոր ժամանակներ ու նոր կազմ։ Մի խոսքով՝ մշտական ունի․․․
Ի դեպ, հիշեցնենք Անդրանիկ Քոչարյանին, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2018 թվականի ապրիլին, ոչ միայն չկրակեցին, այլև չձերբակալեցին, երբ ներկայիս կապիտուլյանտ, իսկ այնժամ՝ հեղափոխության նորելուկ առաջնորդը չընկրկեց խառնիխուռն բազմությամբ խուժել ՀՀ պետական ռադիոյի և հեռուստատեսության շենք՝ կոտրելով ռազմավարական նշանակության օբյեկտի դուռը։ Իսկ այսօր բավական չէ, որ կապիտուլյանտ իշխանությունը դեռ կառչած է իշխանությանը, Անդրանիկ Քոչարյանն էլ՝ կապիտուլյանտի ներկայացուցիչն է օրենսդիրում ու դեռ մի բան էլ՝ ասում է՝ կկրակենք։
Ստացվում է, որ նախորդ իշխանության ժամանակ պետությունը չկրակեց իր քաղաքացիների վրա, իսկ այսօր պետության օրենսդիրի ներկայացուցիչը, որ իրեն նույնացնում է պետության հետ՝ պատրաստ է կրակել։
Ընդհանրապես, փաստն ինքնին դիտարժան է՝ ներկաները շատ հստակ հայտարարում են՝ կկրակենք հանուն իշխանության։ Դե, գիտեք, մենք չենք էլ կասկածում, որ դուք հանուն հայրենիքի կռվում զենքերը վայր եք դնում թշնամու առաջ և կապիտուլյացիայի եք գնում, բայց, հանուն իշխանությունը պահելու արյուն կհեղեք։
Չմոռանանք, Արթուր Վանեցյանի պատմածը նաև, որն ասել էր, թե իջևանցիների բողոքի ալիքը սաստելու համար վարչապետի պաշտոնն զբաղեցրած անձը արնատենչ ցանկություն էր հայտնել՝ ասելով՝ արյան գետեր կուզեմ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/24/2021 10:24 Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը «հավաքագրում» ՌԴ քաղաքացիների տվյալները. «Իրավունք»
- 02/24/2021 10:03 Հայաստանում անիշխանություն է տիրում․ իրավիճակը գնալով թեժանում է. «Ժողովուրդ»
- 02/24/2021 09:59 Մեկ տարվա ընթացքում Սյունիքում բնակչության քանակը նվազել է 1300-ով․ մյուս մարզերում ևս տխուր պատկեր է . «Ժողովուրդ»
- 02/24/2021 08:37 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. նոր նախարարը 1 միլիոնով կրճատել է ․ «Հրապարակ»
- 02/24/2021 08:34 Արցախում պատերազմից հետո պաշտոններից ազատվածներին հետ են բերում․ «Հրապարակ»
- 02/24/2021 08:31 Ավելի քան 20 մլրդ դրամի վնաս պետությանը․ բյուջեն թալանած «մկները» անպատիժ են մնում․ «Ժողովուրդ».
- 02/24/2021 08:27 Մինչ ավիացիայում սկանդալ է, Տաթեւիկ Ռեւազյանը հանգստանում է մալդիվներում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
Մեկնաբանություն
- 02/24/2021 23:58 Ափսոս էր գեներալը, ի սկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ. Տիգրան Աբրահամյանը Տիրան Խաչատրյանի մասին
- 02/24/2021 23:46 Թուրքերը նիկոլին «աթանդա» էին դրել ոչ թե կրակելու, այլ չկրակելու համար. Գևորգ Գևորգյան
- 02/24/2021 22:35 Արմեն Սարգսյանը չի վավերացրել իշխանությունների գրպանային դատարաններ ստեղծելու նպատակով օրենքները. Գեղամ Մանուկյան
- 02/24/2021 22:19 Երեք տարի առաջ կեղծ թեզ էրառաջ քաշվել, որ իշխանության պետք է գա «նոր սերունդ». Ստեփան Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները