ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան 02/19/2021 19:26 | Հարցազրույց

Արցախյան երրորդ պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման, ռազմական դրության պահպանման և պատերազմին առնչվող տարբեր հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ.
- Պարո՛ն Սիմոնյան պատերազմի ավարտից արդեն մոտ 4 ամիս է անցել, ՊՆ-ն հաղորդում է որ սահմանին իրավիճակը կայուն է և շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, սակայն Հայաստանում պահպանվում է ռազմական դրությունը: Ո՞րն է հինգ ամիս շարունակ ռազմական դրության պահպանման նպատակը, երբ Հայաստանին պատերազմ ի սկզբանե հայտարարված չի եղել ընդհանրապես։
- Իրավաբանորեն Հայաստանը համարվում է Արցախի անվտանգության երաշխավորը, կամավորները, որոնք մեկնել են Արցախ՝ պատերազմին մասնակցելու, մեկնել են Հայաստանից: Ռազմական դրությունը իրավաբանորեն նպատակ ուներ աջակցել Արցախի մեր հայրենակիցներին: Հիմա դա ոչնչով արդարացված չէ, որովհետև պատերազմն ավարտվել է և ավարտվել է պարտությամբ:
- Իսկ ռազմական դրության չեղարկման ուղղությամբ Ձեր խմբակցությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկու:
- «Լուսավոր Հայաստանը» մի քանի անգամ նախաձեռնել է ռազմական դրության վերացմանը նվիրված արտահերթ նիստ, բայց տեսնում եք՝ անարդյունք, կառավարող մեծամասնությունը չի կարողանում կողմնորոշվել, թե իրեն ինչի՞ համար է պետք ռազմական դրությունը:
- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հայտարարեց, որ 2018-2024 թվականների համար սպառազինության պլան է կազմվել, որով նախատեսվում էր ավիացիոն, ՀՕՊ և անօդաչու թռչող նոր սարքեր ձեռք բերել: Սակայն իշխանափոխությունից հետո գործող իշխանությունը չեղարկել է սպառազինության այդ պլանը: Հաշվի առնելով պատերազմի ելքը և կորուստները՝ ինչպե՞ս եք գնահատում սպառազինության պլանի փոփոխության արդյունավետությունը:
- Մենք ևս մեկ անգամ փաստում ենք՝ որքան անհրաժեշտ է ունենալ պարիտետային փաստահավաք քննիչ հանձնաժողով, որը հնարավորություն կտա հավաքել բոլոր փաստերը և հետագայում այդ փաստերի հիման վրա եզրակացություն կատարել՝ արդյո՞ք ռազմական պլանի փոփոխությունը դրական էր, թե՝ բացասական և, եթե բացասական էր, ինչու՞ է դա կատարվել, ով է դրա համար պատասխանատու, և ով է մեղավոր:
- Իսկ իշխանությունն ինչու՞ է խուսափում փաստահավաք խումբ ստեղծելու գաղափարից։
- Իմ կարծիքով իշխանությունն էլ ունի մեղքի իր բաժինը և, չլինելով կանխակալ, քանի որ պետք է սպասենք փաստահավաք խմբի արդյունքներին, կարող եմ ասել, որ եթե իրենք մտածելու բան չունեն, պետք է համաձայնվեն ։
- Ձեր կարծիքով՝ գործող իշխանության օրոք որքանո՞վ արդյունավետ կլինի այդ փաստահավաք խմբի գործունեությունը :
- Եթե Սերժ Սարգսյանի օրոք կարողացել է գործել մարտի մեկի փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ
- Ընդդիմությունն, օրինակ` պնդում է, որ այս իշխանության օրոք պատերազմի թափանցիկ քննություն չի կարող իրականացվել, սակայն Ձեր խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ եթե սպասենք իշխանափոխության, ապա փաստերը և վկայությունները կհնանան: Ձեր գնահատականը։
- Մի մոռացեք, որ դրանք հիմնականում մարդկանց հիշողություններ են, իսկ մարդու ուղեղը կատարյալ համակարգ չէ և մտապահում է ինֆորմացիան ֆրագմենտացված, այսինքն՝ որքան թարմ են հիշողությունները, այնքան շատ բան կարող են պատմել մարդիկ: Հինգ տարի հետո, այն մարդիկ, ովքեր մասնակցել են, կունենան այդ հիշողությունների ընդամենը 10 կամ 20 տոկոսը ամբողջ պատկերի: Դրա համար մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ, քանի ինֆորմացիան թարմ է, , ամբողջը փաստաթղթավորել, հավաքել և ունենալ մեկ ընդհանուր զեկույցում: Կլինի դա 100 հատոր, թե՝ 1000, դա կարևոր չէ, պետք է այդ ամենն ունենանք փաստաթղթավորված, որպեսզի դրա հիման վրա կարողանան եզրակացություններ անել և՛ քննչական մարմինները և՛ պետական գործիչները, որպեսզի այն սխալները, որոնք եղել են, չկրկնվեն:
- Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով, մինչդեռ զրահաբաճկոն կարելի էր ձեռք բերել մի քանի անգամ ցածր գնով: Որքա՞նով են արդարացված պատերազմական վիճակում գտնվող երկրի համար նման որոշումները:
- Ես ենթադրում եմ, որ նման հայտարարությունից հետո ԱԱԾ-ն պետք է քրեական գործ հարուցեր, և արդեն քննություն իրականացներ, որովհետև քննությունը պետք է պարզի՝ որքանով է արդարացված նման գնումները: Միգուցե դա եղել է պահանջի ազդեցության տակ,այսինքն՝ չի եղել զրահաբաճկոն և պահանջարկը գերազանցել է առաջարկին, տեղի են ունեցել սպեկուլյացիաներ: Սա կարող է լինել դիրքի չարաշահում, կարող է լինել նաև ոչ կոմպետենտ աշխատանքի արդյունք: Դրա համար այս ամենը պետք է լինի քննության առարկա և հանրությունն իմանա՝ արդյո՞ք եղել է նման բան և որքա՞նով է մեղավոր կամ անմեղ գործող իշխանությունը:
- Իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով այս հարցին, նշել էր, որ պատերազմի օրերին զրահաբաճկոններ ձեռք բերելու հարցը բավականին շտապ էր և հորդորել է դիմել ՊՆ-ին:
- Իմ կարծիքով ԱԱԾ-ն պետք է վաղուց քրեական գործ հարուցած լիներ այդ հայտարարության հետ հաջորդ օրը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/05/2022 10:28 Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:25 Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»
- 07/05/2022 10:18 Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»
- 07/05/2022 10:11 Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ»
- 07/05/2022 10:07 Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:00 Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ»
- 07/05/2022 09:48 Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/05/2022 23:51 Հերիք է քո մաղձը դուրս տաս,դա քեզ է միայն նսեմացնում. Վահան Բաբայանը` Արմեն Դարբինյանին
- 07/05/2022 21:57 Խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է. Արմեն Դարբինյան
- 07/05/2022 16:33 Երբ Սահմանադրության օրը շնորհավորանքներ են հղում գործող իշխանության ղեկավարները՝ ես ունենում եմ զգացողություն, որ դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է իր զոհի արյունը.Արսեն Բաբայան
- 07/05/2022 16:23 Նիկոլի ու եղջերուների լուսանկարը՝ նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/05/2022 11:44 Ավշար գյուղում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի. shamshyan.com
- 07/05/2022 08:50 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցքում
- 07/04/2022 23:51 Կոտայքում Mercedes-ը հարվածել է գազատարին ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղի գազամատակարարումը դադարեցվել է
- 07/04/2022 23:37 Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը