Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Թուրքական երրորդ դաշտային բանակի խնդիրը Հայաստանի գրավումն է, զորքը կա, բայց ընտրվել է Հայաստանը շատ արագ կործանելու ամենակարճ ճանապարհը. Փորձագետ 02/15/2021   20:16  |  Քաղաքական

Հայաստանի իշխանություններն այս պահին գաղտնի բանակցությունների մեջ են Թուրքիայի հետ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ կարծիք հայտնելով, որ 2018 թվականին իշխանության եկած խումբն սպասարկում է ԱՄՆ-ի և իր դաշնակից երկրների, մասնավորապես՝ Անգլիայի և Իսրայելի շահերը։

«Հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում իրենց շահերն ապահովող երկրներն ունեն գործնական ու էական նշանակություն թե´ Հայաստանում, թե´ Թուրքիայում, միաժամանակ չմոռանալով, որ 2018 թվականին Հայաստանում գործիքակազմով, ռեսուրսներով և մեթոդաբանությամբ տեղի ունեցածը գունավոր հեղափոխություն էր, իսկ գունավոր հեղափոխությունները, սովորաբար, արտահանվում են ԱՄՆ-ի և իր դաշնակից երկրների, մասնավորապես՝ Անգլիայի և Իսրայելի կողմից, պարզ է դառնում, որ այդ հեղափոխությամբ իշխանության եկած խումբը ՀՀ-ում սպասարկում է վերոհիշյալ երկրների շահերը», - ընդգծել է գործիչը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս շրջանառվող այն լուրերին, թե հայկական կողմը փակ գաղտնի բանակցությունների մեջ է Թուրքիայի հետ, որի արդյունքների մասին հայտնի կդառնա մարտ ամսվա ընթացքում:

Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ իր քաղաքական թիմի հետ միասին, ուղղակիորեն, իշխանության է բերել և իշխանության ղեկին է պահում Անգլիան, նույն գունավոր հեղափոխության օրրաններից մեկը՝ ապահովելով տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի շահերը: «Հետևաբար, այն ինչ կատարվում է վերջին երկուս ու կես տարիների ընթացքում մեր երկրում, վերջին դեպքերը՝ հատկապես, տեղի են ունենում այդ երկրների անմիջական վերահսկողությամբ: Թուրքիայի հետ տարվելիք գաղտնի բանակցությունները, հատկապես, բխում են հենց այդ երկրների՝ տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական շահերից: Ստացվում է, որ իրադարձությունների պլանավորողները նույն ուժերն են, միայն կատարողներն են տարբեր՝ Հայաստանում Փաշինյանի վարչակազմն է, Թուրքիայում՝ Էրդողանի»,- ասել է Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով լուրերին, թե օրվա իշխանությունները նախապատրաստվում են մարտ ամսին՝ արդեն թշնամի Թուրքիայի հետ կնքվելիք հերթական գաղտնի և, թերևս, աննախադեպ ստորացուցիչ փաստաթղթի ստորագրմանը, որտեղ կարող է արծարծվել Թուրքիայի կոկորդին մնացած Հայկական հարցի չեղարկման և Հայոց Ցեղասպանության խնդիրը՝ փորձագետը չի բացառել. «Իհարկե, Թուրքիայի համար Հայկական հարցի չեղարկումը առաջնահերթություն է: Այդ պետության դիվանագիտության, տնտեսության, ռազմական և հատուկ ծառայությունների համար Հայկական հարցը երկար տարիներ դիտվել է որպես լուրջ խոչընդոտ, որը, որպես կանոն, գործիք է ծառայում այլ երկրների ձեռքին՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու, իրենց ազգային և պետական շահերն առաջ մղելու համար: Հետևաբար, Հայկական հարցի չեղարկումը Թուրքիայի համար ոչ թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերութունների հաստատման և սահմանների բացման նպատակ է հետապնդում,այլ, առաջին հերթին, այլ երկրների կողմից նմանօրինակ ճնշումները բացառելու հնարավորություն ընձեռում: Թուրքիայի համար շատ կարևոր է ոչ թե Ցեղասպանության ճանաչումը, այլ դրա հետևանքների հետ կապված խնդիրների վերացումը՝ տարածքային ամբողջականության հետ կապված հարցը, պահանջատիրական խնդիրների չեղարկումը, որոնք մեծ նյութական ռեսուրսների կորուստներ են սպառնում այդ պետությանը: Այնպես որ, վերադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ այս պահին Թուրքիայի հետ ընթացող գաղտնի բանակցությունների օրակարգում կարող է դրված լինել Հայոց Ցեղասպանության և Հայկական հարցի խնդիրը, պատասխանում եմ՝ միանշանակ հնարավոր է»:

Հարցին՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի հետ սահմանների բացման և տնտեսական համագործակցության հեռանկարը Հայաստանի Հանրապետության համար՝ Հայկ Նահապետյանը պատասխանեց մեկ բառով՝ կործանարար, ապա ավելացրեց. «Թուրքիայի հետ սահմանների բացումը և գեղեցիկ բառերով նկարագրված հայ – թուրքական տնտեսական համագործակցությունը Հայաստանն առանց ռազմական միջամտությամբ և շատ արագ կործանելու ամենակարճ ճանապարհն է, որ սկիզբ դրվեց Լևոն Տեր- Պետրոսյանի, իսկ հիմա կյանքի է կոչվում նրա հոգեզավակ Փաշինյանի կողմից: Այս հարցն իր մեջ շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան առաջին հայացքից կարելի է նկատել: Այս հարցով լավագույն նախադեպը, թերևս, Աջարիան է, որ ինքնավարության որոշակի կարգավիճակ ուներ, բայց Թուրքիայի տնտեսական կառույցների, ինչպես նաև այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից՝ քարոզչական, կրոնական և գաղափարական էքսպանսիայի ենթարկվելուց հետո, դարձավ այս պահին Վրաստանում թուրքական ամենամեծ ազդեցության գոտիներից մեկը: Այլ կերպ ասած, Թուրքիան էքսպանսիա է իրականացնում նաև Վրաստանի վրա, բոլորովին վերջերս էլ հայտարարեց, թե Վրաստանի հետ ինքը տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ ունի: Սահմանների բացման պարագայում, նույն սցենարը սպառնում է նաև Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն, թուրքական կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան ոչ թե բիզնես և շահույթ, այլ հստակ էքսպանսիա իրականացնելու նպատակ է հետապնդում: Նույնիսկ նյութական վնասներ կրելու հեռանկարով, Թուրքիան պատրաստ է Հայաստանում պետական հսկայածավալ ներդրումներ կատարել, միջնորդավորված կերպով, ամբողջովին իր ձեռքը վերցնելով Հայաստանում տնտեսության կարևորագույն ճյուղերը: Նա կարող է իր ձեռքը վերցնել կարևորագույն տնտեսական կառույցների և հանքերի շահագործման իրավունքը, սեփականաշնորհել կամ գնել դրանք, էլ չեմ խոսում անշարժ գույքի շուկայի մասին, սրանով, վերջնականապես, քանդելով Հայաստանը»

Ըստ նրա՝ վերահսկելով պետության տնտեսական համակարգը, Թուրքիան կարող է լուրջ ազդեցություն ձեռք բերել նաև պետության ներքաղաքական կյանքում. «Օրինակ, մի գեղեցիկ օր, մենք կարող ենք Հայաստանի ներսում Թուրքիայից ֆինանսավորվող և պրոթուրքական լոբինգ իրականացնող քաղաքական կուսակցություններ բացահայտել: Չնկարագրելով Փաշինյան Նիկոլի կողմից այս պահին առաջ մղվող հակահայկական և ազգակործան ծրագրի բոլոր մանրամասները, կարճ կասեմ՝ Հայաստանը Թուրքիայի համար, բացառապես, էքսպանսիոն թիրախ է, ուրիշ ոչինչ: Ավելորդ է ասել նաև, որ սրանով, Թուրքիան, իհարկե, կյանքի է կոչում իր համար հեռանկարային և գերկարևոր՝ Պանթյուրքիզմի իրականացման ծրագիրը»:

Նրա վերլուծությամբ՝ թուրքական տնտեսական էքսպանսիայից պաշտպանվելու միակ միջոցը, որն այս պահին ունի Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական համակարգում ինտեգրված լինելու փաստն է, որն էլ վերջին երկուս ու կես տարիների ընթացքում, այդքան ինտենսիվորեն փորձում են չեղարկել հայաստանյան իշխանությունները. «Եվրասիական տնտեսական միության խաղի կանոններով առաջնորդվելու պարագայում, այդ միության շրջանակներում կնքված իրավական ակտերի, պայմանագրերի ու համաձայնագրերի շնորհիվ, մենք որոշակի պաշտպանվածություն ենք ձեռք բերում թուրքական տնտեսական էքսպանսիայից: Բայց միևնույն է, անգամ այս պարագայում, Թուրքիան իր նպատակներից՝ վերջնականակապես քանդել Հայաստանը, հետ չի կանգնում ճիշտ այնպես, ինչպես թուրքական երրորդ դաշտային բանակի կազմի մեջ մտնող 9-րդ բանակային կորպուսի խնդիրը Հայաստանի Հանրապետության գրավումն է: Զորքը կա, մարտական խնդիրը փոխված չէ, ինչպես փոխված չէ, ավելի քանի մեկ հարյուրամյակ ձգվող Թուրքիայի գերխնդիրը՝ աշխարհի երեսից վերացնել Հայաստանը, մաքրել հայկական հետքը»:

Ամփոփելով զրույցը՝ փորձագետ Հայկ Նահապետյանը նկատել է՝ այն ինչ կատարվում է Հայաստանում, վերջին երկուս ու կես տարիների ընթացքում, ամբողջությամբ կառավարվող գործողություների շղթա է, որտեղ պատահականություններ բացարձակապես չկան. «Հայաստանում իշխանության է եկել պրոթուրքական գործակալական ցանցի խումբը, որ, ամենայն ճշգրտությամբ, առաջ է տանում Հայաստանը քանդելու և վերջնականորեն կործանելու թուրքական վարդագույն երազանքը: Մեծ իմաստով, սա էլ իր հերթին անգլո - սաքսոնական ուժերի ծրագիրն է՝ Հարավային Կովկասն ամբողջությամբ ձերբազատել ռուսական ազդեցության գոտուց: Այլ կերպ ասած, տարածաշրջանում հայաթափման ծրագիր է իրականացվում, տարածքից՝ հայկական էթնոսի դուրս մղման քաղաքականություն, բայց, որպեսզի մարդիկ առարկայորեն չհասկանան դա և ագրեսիվ ընդվզում չձեռնարկեն ծրագրի դեմ, այդ գործընթացը փաթեթավորում են տարբեր կարգախոսներով, գեղեցիկ մտքերով, սին հույսերով, մինյդեռ առարկայական խոսելու պարագայում պետք է ասենք, որ միայն վերջին երեսուն տարիների ընթացքում, ազատ անկախ և ինքնիշխան Հայաստանում բնակչության քանակը շուրջ երկու անգամ կրճատվել է: Հետևաբար, մեր իրական թշնամիները ոչ միայն այն երկրներն են, որոնք խնդիր են դրել ուղղակի կամ միջնորդավորված կերպով հայաթափել այս տարածքը, այլ նաև այն ուժերը, ովքեր ամենայն հետևողականությամբ Հայաստանում ի կատար են ածում այդ երկրների կամքը, ինչպիսին՝ օրվա իշխանություններն են: Այս ամենի հիմքը Հայաստանում դրեցին Լևոն Տեր - Պետրոսյանն ու իր կասկածելի խորհրդականները, որոնցից մի քանիսը հիմա էլ ծառայություն են մատուցում Փաշինյան Նիկոլին ու իր դեգեներատ թիմին: Հետևաբար, որպեսզի մենք կարողանաք փրկել մեր երկիրն այս բոլոր վտանգներից, որոնց մասին այսքան երկար խոսում ենք, առաջին հերթին պետք է ազատվել ազգակործան իշխանություններից: Ես ասում եմ՝ թեև մենք հիմա զոհասեղանին հայտնված մատաղացու գառ ենք հիշեցնում, այնուամենայնիվ, դեռ ունենք այդ հնարավորությունը՝ հավերժ պայքարի օրենքներով առաջնորդվելով, հետ բերել մեր կորցրածը և մեր կամքը թելադրել մինչև անգամ մեր թշնամի հարևաններին»,- ասում է փորձագետ Հայկ Նահապետյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:06 15/02/2021  |  Մեկնաբանություն«Ալիևն էլ ա 2 քարի արանքում». Էդգար Էլբակյան
17:09 15/02/2021  |  ԼՐԱՀՈՍՄովսես Հակոբյանի հայտարարությունների գործով Նիկոլ Փաշինյանը ներգրավվել է որպես մեղադրյա՞լ. Ինչու է փաստաբանների հաղորդումը կցվել այդ գործին
13:17 15/02/2021  |  ԼՐԱՀՈՍՆարկոսկանդալ ոստիկանությունում. Կրկին ասպարեզում է Շիշ բռնողը. Dejavu
10:39 15/02/2021  |  ԼՐԱՀՈՍՓոփոխություններ՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում. Փաշինյանի նոր որոշումը
21:50 14/02/2021  |  ՄեկնաբանությունԱզատագրելու ենք Հային եւ Հայաստանը, որքան էլ դժվար լինի. Գևորգ Գևարգյան
21:00 14/02/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլ, դու այլևս փրկության օղակ չունես. Աննա Մկրտչյան
18:31 14/02/2021  |  ԼՐԱՀՈՍՔաոսի կառավարությունն է հրահրում բողոքի ակցիաները. Վահան Արծրունի
14:04 14/02/2021  |  ՄեկնաբանությունԱրցախի ազատագրումը պետք է սկսվի Երևանում և Ստեփանակերտում հայ ազգի հաղթանակով. Ղարամյան
12:20 14/02/2021  |  Քաղաքական2018 թ իրադարձությունները հակաղարաբաղյան շարժում էր. Սերժ Սարգսյան
11:58 14/02/2021  |  ՔաղաքականԻնձ համար այդպիսի անհեթեթություն պիտի խզբզեի՞. Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի իր պրոյեկտը լինելու մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]