Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   10:59 ՔՊ-ական Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները

Թուրքիան և Ադրբեջանն ամեն կերպ փորձում են այստեղից հեռացնել Ռուսաստանի Դաշնությանը, հատկապես՝ խաղաղապահ ուժերին. Նավասարդյան 02/10/2021   13:07  |  ԼՐԱՀՈՍ

Երբ Մինսկի խումբ կոչվող քաղաքական կառույցը կվերսկսի իր աշխատանքները և արցախյան հիմնահարցի լուծման շրջանակներում կգրավի իր ուրույն տեղը, դրանից հայկական կողմը միայն շահող դուրս կգա: Իսկապես, Թուրքիան և Ադրբեջանն անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ 

Նկատենք, որ վերջին շրջանում Հայաստանում մեծ ակտիվություն են ցուցաբերում ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպաններ, հատկապես Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ դեսպան Լի Թրեյսը և Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ջոնոթան Լաքոթը, որոնք հանդիպումներ են ունենում ինչպես Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալող ամենատարբեր գործիչների, ընդդիմության ներկայացուցիչների, այնպես նաև ՀՀ պաշտոնաթող նախագահների՝ մասնավորապես, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ա.Նվասարդյանը դեսպանների ակտիվությունը բնական է համարում. «Եթե ես էլ լինեի այդ դեսպաններից որևէ մեկի տեղում, անպայմանորեն, կփորձեի հնարավորինս շատ հանդիպումներ և համապատասխան վերլուծություններ ձեռք բերել, այն ամենի վերաբերյալ, ինչ վերջին ժամանակներում կատարվում է երկրի ներքաղաքական կյանքում: Բնականաբար, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն այդ աշխատանքը պետք է կատարեն քաղաքական դաշտում որոշակի հեղինակություն և կշիռ վայելող գործիչների հետ հանդիպումների արդյունքում, որոնցից մեկն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն է»։

Արման Նավասարդյանը նկատում է՝ դիվանագիտական աշխատանքը հիմնականում հիմնված է կոնֆիդենցիալ ինֆորմացիային տիրապետելու և դրա հիման վրա, համապատասխան վերլուծություններ կատարելու գործառույթի վրա, այնպես որ, դեսպանների մասնակցությամբ պարբերաբար կրկնվող հանդիպումների մեջ, ըստ վերջինիս, որևէ արտառոց երևույթ պետք չէ փնտրել. «Թերևս միակ հարցը, որ, հավանաբար, հետաքրքրում է ձեզ՝ ինչո՞ւ են այդ հանդիպումներն առավել հաճախակի բնույթ ստացել հատկապես վերջերս:

Դա, բնականաբար, կապված է այն դեպքերի հետ, որ կատարվեցին վերջին ամիսների ընթացքում մեր երկրում և որում դեռ գտնվում է Հայաստանը՝ պատերազմից հետո: Այլ կերպ ասած, դրանք այն խնդիրներն են, որոնց հետ այսօր բախվում է Հայաստանը: Այդ խնդիրների կոնտեքստում, բոլորովին վերջերս, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում գերիների վերադարձի հարցով, բացի դրանից, ՌԴ նախագահը հարց էր բարձրացրել, առհասարակ, Արցախի խնդրի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, ՌԴ դեսպանի վերջին օրերի հիմնական քննարկման թեման, թերևս սա պետք է լինի:

Համենայն դեպս, մեր Արտաքին գործերի նախարարությունն այս ուղղությամբ ևս ակտիվ աշխատանքներ է կատարում, մասնավորապես նորանշանակ նախարարի գլխավորությամբ, ում ակտիվ ջանքերն այս ուղղությամբ, միայն ողջունելի են: Արցախի վերաբերյալ ամենակարևոր խնդիրներից մեկն, իհարկե, մնում են Մինսկի խմբի գործունեությանն առնչվող հարցերը, որի ուղղությամբ, նույնպես, Արա Այվազյանն ակտիվ ջանքեր է գործադրում»,- ասում է Արման Նավասարդյանը:

Արդյո՞ք անհանգստության առիթ չի կարող հանդիսանալ այն իրողությունը, որ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ հանդես եկող դեսպանները հենց Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներն են, այսինքն, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Հանրապետության լիազոր դեսպանները, որոնք մեծ ակտիվությամբ և ինտենսիվությամբ տարատեսակ հանդիպումներ են անցկացնում հայաստանյան ներքաղաքական դաշտում: Եվ, եթե սրան գումարենք նաև թուրքական կողմից պարբերաբար հնչող այն ահազանգը, որով Թուրքիան ցանկություն է հայտնում փոխել համանախագահող երկրների ձևաչափը և Արցախի հարցում որոշիչ դեր ստանձնել Մինսկի խմբում, ապա արդյո՞ք դեսպանների մասնակցությամբ կուլիսային այս քննարկումներում չի՞ կարող քննարկվել արցախյան հիմնահարցում թուրքական կողմի ներգրավվածության հարցը, ինչն անընդունելի ձևաչափ է հանդիսանում հայկական կողմի համար: Արման Նավասարդյանը նկատում է՝ բարեբախտաբար, Մինսկի խմբում ներգրավված երեք պետություններն էլ համախմբված են միևնույն նպատակի շուրջ.

«Ամերիկան և Ռուսաստանը, Ռուսաստանն ու Ֆրանսիան և այս երեք պետությունները միասին վերցրած այն հազվագյուտ դեպքերից են, երբ Արցախի հարցում բոլորը միասին կոնսենսուսի մեջ են: Այն, որ մինչև հիմա տարբեր պատճառներով, օրինակ` ԱՄՆ-ն պասիվ էր, իր երկրի ներքաղաքական խնդիրներով պայմանավորված, սա դեռ ոչինչ չի նշանակում: Նորից եմ կրկնում՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների վերջին շրջանի ակտիվությունը միայն դրական լույսի ներքո պետք է վերլուծել, միաժամանակ՝ ողջունելով այդ ակտիվությունը: Երբ Մինսկի խումբ կոչվող քաղաքական կառույցը կվերսկսի իր աշխատանքները և արցախյան հիմնահարցի լուծման շրջանակներում կգրավի իր ուրույն տեղը, դրանից հայկական կողմը միայն շահող դուրս կգա:

Իսկապես, Թուրքիան և Ադրբեջանն անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա, ավելին՝ նրանք ամեն կերպ փորձում են հեռացնել այստեղից Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ ուժերին հատկապես: Սա բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ չեզոքացնելով Ռուսաստանի Դաշնությանը, տարածաշրջանում գերիշխող դեր ստանձնել: Այդ նպատակին է ձգտում, մասնավորապես Թուրքիան, որն, ի դեպ, շատ հեռուն գնացող նպատակներ ունի, այսպես ասած՝ վարդագույն երազանք, որն է՝ պանթյուրքիզմի ծրագրի իրականացումն ու իսլամիզմի տարածման վտանգը:

Դժբախտաբար, Թուրքիային հաջողվեց պատերազմի արդյունքում ոտք դնել այստեղ և սա հարցի մյուս կողմն է, որին մենք, անպայմանորեն, պետք է ուշադրություն դարձնենք: Այնուհանդերձ, վերադառնալով քննարկման բուն թեմային, նորից պետք է շեշտեմ՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների վերջին շրջանի նկատելի ակտիվությունը միայն դրական դրսևորում ունի, որից հայկական կողմն Արցախի հարցում հնարավորինս շահավետ կերպով դուրս գալու հնարավորություններ պետք է գտնի»,- ամփոփելով զրույցն, ասում է ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]