Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհ՝ Գյումրիի տներից մեկում 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ Խորենացի փողոց․ քաղաքացի 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»

Ջալալ Հարությունյանը՝ ռազմաքաղաքական ղեկավարության հետ ունեցած խնդիրների, լարված իրավիճակի մասին Irakanum.am 02/05/2021   18:00  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը նշանակվեց ՀՀ ՊՆ Ռազմական Վերահսկողության Ծառայության պետ, կարծում է, որ հայկական բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Irakanum.am-ի հետ հարցազրույցում Ջալալ Հարությունյանը խոսել է իր դեմ կատարված մահափորձի, բանակի պարտության, նոր պաշտոնի նշանակման և այլ հարցերի շուրջ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Պարոն Հարությունյան մեր զրույցը սկսենք Ձեր առողջական վիճակից: Ինչպես ե՞ք Ձեզ զգում:

Մինչ այդ հարցին պատասխանելը, նախ ցանկանում եմ իմ խորին ցավակցությունները հայտնել Արցախյան պատերազմում զոհված բոլոր զինվորների, պայմանագրայինների, ենթասպաների, սպաների և կամավորականների հարազատներին, նրանց մաղթել տոկունություն և ուժ: Առավել քան համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը պատվով էր կատարում իր առաքելությունը, ինքս եմ ականատես եղել նրանց կողմից կատարված բազմաթիվ սխրագործությունների:
Հիմա Ձեր բուն հարցի մասին: Դեկտեմբերի 4-ին դուրս եմ գրվել հիվանդանոցից, որից հետո մշտապես գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո, և երեևի թե երկու- երեք շաբաթ հետո լիովին կազդուրված կլինեմ և պատրաստ ծառայելու:

Արցախյան երկրորդ պատերազմից, և հատկապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, բազմաթիվ անգամներ հնչել են հարցադրումներ, թե ինչու՞ է լռում Ջալալ Հարությունյանը: Դուք լռում էի՞ք, թե՞ ասելիք այդ պահին չկար:

Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես զինվորական եմ, և այն ինչ այդ ընթացքում և դրանից հետո հայտարարեի՝ պարունակելու էր ռազմական և պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաեւ մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները և ակամայից ստացվելու էր թշնամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որեւէ պարզաբանում, կամ մեկնաբանություն տրամադրելու:

Ձեր նշանակումը ևս արժանացավ քննադատությունների: Սպասելի՞ էր, և ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկությունն ու զբաղեցնել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտոնը:

Ես զինվորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ: Եթե ես ի վիճակի եմ այդ պաշտոնին նշանակվելով ծառայել հայրենիքին և տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշտ էր նման որոշում կայացնելը:

Այդ նույն քննադատությունների համատեքստում հնչում էր, որ նախընտրեցիք համագործակցել դավաճան իշխանությունների հետ:

Ես որեւէ քաղաքական պրոցեսների չեմ մասնակցում և ծառայում եմ բացառապես մեր երկրին, թե ով է պաշտոնի, և կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զինվորական ծառայությունը և այդպես միշտ շարունակելու եմ:

Հայկական բանակի պարտության գլխավոր պատճառը որն էր ըստ Ձեզ: Արդյո՞ք բանակն է պարտվել, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Գտնում եմ, որ բանակն իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարել է: Եթե մենք վերլուծում ենք հակառակորդի գործողությունները և համեմատում, թե ինչ ախորժակ ուներ իր խնդիրի կատարման ժամկետների վերաբերյալ, օրինակ հասնել՝ Տեղ գյուղի սահմանագիծը, ապա համամատություններ, վերլուծություններ անելով, ապա միանշանակ է, որ հակառակարորդը կոնկրետ իքս ժամանակահատվածում չէր կարող հասնել իր նպատակին առանց վարձկան ահաբեկիչների, Թուրքիայից, Պակիստանից բերված ուժերի: Նշեմ, որ ուժերի անհավասարությունը կտրուկ ավելացած էր հենց առաջին օրվանից:

Պարոն գեներալ սպաների, զինվորների, կամավորների փախուստի դեպքերի ականատես իքներդ եղել ե՞ք: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյան այդ մասին բազմաթիվ անգամներ են խոսել:

Տարբեր իրավիճակներ իհարկե եղել են, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է անցել, իհարկե մենք փորձել ենք ամեն կերպ միջամտել այդ գործընթացներին, եղել են ձերբակալություններ և այլն: Ամեն ինչ արել ենք, որ այդ դեպքերը չտարածվեն ամբողջ զորքի վրա:

Ո՞ր պարագայում հնարավոր կլիներ խուսափել Շուշին հանձնելուց:

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ վիրավոր եմ եղել, իրավիճակին քանի որ լիարժեք չեմ տիրապետել, դժվար կլինի այդ հարցին միանշանակ պատասխանել:
Խոսենք Ձեր դեմ կատարված մահափորձից:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն տուժող եք ճանաչվել, հնարավոր համարում ե՞ք, որ հակառակորդն առանց ներքին տեղեկատվության ձեր տեղաշարժի մասին հստակ իմանար: Այլ կերպ ասած Ձեզ ներսից դավաճանել ե՞ն:

Ես գտնում եմ, որ ոչ, քանի որ հակառակորդը մինչ այդ էլ էր խփում, բավականին ակտիվ էր օդում և ցամաքային տեղաշարժերի մասին ինֆորմացվում էր: Բունկերում նստելով և խրամատ դուրս չգալով հնարավոր չէր, առաջին անգամ չէ, որ ես դուրս եմ եկել, դա եղել է իմ 5-րդ այսպես ասած դաշտային ելքը՝ պատերազմի ժամանակ: Ուղղակի այդ ժամանակ ավելի ակտիվ են եղել, և որ գրում են, թե անվտանգությունը ապահովված չէր և այլն, ապա կասեմ, որ կապի միջոցների անվտանգությունը պահպանված է եղել, բջջային հեռախոսներն ընդհանրապես անջատված էր, մեքենան փոխված էր: Բոլոր այդ անվտանգային միջոցառումները պահպանված էին, ուղղակի չի բացառվում, որ իրենք լրացուցիչ այլ սարքեր ունեին, որոնցով կարողացել են տեղորոշել:

Ձեր հարաբերություններն այդ ընթացքում ինչպիսին է եղել ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Այն խնդիրները, որոնք եղել են` միանշանակ իմ կողմից միշտ բարձրաձայնվել է, այնպես չէ, որ նստել և լռել ենք: Լարված իրավիճակներ իհարկե չեն եղել, քանի որ այդ պահին մեր հիմնական խնդիրը արտաքին թշնամին էր:

Օրինակ Դավիթ Տոնոյանի հետ:

Չի եղել կոնֆլիկտային վիճակ, եղել են խնդիրներ, որոնք բարձրացվել են:

Իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ ինչ կասեք: Մասնավորապես Սյունիքում ստեղծված իրավիճակի, GPS-ով տարածքներ գծելուն, և այլն:

Ես նման բաների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տալիս, քանի որ ես զինվորական եմ: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ մեր այսօրվա և վաղվա անելիքները ուղղված են լինելու Ադրբեջանի դեմ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հետ վերականգենք այն ինչ կորցրել ենք: Մեր գլխավոր նպատակն է՝ բանակն ավելի հզորացնել, ունենալ նոր սպառազինություն, ժամանակակից տեխնիոլոգիաներ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:09 05/02/2021  |  ԼՐԱՀՈՍՋալալ Հարությունյանը, բացի դավաճանից՝ խայտառակված, անպատիվ, սեփական հողի և հայրենիքի արժեքը չիմացող գեներալ է. Հովհաննիսյան
23:59 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Դա նույնն է, որ Ջալալ Հարությունյանը պաշտոն վերցներ Ալիևի կամ Էրդողանի ձեռքից». Անդրանիկ Թևանյան
11:17 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍՋալալ Հարությունյանը նոր պաշտոն ունի
14:56 30/01/2021  |  ՄեկնաբանությունՋալալ Հարությունյանը տուժող է ճանաչվել. ՔԿ
14:28 30/01/2021  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՋալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ.դատախազությունը հաստատում է
12:57 30/01/2021  |  Քրեական խրոնիկոնՋալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստի առթիվ քրգործ է հարուցվել. նա պնդել էր, որ իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ. Mediaport
22:15 05/12/2020  |  ԼՐԱՀՈՍՎառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. Մարտունիի բնակիչը պատմում է, թե ինչպես են փրկել ՊԲ նախկին հրամանատարին tert.am
17:40 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍՋալալ Հարությունյանի կյանքը փրկել է մարտունեցի Ռոբերտը
10:34 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍՋալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
13:20 02/12/2020  |  ԼՐԱՀՈՍՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը. Mediaport

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]