ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեւանում 29-ամյա երիտասարդին կրակահերթով սպանել են՝ մեջքով կանգնելու համար 01/23/2021 14:17 | Քրեական խրոնիկոն

Երևանում 29-ամյա երիտասարդի ուղղությամբ կրակահերթ է արձակվել եւ սպանվել բնակելի շենքի բակում՝ մեջքով կանգնելու համար։ «Փաստինֆո»-ին հաջողվել է նոր մանրամասներ պարզել 2019թ հոկտեմբերի 9-ին 29-ամյա Մխիթարյանի սպանության հանգամանքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երիտասարդի սպանությունը տեղի է ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում. դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակի կրակված չորս պարկուճ և երկու գնդակ, իսկ բացօթյա նստարանի մոտ՝ արնանման հետքեր։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու համար։
Տուժողը հաշվառված էր Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում, սակայն բնակվում էր Երևան քաղաքի՝ այսպես կոչված Մետաքսի թաղամասում։
Շուրջ երկու տարի տևած նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը պարզել է, որ Գուժ Մխիթարյանը գումարային խնդիրներ է ունեցել քրեական տարրերից մեկի հետ, որը գտնվել է ՔԿՀ-ում։ Դեպքի օրը երիտասարդը հանդիպել էր քրեականի պատվիրակների հետ՝ գումար վերադարձնելու պահանջի շուրջ պարզաբանումների համար։ Ընդ որում, հանդիպումը տեղի է ունեցել բնակելի շենքերով շրջապատված բակում, որի ժամանակ ենթադրյալ մարդասպանին դուր չի եկել Գուժ Մխիթարյանի՝ թիկունքով կանգնելու ձեւը եւ 4 կրակոց է արձակել նրա ուղղությամբ։ Դեպքի ժամանակ տարածքում եղել է մի քանի տասնյակ մարդ 20 քաղաքացի։ Արձակված 4 կրակոցներից մեկը դիպել է բնակարաններից մեկի պատուհանին ու գնդակը ոստիկանները հենց բնակարանից են հանել, իսկ մյուսները դիպել են Մխիթարյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել որովայնի և ազդրերի շրջանում, մահացել է հեմոռագիկ, տրավմատիկ շոկից որովայնի զույգ ստորին վերջույթների համակցված հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքներ ստանալու հետևանքով։
Նախաքննական մարմնին հաջողվել է պարզել չարագործներից մեկի՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը ու նրան մեղադրանք առաջադրել՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկելով դատարան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/02/2021 10:13 Պարտքերով ապրող քաղհալածյալ տաքսու վարորդը. Կենտրոնի թաղապետի ուշագրավ կենսագրությունը. «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:31 Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն. պատճառը հայտնի է․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:28 Իշխանության չինովնիկները «խրախուսական» միջոցների էին դիմել․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:25 Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ. Փաշինյանի ելույթի մեսիջները․ «Ժողովուրդ»
- 03/02/2021 08:22 Մի շարք համայնքապետեր դիմել են ՍԴ․ «Հրապարակ»
- 03/02/2021 08:19 Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ»
- 03/02/2021 08:17 Փաշինյանն ակնարկեց, որ ընդդիմությունը արտահերթի չգնալու դեպքում կդիմադրի մինչև աշուն․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/02/2021 12:05 Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Լրագրողը ԳՇ պետի կյանքից դրվագ է ներկայացրել.
- 03/02/2021 11:43 Օնիկի միակ սխալը՝ ժողովրդի վենդետայից ՊՆ բունկերում քեզ պատսպարելն էր. Զաքարյան
- 03/02/2021 11:39 Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են և դրանք պետք է օգտագործենք. Սարգսյան
- 03/02/2021 10:33 ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը. Մինասյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները