ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից պահանջներ ներկայացնելու փորձը. ՄԻՊ 01/15/2021 22:15 | ԼՐԱՀՈՍ

Տնտեսական ու տրանսպորտային կապերի հայտարարված ապաշրջափակման՝ մեր երկրին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է այդ գործողությամբ կամ որոշմամբ մեր երկրում ապահովվում իրավունքի գերակայությունը: Սա իր հերթին նշանակում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների ամուր երաշխիքներ, բոլոր ռիսկերի ապահովագրմամբ դրանց լիարժեք պաշտպանություն իրական կյանքում:
Սկզբունքային կարևորության հարց է այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ու դրան հաջորդած՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների ցանկացած իրականացում պետք է պարտադիր հաշվի առնի, որ ադրբեջանական իշխանությունները Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն, ոչ միայն շարունակում են, այլ նաև օրեցօր խորացնում են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը, հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով:
Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որևէ փորձ. դա ուղիղ ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և կոպտորեն խախտում նրանց միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:
Այսքանով հանդերձ, եթե միջազգային ակտի որևէ դրույթ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի բնակիչների իրավունքները խախտող գործողությունների կամ որոշումների, ապա դրանք չեն կարող ունենալ որևէ իրավական ուժ, կխախտեն իրավունքի գերակայությունը ու հետևաբար նաև՝ ՀՀ Սահմանադրությունը:
Սրանք մեր պետության պարտավորություններն են Հայաստանում ապրող յուրաքանչուր մարդու նկատմամբ, պարտավորություններ են, որոնք մեր պետությունը ստանձնել է մարդու իրավունքներ պաշտպանելու համար և որոնք ուղիղ հետևում են իր իսկ ստորագրած ու վավերացրած միջազգային պայմանագրերից»,- գրել է ՄԻՊ-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/09/2021 09:42 ԳՇ պետի տեղակալի հրամանի պատճառով 60 հոգանոց խումբն անհետ կորել է. մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 03/09/2021 09:39 Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում․ «Փաստ»
- 03/09/2021 09:34 Պատգամավորները դիմել են Փաշինյանին. ինչ խնդիր է առաջացել. «Ժողովուրդ»
- 03/09/2021 08:22 Սեւանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. Իմքայլականի իդեան․ «Հրապարակ»
- 03/09/2021 08:20 Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու արյուն ստանալ. «Փաստ»
- 03/09/2021 08:18 «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլեւ առերեսվելու է նոր վտանգների․ «Փաստ»
- 03/09/2021 08:15 Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշում է կայացրել․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/09/2021 10:55 Պահանջում ենք նախագահից՝ այսօր դիմել ՀՀ ՍԴ՝ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով. Զոհրաբյան
- 03/09/2021 10:44 Այս օրերին Ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ.Սարգիս Ալեքսանյան
- 03/09/2021 10:22 Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
- 03/09/2021 00:43 Բոլորից շատ Նախագահ Քոչարյանին պետք է շնորհակալ լինի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը. Արա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/09/2021 00:32 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները