ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավապահ համակարգի մի շարք ղեկավար աշխատողներ չեն ենթարկվել քաղաքական իշխանության ղեկավարի պահանջներին՝ անհիմն հետապնդումներ իրականացնելու վերաբերյալ 12/22/2020 16:16 | ԼՐԱՀՈՍ
Այլևս անհնար է երկրի զարգացումը՝ այս վարչապետի առկայության պայմաններում։ Առավել ևս, որ Հայաստանը հայտնվել է այնպիսի մի կոլապսի մեջ, որ հնարավոր չէ այլևս ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Հայաստանի հետագա զարգացումը, որովհետև վարչապետի անձը և նրան շրջապատող խմբակցությունն այլևս չի կարող ապահովել Հայաստանի ոչ կառավարումը, ոչ էլ հետագա զարգացումը, հետևաբար՝ վարչապետի հեռացումն օրհասական խնդիր է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Հանձնվել են հողերը, այլ անվանումների տակ ինչ-որ փաստարկներ են ներկայացվում, ընդ որում՝ սոցիալական ցանցերով, ոչ պաշտոնական։ Առ այսօր որևէ պատճառաբանություն չի ներկայացնում կառավարությունը, թե ինչու են հանձնվել հողերը, միայն նշվում է, թե մեկ 20.000, մեկ՝ 25-30.000 մարդկանց կյանք է փրկվել, որը նման է Գյուլնազ տատի հեքիաթին»,- նշեց Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ փաստաբաններն այսօր միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջով համազգային գործադուլին և քայլերթ իրականացրել դեպի ԱԺ և ՀՀ գլխավոր դատախազություն։ Նրանք ԱԺ իշխանական խմբակցության նախկին փաստաբան գործընկերներին հորդորել են՝ վերացնել երկրում հայտարարված ռազմական դրությունը, հեռանալ խմբակցությունից։
Սարգսյանը վստահ է, որ այդ պատգամավորները շատ լավ գիտակցում են, իրենց իրավագիտակցությունը թույլ է տալիս ընկալելու, հասկանալու և գնահատելու այն, թե ինչ է կատարվում երկրում։
«Այն, որ պետական կառավարումն այլևս բարձիթողի վիճակում է, այն, որ Հայաստանն այլևս անվտանգ չէ, Հայաստանն արդեն ընդլայնված սահմաններով հանդերձ դարձել է վտանգավոր երկիր և այդ պայմաններում կարծում եմ, որ մեր փաստաբան պատգամավորները քաջ գիտակցում են։ Չեմ կարող ասել, իրենք պետք է գնահատեն։ Միգուցե իրենց ընդհանուրի շահն է այդպես պահանջում, չեմ կարող ասել»,- նշեց Սարգսյանը։
Անդրադառնալով Գորիսի քաղաքապետի ձերբակալությանը՝ Սարգսյանը նշեց, որ դա բացարձակապես իրավական գործընթացների հետ կապ չունի։
«Քաղաքական վերնախավի հանձնարարությունը, պահանջն է կատարվել, դա պայմանավորված է եղել մի քանի ժամ առաջ արված հայտարարությամբ»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ պատժիչ գործողություններ են իրականացվում և չբացառեց, որ կլինեն նոր ձերբակալություններ։
Նրա խոսքով՝ այդ առումով իշխանություններն ի սկզբանե ձախողված են և պետք է անհրաժեշտ հետևություններ անեն։
Հարցին ի պատասխան, թե արդյոք կարող ենք արձանագրել, որ իրավապահ մարմինների մարզային վարչություններում հրաժարվում են կատարել իշխանությունների ցանկությունները, Սարգսյանը նշեց, որ հնարավոր է, որ չենթարկվեն նաև իշխանությանը, որովհետև իրավապահ մարմիններում կան մարդիկ, որոնք ողջամիտ անձինք են, քաղաքական հասունություն և իրավագիտակցություն ունեն, հասկանում են երկրի առաջ ծառացած օրհասական խնդիրները, ուստի՝ կարող են և չենթարկվել։
Նրա խոսքով՝ կան տեղեկություններ, որ որոշ դեպքերում չեն ենթարկվել այդ հրահանգներին, այնպես, ինչպես իրավապահ համակարգի մի շարք ղեկավար աշխատողներ, որոնք ուղղակի բացահայտ հայտարարել են, որ չեն ենթարկվել քաղաքական իշխանության ղեկավարի պահանջներին՝ անհիմն քրեական հետապնդումներ իրականացնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել