ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք չունենք ԱԱԾ, ունենք՝ կրկեսին մասնակից դարձած ծաղրածուների հիմնարկություն. Պողոսյան 12/17/2020 20:28 | ԼՐԱՀՈՍ
Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի վերաբերյալ ԱԱԾ տարածած տեսանյութում առկա ձայնագրությունը մոնտաժված է։ Պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ խոսակցությունում ենթադրյալ դիմացի կողմը պատմում է, թե ինչպես է Արարատ Միրզոյանին փրկել ժողովրդից և ինչպես է Արարատ Միրզոյանն ուրացել Նիկոլ Փաշինյանին։
«Եթե նրանք այդքան ազնվություն ունեն, թող այդ մասն էլ հրապարակեն։ Այսինքն՝ այն մարդը, որն ուզում էր իշխանություն յուրացնել, դժվար թե փրկեր Արարատ Միրզոյանին»,- նշեց Պողոսյանը՝ ավելացնելով, որ տեսանյութի պատրաստմանը մասնակցած անձինք կրկեսի ծաղրածու լինելուց և մարդկանց զվարճացնելուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն։
«Իրերը պետք է իրենց անունով կոչել, մենք չունենք ԱԱԾ, ունենք՝ կրկեսին մասնակից դարձած ծաղրածուների հիմնարկություն», ընդգծեց Պողոսյանը՝ ավելացնելով, որ այս մարդիկ չեն պատկերացնում իրենք որտեղ են աշխատում, չեն պատկերացնում իրենց գործառույթները, իրենց միակ ցանկությունը և նպատակը գործող խամաճիկների իշխանության ձեռքին որպես գործիք շատ ավելի ամոթալի ձևով օգտագործվելն է։
«Հասկանում եմ, որ գուցե բառերը շատ կոպիտ են, հարիր չեն, սպա են վերջիվերջո, ես այդ մարդկանց և սպայի կոչումը երբևիցե իրար կողքի չէի դնի։ Ես տիրապետում եմ, թե ինչ կա քրեական գործում, ես տեսել եմ, թե տեսանյութն ինչ են արել։ Դուք՝ ԱԱԾ քննիչ եք, թե խեղկատակ եք, մոնտաժում եք բառերը։ Ինչու չեն հրապարակել այն, որ Արարատ Միրզոյանը մեկ վայրկյանում ուրացել է իր հազար տարվա ընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին, ինչու չեն հրապարակում այն, որ այդ խոսակցության մեջ այդ մարդն ասում է, որ Արարատ Միրզոյանին իրենք են փրկել»,- նշեց Պողոսյանը։
Ինչ վերաբերում է ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, համաձայն որի՝ ֆեյսբուքյան գրառումներով իբրև թե հեղինակազրկել են պատգամավորներին, Պողոսյանը նշեց, որ դա ևս մանիպուլատիվ է և խոսքը գնում է ենթադրյալ «զրուցակցի» կողմից կատարված գրառման մասին, ընդ որում՝ ըստ ԱԱԾ-ի՝ վերջինս ունի զգալի հետևորդներ, սակայն պարզվել է, որ հետևորդներն ընդամենը 150 հոգի են. «Սա է իրենց վիճակը, խեղկատակից ոչնչով չեն տարբերվում»։
Անդրադառնալով Այվազյանի մասնակցությամբ քննչական գործողություններին՝ Պողոսյանը հայտնեց, որ մեղադրանք առաջադրելուց հետո պաշտպանական կողմը խնդրել է ապահովել դատավարական երաշխիքները, բացատրեն, թե ինչում են մեղադրում, որևէ բացատրություն չեն ստացել։
«Հայտնել ենք, որ որևէ հանցագործություն չենք կատարել և, քանի որ չեն պարզաբանել մեղադրանքը, անհասկանալի մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք չենք տվել։ Պարոն Այվազյանն իր կատարած որևէ գործողություն գաղտնի կամ թաքուն չի կատարել»,- նշեց Պողոսյանը։
Պաշտպանը նաև բացառեց Այվազյանի դեմ ցուցմունքի հավանականությունը՝ վստահեցնելով, որ որեւէ հանցագործություն չի եղել, հետեւապես չի կարող լինել նաեւ հանցագործության ականատես կամ Այվազյանի դեմ ցուցմունք տվող անձ։ Այդուհանդերձ, դատավարական երաշխիքից օգտվել են և պահանջել առերես հարցաքննություն իրականացնել, եթե կա որևէ անձ, որը Այվազյանի դեմ ցուցմունք է տվել։ Մինչ այս պահը առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելու մասին հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ բազմամարդ ակցիաներ են իրականացրել թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության և թե կառավարական առանձնատան մոտ։ Ակցիաների մասնակիցների մի մասը մուտք են գործել ԱԺ և կառավարության շենքեր, ինչպես նաև՝ կառավարական առանձնատուն։ Ըստ տարածված տեղեկատվության՝ քաղաքացիներից մի քանիսը կոտրել են կառավարության շենքի պատուհանները և դռները, ԱԺ-ում՝ բռնակներ, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ կառավարական առանձնատնից անհետացել է օծանելիք, համակարգիչ և այլ իրեր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քրեական գործի շրջանակներում Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-300-րդ հոդվածի 1-ին մասով՝ ԱԺ և կառավարության լիազորություններին տիրանալը կազմակերպելու հատկանիշներով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն