ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խծաբերդի մատույցների սարերի վրա կանգնած են մեր զինծառայողները, Հին Թաղերում մեր զինվորներն անհասանելի են. Հադրութի քաղաքապետ 12/15/2020 11:35 | ԼՐԱՀՈՍ
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկություն չունի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերն Ադրբեջանին է անցե՞լ, թե ոչ։
Ըստ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին քիչ առաջ հրապարկված քարտեզից երևում է, որ Արցախի երկու գյուղերը ևս անցել են թշնամուն:
«Ես փորձում եմ զանգահարել Հին Թաղեր տարածաշրջանում գտնվող մեր զինծառայողներին, բայց անհասանելի են։ Օրվա ընթացքում կփորձեմ կապ հաստատել»,- ասաց Սավադյանը՝ հավելելով, որ ինքն էլ, Արցախի իշխանություններն էլ, հստակ տեղեկություն չունեն գյուղերում տեղի ունեցող հարձակումների մանրամասների մասին։
«Ղեկավարությունը այնքան չի տիրապետում այնտեղի իրավիճակին, ավելի կոնկրետ տիրապետում է Հայկ Խանումյանը։ Երբ ինչ-որ բան փորձում եմ իմանալ, տեղեկանում եմ նրանից, որովհետև ինքը ավելի շատ է տեղեկացած, քան բոլոր այն կառույցները, որոնց կոնկրետ պատասխանատվության ներքո է գտնվում այս հարցը»,- ասաց Սավադյանը։
Հին թաղերում ու Խծաբերդում բնակիչներ չէին տեղափոխվել, որովհետև անվտանգության հարցը լուծված չէր՝ խաղաղապահ զորքերը գյուղերում չէին տեղակայվել, իսկ դրանք գտնվում էին Ադրբեջանական մասից մոտ 35-40 կմ հեռավորության վրա։
«Նախ պատճառներից մեկն էր այն, որ բնակավայրերը մոտ 70 տոկոսով ավերված էին, դրա համար էլ բնակիչները չեն վերադարձել։ Իհարկե, ամեն ինչը կարելի էր կառուցել, բայց առաջին հերթին լուծված չէր անվտանգության հարցը»։
Արդեն Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Հադրութի նախկին քաղաքապետը հավելեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը կրակոցների հաջորդ օրը տեղակայվել են գյուղերում, բայց դեռևս տեղեկություններ չունի , թե կոնկրետ ո՞ր հատվածում։ Նրա խոսքով ՝ այնտեղ են նաև հայ զինվորները։
«Այնտեղ կանգնած են նաև մեր զինծառայողները։ Մինչև այդ կանգնած էին գյուղերում, այս պահին կանգնած են Խծաբերդի մատույցների սարերի վրա»։
Սավադյանը հավելեց, որ ինքն անձամբ առաջին հարձակման փորձի օրվանից գյուղերում չի եղել, բայց ցանկանում է գնալ՝ տեղեկություն ստանալու հույսով, ։ Չնայած, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ.
«Իմ տեղեկություններով գյուղեր մուտք գործել այս պահին չի թույլատրվում։ Հույս ունեմ կապ կհաստատել մեր զինծառայողների հետ։ Կապը ամեն տեղ չէ, որ լավն է, զինվորները մարտական դիրքից պետք է 300 մետր հեռանան, որպեսզի կարողնան կապ հաստատել»,- եզրափակեց Սավադյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղեր (Թաղլար) և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Հիմա էլ տեղեկություններ են տարածվում, թե Հադրութի շրջանի երկու՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս հանձնվեց Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, այդ գյուղերը մնացել էին հայկական, սակայն առաջին հարձակման փորձից հետո, ըստ նախնական տեղեկությունների, հայկական կողմն ունի վեց վիրավոր և տասը գերեվարված անձ։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը