Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Սամվել Բաբայանը նորովի է մտել խաղի մեջ. միացել է նախկինների վրա սլաքներ ուղղելու Փաշինյանական գծին 11/25/2020   11:52  |  ԼՐԱՀՈՍ

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը տարածել է նոր հաղորդագրություն, որով, ըստ էության, Սամվել Բաբայանը փորձել է  նախորդ իշխանությունների ուղղությամբ ուղղորդել Փաշնինյանի դավաճանական գործողությունների հետեւանքով ոչ միայն Արցախի հողերը Ադրբեջանին նվիրելու, այլեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ դնելու պատասխանատվությունը։

Մասնավորապես հրապարակվել է յոթ տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գրված նամակը, որտեղ, իբր, զգուշացրել էր, որ հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի 10 օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ ԼՂՀ Պաշտպանության բանակի ու հայտարարել, թե ունենք 10 ամիս ժամանակ՝ իրադրությունը փրկելու համար։ Նշենք, որ այս նամակից երեք տարի հետո՝ 2016 թվականին, Ադրբեջանը փորձեց «կայծակնային» արագությամբ հասնել արդյունքի ու ջախջախվեց, իսկ Փաշինյանի իշխանության ժամանակ ոչ միայն հաջողեցին, այլ նաեւ առանց պատերազմի հողեր նվեր ստացան՝ Փաշինյանի ստորագրությամբ։

Իսկ, թե ինչու է հիմա հանկարծ որոշել հրապարակել 7 տարվա վաղեմության նամակը՝ գիտեն թերեւս Սամվել Բաբայանը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին»։ «Արայիկ Հարությունյանը հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել էր ՌԴ՝ կանխելու իր հնարավոր պաշտոնանկությունը։ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրել ռուսական կողմից՝ համոզելով, որ ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար»,- գրել էր տելեգրամ ալիքը։

Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

Արցախյան 44-օրյա պատերազմը, ըստ էութայն, հետևանք էր հայկական երկու հանրապետությունների նախկին և ներկա իշխանությունների անգործության կամ էլ գուցե  ճիշտ հակառակը՝ գործունեության: Դեռ երկար ժամանակ հայկական և միջազգային հանրությունը շարունակելու է դատողություններ անել այն մասին, թե ինչու և ինչպես եռակողմ համաձայնությամբ ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը:

Հայկական միջավայրում ետպատերազմյան շրջանում ծավալված հասարակական-քաղաքական գործընթացներն ակամա անհրաժեշտություն առաջացրեցին հրապարակելու 2013 թվականի հունիսին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հղված Սամվել Բաբայանի ՆԱՄԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ, որում վերջինս ներկայացնում է հայկական երկու հանրապետությունների ազգային անվտանգության սպառնալիքները, այդ համատեքստում զինված ուժերում առկա խնդիրները, ինչպես նաև դրանք հաղթահարելու ուղիները: Նամակը կարելի է որակել որպես ռազմական գործչի, փորձագետի վերլուծություն և դրա հիման վրա գծված ճանապարհային քարտեզ, որին պարտավոր էին արձագանքել իշխանությունները և որի անտեսումը հանգեցրեց ներկա իրավիճակին:

Նամակի տեքստը ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության նախագահ

պարոն Սերժ Սարգսյանին

Հարգելի´ Սերժ Ազատի,

Ազգի շահերն ու Հայրենիքի ճակատագիրն են ինձ հարկադրում դիմել Ձեզ սույն ուղերձով: Մեր հարաբերություններն այսօր կապված են միմյանց ներուժի և ծառայությունների թերըմբռնման հետ: Սակայն, գնահատելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության առջև ծառացած սպառնալիքները, մենք պարտավոր ենք մի կողմ թողնել անձնական հավակնությունները, ղեկավարվել միմիայն բարձրագույն ազգային շահերով, հայոց պետության պաշտպանական ներզորության ամրապնդման նկատառումներով:

Վերլուծելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժն ու անցկացվող զորավարժությունները`գալիս եմ այն եզրահանգման, որ ներկայում մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը նշանակալիորեն զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի 10 օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ ԼՂՀ Պաշտպանության բանակի:

Իմ կարծիքը հիմնվում է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության և հագեցվածության մասին գնահատականի վրա: Ղարաբաղյան հակամարտության գոտում ենթադրաբար 2014 թվականի ապրիլ-մայիսին ռազմական գործողությունների վերսկսման անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ`

1.     Ներկայում Ադրբեջանի իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին՝ պահանջելով ստիպել Հայաստանին մինչև 2013թ. վերջը ստորագրել փաստաթուղթ ղարաբաղյան հարցում զիջումների վերաբերյալ` ընդսմին գիտակցելով, որ Երևանը չի կարող համաձայնել առաջարկված «փոխզիջման» տարբերակին:

ԵԱՀԿ շրջանակային փաստաթղթի համապատասխան նախագիծը Ձեզ է փոխանցվել ստորագրման և դրանում հայտարարված սկզբունքների համաձայն բանակցային գործընթացի հետագա շարունակման համար.

2.    2013 թվականին ավարտվում են մի շարք արտասահմանյան պետությունների հետ Ադրբեջանի՝ սպառազինության և մարտական տեխնիկայի գնման ռազմական պայմանագրերի ժամկետները:

3.    Մինչև 2014 թվականի փետրվարը պլանավորվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության բացում` Վրաստանի տարածքով:

4.    Նույն 2014 թվականի փետրվարին Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ կարձակի, ինչը իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները:

Ըմբռնելով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ (փաստացի 10 ամիս) իրադրությունը փոխելու համար:

Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու և միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի հետևյալ տեսակները (ցուցակը կցվում է), ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները:

Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք և կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի ռազմական պարտության, Արցախում մեր ձեռքբերումների կորստյան, մի քանի հազար նոր փախստաակնների և տնտեսական կոլապսի Հայաստանում:

Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան` ժամանակի սահմանափակության հաշվառումով կամ այլ պատճառներով, ապա մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող քաղաքական զիջումների տարբերակը, որով հնարավոր կլինի խուսափել անիմաստ արյունահեղությունից, անթիվ-անհամար զոհերից, ազգային տնտեսության քայքայումից և ռազմական ամբոջական պարտությունից:  Այսպիսի կարծիքը հիմնավորված է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակի օբյեկտիվ գնահատականով, ոչ թե պարտվողական տրամադրություններով:

Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ նվազագույն կորուստներով տանել 100%-անոց ռազմական հաղթանակ և հակառակորդին պարտադրել հայկական կողմի համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռք բերելով նշված սպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը: Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորությունների սահմանափակությունը և չի պահանջում մասշտաբային զորահավաք:

Միաժամանակ առաջարկվող ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունները կաթվածահար կանեն հակառակորդի նախաձեռնությունը, թույլ կտան զրկել նրան հարձակողական ունակություններից, վերահսկել կրակի խտությունը, ոչնչացնել օդուժի և հրետանու ոլորտում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը, ինչպես նաև ձեռնամուխ լինել ԼՂՀ Պաշտպանության բանակի հակահարձակմանը:

Ես պատրաստ եմ, Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների և փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` հայոց բանակի արդիականացման և ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարման տակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության և պրակտիկայի տեսանկյունից մղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100%-ով կհամաձայնեն իմ առաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռքբերման համար առաջարկվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմ անձնական ներկայությունը կարող է կորցնել իմաստը:

Այսպիսով, իմ առաջարկությունները ոչ մի կերպ կապված չեն կարիերային աճի անձնական մտահոգությամբ, այլ թելադրված են դրության իրատեսական գնահատանքով և ազգի շահերով: Օբյեկտիվորեն գնահատելով Հայաստանի ֆինանսատնտեսական իրավիճակը `կարծում եմ նպատակահարմար է օգտագործել Ձեր` որպես Հայաստանի պետության ղեկավարի հեղինակությունը` համախմբելու հայկական Սփյուռքի և հայկական բիզնես-միջավայրի ֆինանսական ներուժը` վերը նշված խնդիրները լուծելու համար: Հակառակ դեպքում, մեր կողմի պարտությունը հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար կհանգեցնի ֆինանսական և անձնական կորուստների:

Հիշյալ հիմնահարցերի լուծման ձգձգումն ու անվճռականությունը կանդրադառնան ազգային աղետով:

Հուսով եմ և ապավինում եմ ստեղծված իրավիճակի խորության Ձեր ըմբռնմանը և քաղաքական ողջամտությանը»:

Սամվել Բաբայան

26 հունիսի, 2013թ.

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:19 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՍամվել Բաբայանը հանդիպման է եկել վարչապետի հետ. Lurer.com
09:01 17/11/2020  |  ՄամուլԱրայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթացի կեսից Սամվել Բաբայանի թիմը հետ է քաշվել. «Իրատես»
19:20 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍՍամվել Բաբայանի կուսակցությունը դադարեցրել է «Ազատ հարենիք-ՔՄԴ»-ի հետ համագործակցության հուշագիրը
04:41 10/11/2020  |  ԼՐԱՀՈՍՇտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը. Սամվել Բաբայան
09:31 24/09/2020  |  ՄամուլԱրկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է «Հրապարակ»
09:06 11/09/2020  |  ՄամուլՍամվել Բաբայանի հայտարարությունն Արցախում անհանգստության ալիք է բարձրացրել. «Փաստ»
09:44 09/09/2020  |  ՄամուլՀայաստանից զանգել են, ու Սամվել Բաբայանի սկանդալային հայտարարությունը հեռացվել է. «Հրապարակ»
09:36 25/08/2020  |  ՄամուլԻնչո՞ւ հենց Սամվել Բաբայանի միջոցով. «Փաստ»
21:29 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ
13:00 27/07/2020  |  ԼՐԱՀՈՍՎճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը. Սամվել Բաբայան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]