ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համաձայնագրի հետ կապված շատ հարցեր կան . Եռակողմ հայտարարություն է, որը ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն ստորագրել . ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանը՝ հադրութցիներին 11/12/2020 13:01 | ԼՐԱՀՈՍ
Հադրութը Արցախ է կոչերով հադրութցիները ֆրանսիայի դեսպանատան առջև նամակ փոխանեցին դեսպանություն՝ ներկայացնելով խնդիրը, հիմնական պահանջն այն է, որ իրենք էլ ունեն իրավունքեր ու ակնկալում են ֆրանսիայի աջակցությունը։
Ցուցարարներին մոտեցավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը և թույլ տվեց մուտք գործել դեսպանության շենքի բակ։
Հադրութցիները դեսպանին հայտնեցին, որ նամակ են փոխանցել ու հույս ունեն, որ Ֆրանսիայում ականջալուր կլինեն հադրութցիների խնդրանքին։
«Գիտեք, որ Հադրութը ֆրանսիական քույր քաղաքներ ունի և երբեք չեն համակերպվելու, որ քաղաքը կլինի Ադրբեջանի կազմում։ Ձեր պետությունը վկայել է, որ այնտեղ են եղել ահաբեկիչներ, և հույս ունենք, որ կօգնեք Հադրութը փրկելու»,- հայտնեց ցուցարարներից մեկը դեսպանին։
Ջոնաթան Լաքոտն ասաց, որ տեղյակ են՝ Հադրութը ամենատուժած տարածքներից է և ինքը սիրով կընդունի նամակը։ Վստահեցրեց՝ դեսպանության դռները նրանց համար միշտ բաց կլինի։
«Լարված իրավիճակ է, մենք գիտենք, որ Հադրութի ժողովուրդը ամենատանջված ժողովուրդներից է: Գիտենք, որ ՀՀ-ում իրավիճակը շատ բարդ է, շատ են հարցերը համաձայնագրի հետ կապված, նաև շատ հարցեր մենք ունենք, որովհետև չենք ստորագրել համաձայնագիրը: Մեր առաջնահերթությունը այս հարցում տուժած մարդկանց աջակցելն է: Այսօր նախագահ Մակրոնը հանդիպելու է ՀՀ ներկայացուցիչների հետ, նախագահ Մակրոնը ասել է, որ պետք է ներկայացվի նաև Հայաստանի շահը: Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ համար միշտ բաց է, որպեսզի ներկայացնեք ձեր խնդիրները։ Մեր համար առաջնահերթությունն է աջակցել այն մարդկանց, ովքեր տուժել են այս պատերազմի ընթացքում»,- ասաց դեսպանը։
Դեսպանը կապ հաստատելու համար կոնտակտները փոխանցեց ցուցարարներին։
Դեսպանը լրագրողների հետ առանձնազրույցում ասաց, որ ինքը համաձայյնագրի մասին տեղեկացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից ։
«Անկեցծ ասած՝ ապշած եմ ու զարմացած։ Այս տեղեկությունն իմանալուց հետո, փոխանցեցի նաև Փարիզ, որտեղ փորձում են այս հայտարարությունը վերլուծել ու կարծում եմ սա մի շարք հարցերի տեղ է տալու։ Վարչապետի ստորագրած փաստաթուղթն առաջացնում է շատ հարցեր կապված տարածքի անվտանգության հետ։
Դրականն այն է, որ կրակը դադարեցվել է, որ քաղաքացիական բնակչությունն այլևս չի տուժում, երիտասարդ զինվորներ չեն զոհվում։ Խնդիրն այն է, որ առաջին հերթին սա եռակողմ հայտարարություն է, որը ստորագրել է Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, և որը չի ստորագրվել Մինսկի խմբի երկու այլ համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, մենք չգիտենք ո՞րն է այս փաստաթղթի էությունը։ Մենք ունենք մի շարք հարցեր, կքննարկենք հետագայում էլ կփորձենք վեր հանել հայերի և արցախցիների շահերը»,- հայտնեց դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել