ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում. Փաշինյան 10/26/2020 20:28 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Եթե ազգովի՝ Հայաստանում, Սփյուռքում, կին, տղամարդ կանգնեցինք, մենք Ադրբեջանի հետ կկարողանանք կառուցողական երկխոսություն ծավալել, չկանգնեցինք, ուրեմն փախչելու տեղ էլ չի լինի։ Սա է ամենակարևորը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում»,- ասաց նա՝ հիշեցնելով ԱԱԾ տարածած հաղորդագրությունը, որի համաձայն՝ բժիշկը և քաղաքացին համաձայնության են եկել, որ կորոնավիրուսով հիվանդ լինելու հիմքով մարդը խուսափի զորահավաքից։
«Մինչև մեր հանրության մեջ այս դեպքերի շուրջ չի ձևավորվել հստակ, անառարկելի, դատապարտելի մթնոլորտ, որ այդ մարդը հետո ամաչի ուղղակի փողոց դուրս գալ։ Այստեղ է պրոբլեմների պրոբլեմը։ Հիմա մեկը՝ էկրանների մոտ նստած, ինձ օրինակ կարող է ասել՝ այ կաբինետում նստել ես, դու գնա առաջնագիծ։ Էլի գնամ առաջնագիծ, ինչ-որ մեկը պետք է այստեղ նստի։ Եթե պահանջն այն է, որ ես պետք է այստեղից գնամ, եթե իմանամ, որ դա է ժողովրդի ուզածը, դա էլ կանեմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, եթե ինչ-որ ռազմական և այլ անհաջողությունների մասին է խոսվում, հիմքը պետք է փնտրել այստեղ, որ այսօր կա բժիշկ և կա քաղաքացի, որոնք համաձայնության են գալիս, որ կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկանք տրվի, ընդ որում, բացահայտվել է միայն այդ դեպքը, բայց որքան դեպք կա այդպիսին, իսկ այդպիսի դեպքերի արդյունքում բաց են մնում մեր զինվորների թիկունքները, հատկապես այն զինվորների թիկունքը, որոնք հերոսի նման կռվում են, մենք այդ մարդկանց դավաճանում ենք։
«Ասում են՝ դավաճաններ չփնտրեք, չփնտրենք, բայց այն, ինչ տեղի է ունենում դավաճանություն է, որովհետև հնարավոր է այդ մեկ կեղծ տեղեկանքով մարդը կարող էր զինվորին հաց հասցներ, փամփուշտ հասցներ, մեջքը պահել, բայց դա տեղի չի ունեցել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կշարունակեն աշխատել, կլինեն մաքսիմալ ճկուն։
Փաշինյանն ընդգծեց, որ այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում և չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան՝ ճակատագրի ղեկը սեփական ձեռքերը վերցնելը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի կապիտուլյացիան, Ղարաբաղը՝ չի ուզում, նման խնդիր չունի դրած և հայ ժողովուրդը պետք է այնպես աջակցի Ղարաբաղին, որ Ադրբեջանը Ղարաբաղի կապիտուլյացիան չցանկանա։
Վերջինիս խոսքով՝ զինկոմիսարիատի մոտ պետք է հերթեր լինեն 24 ժամ։
«Ես, անկեղծ ասած, կուզենայի, որ բոլորդ ամեն ինչ իմանայիք կատարվողի մասին, բոլոր մանրամասները, առաջնագծի վիճակը, բայց իմ շատ գործընկերներ ինձ ամեն օր հետ են պահում նման բանից, որովհետեւ ի վերջո ռազմական դրություն է, մենակ մենք չենք իրար լսում, ներքին խոսակցության հնարավորություն չկա, թե չէ շատ ավելի բաց ու պարզ կխոսեի։ Ես շատ եմ նեղվում, որ ինչ-որ պահի ամբողջական ինֆորմացիա չենք տալիս ժողովրդին»,- ասաց նա՝ հավելելով, որ երբեմն՝ նեղվում է, որ ամբողջական ինֆորմացիա ժողովրդին չի տրամադրվում և պարզաբանեց, որ դա պայմանավորված է ռազմական դրության առանձնահատկություններով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել