ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա.«Թղթե տունը» դրամայի հայ դերասան 10/20/2020 19:08 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը, ֆիլմում Բոգոտայի դերակատարը, տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով միջազգային հանրությանը կանգնել Արցախի և Հայաստանի կողքին
«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա: Դա Էրդողանի և Ալիևի՝ հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն սկսելու փորձ է: Դա ավելին է, քան պատերազմը. Հայաստանն Արցախի հետ ունի 3. 150 000 բնակչություն, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ընդհանուր հաշվով 92 մլն բնակչություն ունեն:
Բացի այդ, Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ ասես այդ ամենը քիչ է, դեռ նրանց շարքերում են նաև վարձկան ահաբեկիչներ Սիրիայից ու Լիբիայից: Նրանց վարձել են, որ սպանեն թե՛ հայ զինվորականներին, թե՛ խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմը»,- ընդգծում է Կեուչկերյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր չէ զավթելու որևէ մեկին և ոչ էլ կոտորելու կամ պատերազմելու որևէ մեկի հետ. կա 3 մլն հայ, և նրանք պարզապես ուզում են խաղաղ ապրել, բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք:
«Նույնիսկ հայ ժողովրդի տառապած, արյունոտ և ողբալի պատմության ընթացքում նրանք չեն կարողացել մեզնից խլել մեր ժպիտը, պատրանքները, երազանքները, ուժը, կամքը: Եվ ո՛չ էլ կարողացել են խլել մեր միասնականությունը, համախմբվածությունը և արյան կանչը: Նրանց դա չի՛ հաջողվել, չի՛ հաջողվում և չի՛ էլ հաջողվի: Չե՛ք կարողանա»,- նշում է դերասանն ու հիշեցնում, որն 1915 թվականին թուրքերը, օգտագործելով առաջին համաշխարհային պատերազմը որպես քողարկում, կոտորել են ավելի քան 1 մլն հայի:
Նրա համոզմամբ՝ մինչ օրս Էրդողանի Թուրքիան չի ճանաչել և զբաղեցնում է ի սկզբանե հայկական տարածքի շուրջ 80 տոկոսը՝ ներառյալ Արարատ լեռը, որն ինչքան էլ քարտեզներում և սահմաններում ընդգրկվում է Թուրքիայի կազմի մեջ, հայերի սուրբ լեռն է և միշտ էլ կլինի հայկական:
Հովիկ Կեուչկերյանն ասում, է որ 2020 թվականին արդեն որպես քողարկում օգտագործելով աշխարհում տիրող ծանր սոցիալական, տնտեսական և քաղաքական ճգնաժամը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, Էրդողանն ու Ալիևը փորձում են նորից էթնիկ զտումներ սկսել՝ նոր ցեղասպանություն իրականացնելով:
«Կոչ եմ անում միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Ռուսաստանին և ՄԱԿ-ին՝ վե՛րջ տալ հայտարարություններին, վե՛րջ տալ մտադրություններին և վե՛րջ տալ լոկ խոսքերին: Ժամանակն է գործելու և հնարավորինս արագ: Դուք ունեք բարոյական պարտավորություն, որը վեր է ցանկացած այլ պայմանից, զորք ուղարկելու Արցախ՝ խաղաղ բնակչության իրավունքները պաշտպանելու և այս բարբարոսությանը հիմնավոր վերջ դնելու համար: Կտրուկ և վերջնականապես կանգնեցրե՛ք Էրդողանին, արմատախիլ արեք նրան մեկընդմիշտ: Հեռացրե՛ք այդ քաղցկեղը, որը հենց ինքը՝ Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել»,- շեշտում է Կեուչկերյանն ու ընդգծում, որ հակառակ դեպքում ստիպված են լինելու գործ ունենալ իրենց իսկ «Ադոլֆ Հիտլերի» հետ:
Հովիկ Կեուչկերյանը նշում է՝ մինչ վերոնշյալ երկրներն ու կազմակերպությունները որոշումներ են կայացնում, հայերը կռվում են, դիմադրում և պաշտպանվում, պայքարում են հանուն մեր հավատալիքների, մեր մշակույթի, մեր պատմության, մեր ընտանիքների, մեր տների, մեր զավակների, մեր տարեցների, մեր նախնիների և մեր փոքրիկ հայկական հողի:
«Քանի դեռ կա գեթ մեկ հայ՝ ոտքի վրա կանգնած, որը ընդունակ է զենք վերցնել և շարունակել պայքարել հանուն իր հայրենիքի, հանուն մեր սիրելի հայ հողի, մենք կշարունակեք պայքարել մինչև վերջ։ Երբեք չենք հանձվի։ Երբեք չենք նահանջի և, չկասկածեք, միշտ էլ հայը կանգնած է լինելու և շարունակելու է պայքարը։ Ես ուզում եմ ուղարկել իմ ողջ էներգիան, իմ ամբողջ ուժը, հիացմունքս, հարգանքս, իմ ամբողջ սերը, իմ բոլոր աղոթքները Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած և հերոսացած հայերին ու նրանց ընտանիքներին, բոլոր զինծառայողներին, որոնք այս պահին կրկին ատամներով պաշտպանում են մեր սուրբ հողը։ Իմ հայ քույրեր և եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի ձեզ»,- եզրափակում է դերասանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել