Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

«Ամեն ուշացած օրվա հետ Թուրքիան էլ ավելի է խորացնում իր ազդեցությունը տարածաշրջանում և թե՛ Իրանում, թե՛ Ռուսաստանում սա շատ լավ հասկանում են». միջազգայնագետ 10/19/2020   15:45  |  Հարցազրույց

Արդեն 22 օր շարունակ արցախա – ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով չի դադարում ադրբեջանաթուրրքական ու ահաբեկիչների եռամիասնության կողմից սանձազերծված հերթական ռազմական ագրեսիան։ Մինսկի համանախագահողների կոչերը, Ռուսաստանի ու Ֆրանսիայի անմիջական ջանքերով կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում. Ադրբեջանը նախ պարտավորվում է հարգել, ապա խախտում է հրադադարն ու անցնում հարձակման։ Հայկական կողմը շարունակում է համառ մարտեր մղել՝ հետ շպրտելով թշնամու անհավասար ուժերը, զոհերի թիվն օր օրի մտահոգիչ պատկեր է գրանցում։

Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

- Համանախագահող երկու երկրների՝ թե ՌԴ-ի, թե Ֆրանսիայի ղեկավարների միջամտության մակարդակով արդեն իսկ հրադադարի հաստատման պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք ադրբեջանական կողմը տապալեց։ Ի՞նչ սպասենք երրորդ համանախագահող երկրից՝ ԱՄՆ-ից։

- Այս պահին կդժվարանամ ասել, թե ինչ կարելի է սպասել ԱՄՆ-ից, որովհետև նախևառաջ չգիտեմ, թե ինչո՞ւ է մեր ԱԳ նախարարը մեկնում ԱՄՆ և արդյո՞ք այդ հանդիպմանը նախատեսված է նաև Ադրբեջանի արտգործնախարարի այցը Վաշինգտոն։ Եթե նա նույնպես մեկնելու է, միգուցե Վաշինգտոնը կփորձի նորից բարձրացնել հրադադարի հարցը, իսկ եթե նա չի մեկնելու, ապա սա ուղղակի երկկողմ հանդիպում է լինելու և առանձնապես այս ձևաչափից որևէ սպասելիք չունեմ։

- Ի՞նչ եք կարծում, հրադադարի պարտավորությանը Ալիևի կողմից այսօրինակ անտեսումը ապտակ չէ՞ ուղղված այդ երկրներին։

- Իհարկե, սա ապտակ է և մասնավորապես այն մասով, որ Ադրբեջանը սկզբում գնում համաձայնվում է հրադադարի պայմանների հետ ու վերադառնալով խախտում է այն, ընդ որում սա տեղի է ունենում երկու անգամ՝ առաջին անգամ Լավրովի հետ հանդիպումից, մյուս անգամ նրա հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Բնականաբար սա նաև ապտակ է Մինսկի խմբի բոլոր համանախագահողներին, այդ թվում նաև Ռուսաստանին։

- Ի՞նչ պատասխան է ենթադրում ադրբեջանական կողմի դրսևորած այս վարքագիծը։

- Կարծում եմ այստեղ պետք է հաշվի առնել այն, որ ամբողջ գործընթացի հետևում կանգնած է Թուրքիան և հենց նա է զերծ պահում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը։ Այս պատճառով էլ Ադրբեջանը սանձարձակ քայլերի է դիմում։ Սրանով է պայմանավորված նաև ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը գործընթացներին՝ թե արտգործնախարարությունների, թե պաշտպանության ոլորտի գերատեսչությունների շփումների առումով։ Գիտենք նաև Էրդողան – Պուտին հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին։

- Ի՞նչ եք կարծում, բացի Թուրքիայից այլ գերտերություններ կանգնած են այս ամենի հետևում։

- Կարծում եմ՝ ոչ։ Թուրքիան ինքնին գերտերություն է և կարիք չունի, որ որևէ այլ տերություն իր մեջքի հետևում կանգնած լինի։ Բացի այդ, նա բազմիցս ապացուցել է, որ ինքն ինքնաբավ է, խաղում է բացառապեսս իր խաղը, որ բխում է միայն իր շահերից։ Բացի այս, այսօր աշխարհում չկա մի որևէ պետություն, որ կարողանա թուրքերի վրա ճնշում գործադրել և զսպել Թուրքիային։

- Ադրբեջանական զինված ուժերը արդեն մի քանի օր է թիրախավորել են արցախա-ադրբեջանական շփման գծի հատկապես հարավային սահմանը, այդ թվում նաև ԻԻՀ-ի հետ պետական սահմանը։ Ադրբեջանի կողմից հատուկ թիրախում է հայտնվել, մասնավորապես Իրանի համար կարևոր նշանակության Խուդաֆերինի ջրամբարը, որի խոցումը լուրջ էկոլոգիական խնդիրների առաջ կկանգնեցի Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ի՞նչ նպատակ է սա հետապնդում։

- Չեմ բացառում, որ սրանով Ադրբեջանը մարտավարական հնարք է կիրառում և փորձում է հենց այդ հատվածով ճեղքում իրականացնել, բայց, միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանն էլ ամբողջապես պատրաստված է և, ըստ տարբեր աղբյուրների, զորք և զենք է կուտակել սահմանի այդ հատվածում։ Կարծում եմ ադրբեջանցիները հասկանում են, որ իրենց այս արկածախնդրությունը կարող է նաև Իրանի կողմից արժանի հակահարված ստանա։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ որևէ զարգացում, կարծում եմ, չկա, բացի նրանից, որ Իրանի տարածքում ադրբեջանական կողմից պարբերաբար տարբեր տեսակի ԱԹՍ-ներ են հայտնվում, որոնք խոցվում են հենց Իրանի կողմից։ Իրանը շարունակում է ուշադրությամբ հետևել գործողությունների զարգացմանը և բավականին լուրջ պատրաստված է հնարավոր արկածախնդրություններին համարժեք պատասխան տալու համար։

- Արդյո՞ք այս պահին մենք միայն արցախա- ադրբեջանական հակամարտության հետ գործ ունենք, թե՞ Թուրքիան, այնուամենայնիվ, ցանկություններ ունի այս տարածաշրջանում լուրջ փոփոխություններ մտցնել՝ ներազդելով այստեղ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դիրքերի նվազեցմանը։

- Սա իրականում նաև տարածաշրջանային ազդեցության պայքար է։ Թուրքիան փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հրավային Կովկասում, իսկ սա կարող է տեղի ունենալ Ռուսաստանի ազդեցության նավազման կամ վերացման հաշվին, որովհետև գիտենք, թե ինչ լուրջ տնտեսական ազդեցություն ունի Թուրքիան Վրաստանի, ինչպես նաև տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցություն՝ Ադրբեջանի վրա։ Եվ, եթե այստեղ՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Թուրքիան հաջողի, սա կլինի թուրքական ազդեցության տարածումը ողջ Հարավային Կովկասում։

- Այսօր գիշեր Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձ է կատարել իրեն հայկական դրոշներով դիմավորած հայկական համայնքի մեծաթիվ անդամների ցույցին, հայտարարելով, որ ԱՄՆ-ն ինչ-որ աշխատանքներ կկատարի հայերի ուղղությամբ։ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը։

- Կարծում եմ, նա նկատի ուներ մեր արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա հանդիպումը, որովհետև այլ գործողություններ ԱՄՆ –ն ինքնուրույն չի անում։ Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն կարծես ամբողջապես աջակցում է Ռուսաստանի Դաշնությանը և ինքնուրույն ոչինչ կարծես չի ձեռնարկել։ Որպես Մինսկի խմբի համանախագահ Վաշինգտոնը բազմիցս հանդես է եկել հրադադարի հաստատման անհրաժեշտության հրատապության վերաբերյալ։

- Ի՞նչ եք կարծում, Թուրքիային, այնուամենայնիվ, կհաջողվի՞ չեզոքացնել Ռուսաստանի Դաշնության և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։

- Թուրքիայի ագրեսիվ վարքը հենց դրան էլ միտված է, որը լուրջ մարտահրավեր է Իրանին և Ռուսաստանին և ամեն ուշացած օրվա հետ Թուրքիան էլ ավելի է խորացնում իր ազդեցությունը տարածաշրջանում և կարծում եմ, որ թե՛ Իրանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում սա շատ լավ հասկանում են։

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:14 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Նվազագույն բանը, որ Վաշինգտոնը կարող է հիմա անել, Մոսկվային չխանգարելն է». Սուրեն Սարգսյան
11:01 12/10/2020  |  ՄեկնաբանությունՀՀ կառավարությունը պարտավոր է արգելել դրանց ներմուծումը Հայաստան. լուրջ մեսիջ կլինի արտաքին աշխարհին . քաղաքագետ
20:25 03/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Միջազգային հանրությունը անկարող է որևէ կերպ սաստել Թուրքիային և կանխել վերջինիս հրահրած ագրեսիան.Սուրեն Սարգսյան
19:01 29/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Չեմ բացառում, որ կուլիսային խոսակցությունների ժամանակ Թուրքիայի հետ այլկերպ կխոսեն, բայց հանրային դաշտում Թուրքիային ոչ մեկ այսօր չի կարող քննադատել. միջազգայնագետ
11:25 17/09/2020  |  ՄեկնաբանությունՏպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները սպասում են Բայդենի հաղթանակին.քաղաքագետ
10:44 15/09/2020  |  ՄեկնաբանությունՓաշինյանի վարչակազմը միակն է, որ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ. քաղաքագետ
09:58 11/09/2020  |  ՄեկնաբանությունՎարչապետը պետք է իր զորակցությունը հայտնի ԱՄՆ նախագահին և ժողովրդին այս տարելիցի կապակցությամբ. Սուրեն Սարգսյան
10:42 27/07/2020  |  Մեկնաբանություն«Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել». Սուրեն Սարգսյան
10:42 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍԵվս մեկ հաղթանակ «Բանաձեւային պատերազմում». Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց. Սուրեն Սարգսյան
10:30 23/07/2020  |  ՄեկնաբանությունՀայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին. Սուրեն Սարգսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]