Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա 05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորվել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա)
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին

Չի կարող քաղաքակրթությունը և ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս24»-ին 10/04/2020   22:33  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

«Ֆրանս24» լ/գ – Բարև Ձեզ: Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունում, որտեղ ինձ միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն մեր հյուրը լինելու համար։ Երկու տարի առաջ Դուք եկաք իշխանության, և Թավշյա հեղափոխությամբ ժողովրդին տրվեցին շատ մեծ հույսեր։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են այդ հույսերը վտանգվել և փչացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, պատերազմը շատ ծանր բան է, և պատերազմի պայմաններում հույսերի մասին խոսելը շատ հեշտ չէ: Բայց, գիտեք, այս պատերազմը ես համեմատում եմ ահաբեկչական հարձակման հետ, ահաբեկչական հարձակում, որին, ցավոք սրտի, աշխարհն արդեն սովոր է: Ինչո՞ւ եմ այս իրավիճակը համարում ահաբեկչական հարձակում: Շատ պարզ պատճառով՝ Ադրբեջանը երկար տարիներ զարգացնում է հակահայկական ատելության քարոզ՝ ատելություն սերմանելով իր սեփական հասարակության շրջանում ամեն հայկականի և ամեն հայի նկատմամբ: Դուք կարող եք բազմաթիվ այդպիսի փաստեր տեսնել, երբ, օրինակ, հայկական ազգանունով մարդիկ, ովքեր Թուրքիայի, Ռուսաստանի, տարբեր երկրների քաղաքացիներ են, նրանց չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջանի տարածք:

Եվ կարող եմ ասել նաև, որ, օրինակ, նախորդ տարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչի ժամանակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ըստ էության, այդ ատելության մթնոլորտի պատճառով հրաժարվեց մասնակցել, հնարավորություն չունեցավ մասնակցել եզրափակիչ խաղին, և այդ օրերին Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուները Բաքվի փողոցներում կանգնեցվում էին ոստիկանների կողմից:

Եվս մեկ դեպքի մասին եմ ուզում Ձեզ ասել, որ պատկերն ամբողջական դառնա: 2004 թվականին ՆԱՏՕ-ի կազմակերպած մի սեմինարի մասնակից ադրբեջանցի սպա կացնահարել էր նույն սեմինարի մասնակից հայ սպայի, և դա տեղի էր ունեցել Բուդապեշտում: Հունգարիայի դատարանն այդ ադրբեջանցի սպային դատապարտեց ցմահ ազատազրկման: Որոշ ժամանակ պատիժը Հունգարիայում կրելուց հետո այդ սպան արտահանձնվեց Ադրբեջանին, և Ադրբեջանի նախագահը նույն օրը նրան ներում շնորհեց, և նրա ազատության առիթով մեծ տոնախմբություն կազմակերպվեց Ադրբեջանում: Նրան, ըստ էության, հերոսացրեցին:

Հիմա մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Մենք իրավիճակ ունենք, երբ Հայաստանի և Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայում հավաքագրված վարձկաններ և ահաբեկիչներ:

«Ֆրանս24» լ/գ - Դուք ասացիք, որ Ադրբեջանի կառավարությունը սերմանել  է հայերի նկատմամբ ատելության մթնոլորտ: Ի՞նչ եք կարծում՝ հայերն ի՞նչ են զգում ադրբեջանցիների նկատմամբ։ Ի՞նչ եք Դուք զգում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ՝ ի հակադրություն ադրբեջանական կառավարության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է, և հայերը միշտ հարմար թշնամի են, թշնամու կերպար են Ալիևի բռնապետական իշխանության համար, որպեսզի նա կարողանա դրանով շրջանցել երկրում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ցածր կենսամակարդակը, խոսքի ազատության բացակայությունը: Եկեք նայենք այսօրվա իրավիճակը՝ այսօր, օրինակ, Ադրբեջանում սոցիալական ցանցերը խստորեն սահմանափակված են՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ սոցիալական ցանցերը բաց են:

«Ֆրանս24» լ/գ - Արդյոք կարծո՞ւմ եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է կարգավորվել, քանի դեռ իշխանության է ներկայիս ադրբեջանական ռեժիմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, նայած կարգավորում ասելով, ի՞նչ նկատի ունեք: Իրականում այս կոնֆլիկտը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այս կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Պարզապես քանի որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այս կոնֆլիկտի արդյունքում՝ սկսած 1988 թվականից գտնվում է գոյութենական վտանգի ներքո, Հայաստանը, հայ ժողովուրդը պետք է կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի թիկունքին, չի կարող անպաշտպան թողնել: Սա է ամբողջ ճշմարտությունը:

«Ֆրանս24» լ/գ - Ես նաև կցանկանայի հարցնել այս հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության մասին։ Դուք խիստ քննադատում եք Թուրքիայի հռետորաբանությունը, նրա աջակցությունն Ադրբեջանին։ Ի՞նչ ապացույցներ և փաստեր ունեք Թուրքիայի անմիջական ներգրավվածության վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ և առաջ, այս պատերազմն սկսվել է որպես թուրք-ադրբեջանական զորքերի համատեղ զորավարժության արդյունք՝ օգոստոսին Թուրքիան զորքեր է տեղափոխել Ադրբեջան, սկսել են համատեղ զորավարժություններ, և այդ զորավարժությունները գործնականում չեն ավարտվել մինչև պատերազմական գործողությունների մեկնարկը:

Երկրորդը՝ հիմա էլ թուրք բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները գտնվում են Ադրբեջանում, գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում և ղեկավարում են պրոցեսը: Եվ, ըստ էության, սա ընդունեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Թվիթերի իր էջում գրելով, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է ինչպես դիվանագիտության, այնպես էլ մարտի դաշտում: Իհարկե, ինձ ասել են, որ նա որոշ ժամանակ անց ջնջել է այդ գրառումը, բայց դա, ըստ էության, շատ բան չի փոխում:

Եթե մենք հիմա նայենք վերջին շրջանի, վերջին 2 ամսվա թուրք պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, որևէ կասկած չի լինի: Մարտական գործողությունների առաջին օրերին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները և, մասնավորապես, Ադրբեջանի առաջին փոխնախագահը հրապարակային շնորհակալություն հայտնեց Թուրքիային իրենց աջակցելու  համար: Բացի դա, ես կարծում եմ՝ հիմա միջազգային հանրությունը դրան չի կասկածում, որովհետև, ըստ էության, Եվրամիությունը, Ֆրանսիան հստակ արձանագրել են Թուրքիայի մասնակցությունը ռազմական գործողություններին, և ոչ միայն դա, այլև այն, որ Թուրքիան Սիրիայի վարձկաններին հավաքագրել է և տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու: Ավելին, ես կարող եմ ասել, որ մենք ունենք կոնկրետ ապացույցներ՝ թուրքական F-16 ինքնաթիռների կողմից մարտական գործողություններին ներգրավվելու վերաբերյալ:

 «Ֆրանս24» լ/գ – Ե՞վ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հիմա Ձեզ ցույց կտամ: Սրանք մեր ռադարների արձանագրումներն են օրերով, ամիսներով, ժամերով՝ թուրքական F-16 ինքնաթիռների թռիչքների և մարտական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ: Դուք այստեղ կարող եք տեսնել՝ 27 սեպտեմբերի, 28 սեպտեմբերի, թե ինչպես են թուրքական ինքնաթիռները հատել Հայաստանի սահմանը և մտել օդային տարածք, և նաև իմիջիայլոց, Վարդենիսում գյուղեր են ռմբակոծել: Այս բոլոր ապացույցները, իհարկե, մենք մեր միջազգային գործընկերներին կներկայացնենք, ներկայացրել ենք: Եվ այստեղ խնդիրը հետևյալն է՝ F-16 ինքնաթիռն արևմտյան արտադրության, ամերիկյան արտադրության ինքնաթիռ է, և ես նաև Ամերիկայի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այդ փաստի վրա. արդյոք նրանք այդ ինքնաթիռն ստեղծել են և փոխանցել Թուրքիային, որպեսզի Թուրքիան խաղաղ բնակավայրերը ռմբակոծի դրանով, և սեփական ազատությունը պաշտպանող ժողովրդի դեմ պատերազմ վարի:

«Ֆրանս24» լ/գ - Հակամարտության համատեքստում մեկ այլ՝ բազմիցս հիշատակվող ուժը Ռուսաստանն է։ Կցանկանայի հարցնել՝ հիասթափվա՞ծ եք, որ Ռուսաստանից աջակցության առաջարկ չեք ստացել, և աջակցություն ստանալու հույս ունե՞ք։ Ո՞րն է Ռուսաստանի դերակատարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպես և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Մենք և՛ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ կապի մեջ ենք և նրանց ներկայացնում ենք իրավիճակը: Կարևորը, որ նրանք իմանան ճշմարտությունը և օբյեկտիվ տեղեկատվություն ունենան, թե ինչ է տեղի ունենում և ինչ է կատարվում: Նաև մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը՝ նախագահների մակարդակով, և, ըստ էության, բավարարված ենք, որ նրանք խստորեն դատապարտում են բռնությունն ու բռնության մեկնարկը հակամարտության գոտում, որովհետև ակնհայտ է, թե ով է սկսել բռնությունը: Ֆրանսիայի նախագահը հստակ արձանագրեց, որ իրենք հիմնավոր են համարում այն, որ ադրբեջանական կողմն է սկսել այս հարձակումը:

«Ֆրանս24» լ/գ – Ասում են, որ Ռուսաստանն այդքան էլ շահագրգռված չէ աջակցել Հայաստանին, ինչպես առաջ, քանի որ Հայաստանը բռնել է ժողովրդավարական ուղի՝  ունենալով կառավարություն, որն ավելի հակված է խոսել այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են մարդու իրավունքները, որի երկրպագուներից չէ Ռուսաստանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարծում, թե այդ գործոնները դեր ունեն կոնֆլիկտի և  էսկալացիայի մեջ, որովհետև Ռուսաստանը չէ, որ սկսել է պատերազմը: Ադրբեջանն է, որ սկսել է պատերազմը, և Ադրբեջանի դրդապատճառների մեջ, այո՛, նրա բռնատիրական բնույթը կարող է էական դեր ունենալ:

           

«Ֆրանս24» լ/գ - Ադրբեջանն ասում է, որ Դուք անակնկալի եք բերել նրանց՝ ոնենալով ավելի պակաս հաշտարարական հռետորաբանություն Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի առումով, քան  նրանք ակնկալում էին։ Նրանք կարծում էին, որ թավշյա հեղափոխությունից հետո կլինի տարբեր, և կլինի խաղաղության հնարավորություն։ Ո՞րն է Ձեր և նախկին ռեժիմի՝ Արցախին վերաբերող քաղաքականության տարբերությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես ասել եմ, առաջարկել եմ Ղարաբաղի հարցի կարգավորման ֆորմուլա, և դա հնչել է հետևյալ կերպ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում, միշտ ասելով, որ երկրների թվարկման հաջորդականությունը հավասարապես նույնն է:

 

«Ֆրանս24» լ/գ – Ներեցեք, բայց դա բանաձև չէ, այլ մտադրության հայտարարություն առ այն, որ մենք պետք է հասնենք լուծման, որը կլինի բավարարող:  Բայց արդյոք իրականում կա՞ լուծում, քան մտադրությունների վերաբերյալ հայտարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Գիտեք, որևէ ռազմավարական հարց լուծելու համար մենք պետք է նախ ճշտենք հայեցակարգը, թե ինչ հայեցակարգի հիման վրա ենք մենք լուծում: Հնարավոր չէ առանց հայեցակարգային մոտեցման որևէ հարց լուծել, որովհետև դա կլինի անկանոն շարժումների հավաքածու: Մենք պետք է իմանանք, թե որ ուղղությամբ պետք է գնանք: Եվ ես այս բանաձևն առաջարկելով՝ առաջարկել էի, որ Ադրբեջանի նախագահը նույնպես այդ բանաձևն ընդունի, որի արդյունքում կարող ենք արձանագրել, որ մենք ունենք բոլորովին նոր իրավիճակ բանակցային գործընթացում: Բայց Ադրբեջանի նախագահը ոչ միայն պատշաճ արձագանք չտվեց սրան, այլև ասաց,  ըստ էության, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, ինչպես ընդունելի է Ադրբեջանի ժողովրդին: 

«Ֆրանս24» լ/գ – Այո՞:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո: Եվ նա, ըստ էության, ասում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է տեղի ունենա բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Իսկ դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է 1988 թվականի, այսինքն՝ կոնֆլիկտի մեկնարկի ստատուս-քվոյի իրավիճակին վերադառնալ: Ինչպե՞ս է հնարավոր մի հարց լուծել, մի կոնֆլիկտ լուծել՝ այդ կոնֆլիկտի ծագման պատճառների պարամետրերը վերահաստատելով:

«Ֆրանս24» լ/գ - Արդյոք, Ձեր կարծիքով, կա՞ն բաներ, որ կարող եք նրանց առաջարկել, փոխել նրանց դիրքորոշումը, ինչպես, օրինակ, վերադարձի իրավունքը՝ թողնելու ադրբեջանցիներին վերադառնալու Լեռնային Ղարաբաղ, թե՞ կարծում եք այս գաղափարն ամբողջովին անիրատեսական է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Գիտեք, նախ մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես տարածքներ ունի կորսված: Որևէ մեկն այդ տարածքները վերադարձնելու մասին մտածո՞ւմ է, Ադրբեջանը պատրա՞ստ է արդյոք վերադարձնել տարածքները:

Երկրորդը՝ մենք պետք է արձանագրենք այդ տարածքների ձևավորման պատճառը: Ո՞րն է եղել այդ տարածքների ձևավորման պատճառը: Դրանք Արցախն անվանում է անվտանգության գոտի, և դա կա անվտանգության գոտի: Երբ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշեց օգտվել իր լեգիտիմ իրավունքից, որը նախատեսված էր Խորհրդային Միության օրենքներով, և որտեղ նախատեսված էր, որ եթե որևէ հանրապետություն, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի Հանրապետությունն անկախություն է ստանում Խորհրդային Միությունից, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն իրավունք ունի նույնպես ստանալ անկախ կարգավիճակ: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով այս օրենքից, այս իրավունքից, բացարձակապես խաղաղ, սա շատ կարևոր է՝ ոչ թե զինված, այլ խաղաղ, ժողովրդավարական մեթոդներով փորձել է իրացնել իր իրավունքը: Սրան Ադրբեջանը պատասխանել է ուժային մեթոդներով, ընդ որում՝ նախ Բաքվում և Սումգայիթում հարձակումներ, բռնություններ, սպանություններ ձեռնարկելով հայերի դեմ, ապա, ըստ էության, զինված հարձակում գործելով Ղարաբաղի վրա: Այդ զինված հարձակումների արդյունքում Ղարաբաղը տարածքային կորուստներ է ունեցել, խաղաղ բնակչությունը ռմբահարվել է, և մարդիկ, այլ տարբերակ չգտնելով, որոշել են պարզապես Ադրբեջանի ագրեսիան հնարավորինս հեռացնել: Եվ այդպես ձևավորվել է այդ անվտանգության գոտին, որը հիմա փաստորեն նոր զինատեսակների առկայության տրամաբանությամբ, պարզվում է, այդքան էլ էֆեկտիվ չէ, որովհետև եթե այդ անվտանգության գոտու ձևավորման արդյունքում, ասենք, 1994 թվականին ադրբեջանցիները չէին կարողանում խոցել Ղարաբաղի քաղաքները, հիմա արդեն նորից կարողանում են խոցել:

«Ֆրանս24» լ/գ – Այս հակամարտությունը գտնվում էր սառեցված վիճակում 1994 թվականից, բայց հիմա թվում է, թե այն ժայթքել է այնպիսի լայն մաշտաբներով, ինչպիսին չի եղել դրանից հետո։ Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն այն կշարունակվի, արդյոք Դուք գո՞հ եք հայերի մոբիլիզացիայով, գո՞հ եք, թե ինչպես է այն ընթանում, թե՞ ակնկալում եք երկարաժամկետ կռիվ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես ասել եմ նաև, որ սա, ըստ էության, Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է: Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը: Եվ, ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ դա  ոչ թե ուղղակի հայերից վրեժ լուծելու կամ հայատյացությունը պարպելու միջոց է, այլ պարզապես Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ ընդլայնելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ-արևելք:

«Ֆրանս24» լ/գ - Դուք իսկապես կարծո՞ւմ եք, թե նրանք ցանկանում են ազատվել Հայաստանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե: Ես դրանում որևէ կասկած չունեմ: Դա Թուրքիայի պատմական նպատակն է:

«Ֆրանս24» լ/գ -  Դուք խոսում եք ՆԱՏՕ-ի անդամի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կներեք, այդ ՆԱՏՕ-ի անդամն ընդամենը 2 ամիս առաջ, մեկ ամիս առաջ հարձակվել էր ՆԱՏՕ-ի մեկ ուրիշ անդամ Հունաստանի վրա: Եկեք նայենք՝ ի՞նչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, ի՞նչ է անում Սիրիայում, ի՞նչ է անում Իրաքում: Այսօր Թուրքիան հստակ խնդիր ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը, և չզարմանաք, եթե նույն քաղաքականությունն այստեղ հաջողություն ունենալու դեպքում այդ կայսրության մեջ փորձ արվի ընդգրկել ոչ միայն հունական կղզիները, այլև կարող է ընդլայնել մայրցամաքային Եվրոպայում ունեցած տարածքները: Եթե Թուրքիան այս գործում հաջողության հասնի, ուրեմն սպասեք իրեն Վիեննայում:

«Ֆրանս24» լ/գ -  Դուք սրա համար այլ լուծում չե՞ք տեսնում, քան հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնելն ու պայքարը շարունակելը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ի՞նչ պետք է անի ցեղասպանության սպառնալիքի ներքո գտնվող ժողովուրդը: Պետք է պաշտպանի ինքն իրեն: Իսկ հարցի խաղաղ կարգավորման մասին լրջորեն կարելի է խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան այս տարածաշրջանից, իրենց նպատակներով հանդերձ հեռանան: Եվ ես ուզում եմ ասել՝որևէ մեկը հանկարծ թող չմտածի, թե սա շատ հեռու է Եվրոպայից: Սա շատ հեռու չէ Եվրոպայից, և այս է պատճառը, որ ասում եմ՝ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագծեր: Եվ եթե Թուրքիան այստեղ իր իմպերիալիստական քաղաքականությամբ հաջողվի, սպասեք նրան Վիեննայում: Բայց եկեք չավարտենք այդ նոտայով, որովհետև ես համոզված եմ, որ քաղաքակրթությունը կհաղթի: Չի կարող քաղաքակրթությունը չհաղթել, և չի կարող ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել: Որևէ կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որ երկիր մոլորակի վրա ապրում է արդեն մի քանի հազար տարի, ունի ապրելու կամք:

«Ֆրանս24» լ/գ - – Գուցե Դուք կցանկանայիք ինչ-որ բան ասել նաև Ադրբեջանի ժողովրդին, ովքեր նույնպես ունեն ապրելու կամք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես Ադրբեջանի ժողովրդին միայն մի բան կարող եմ ասել՝ հարցրեք ինքներդ ձեզ, ի՞նչքանով դուք գիտեք ճշմարտությունը ձեր սեփական ժողովրդի, ձեր սեփական իշխանությունների, նրանց ունեցած հարստությունների, նրանց կատարած գործարքների և նրանց նպատակների մասին: Ադրբեջանում 1994 թվականից մի ընտանիք է իշխում, մի ընտանիք: Սա նկատի ունեմ՝ քաղաքակրթական առաջնագիծ ասելով: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղում 4 նախագահ է փոխվել այդ նույն ընթացքում, 4 նախագահ, Հայաստանի Հանրապետությունում 4 նախագահ է փոխվել, Ադրբեջանում նույն ընտանիքն իշխում է 1993 թվականից, ոչ թե 1994: Այս թվաբանության մեջ մեկ տարի պլյուս-մինուս էական չէ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:14 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական. Ֆելիքս Ցոլակյան
22:10 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ու այս ազգին ուզում են հաղթել՞․ Արծրուն Հովհաննիսյան
21:43 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
21:38 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջաանի ԶՈՒ-երը որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան
21:36 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ղարաբաղյան հակամարտություն․ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց շրջանում մահեր և վիրավորումներ պատճառող հարձակումները
21:14 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հակառակորդի անձնակազմի կորուստը կազմում է մոտ 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 ԱԹՍ. Հովհաննիսյան
20:20 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար.Նիկոլ Փաշինյան
20:02 04/10/2020Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության.ՊՆ
19:48 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԱՀ նախագահի կողմից Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել գնդապետ Սերգեյ Շաքարյանը. ՊՆ խոսնակ
19:27 04/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են. Արծրուն Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]