ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Հարությունյանի սրած կացինն իջնում է կրթական համակարգի գլխին.Սերժ Սրապիոնյան 09/03/2020 17:36 | ԼՐԱՀՈՍ
«Չնայած այն հանգամանքին, որ բազմիցս իմ կարծիքը հայտնել եմ կրթական նոր չափորոշիչների մասին, դեռևս զգում եմ վտանգ, որովհետև շատ նուրբ ձևով տեղի է ունենում խաբեություն։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր գիտական կոչումներ ու լուրջ ներդրումներ ունեն գիտության զարգացման մեջ, առաջնորդվում են՝ հույսը վերջինն է մեռնում մոտեցմամբ, - ասում է գրականագետ, Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով կրթական չափորոշիչների շուրջ ծագած վեճին, որով պայմանավորված առաջացել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը,-այն ինչ առաջարկվում է այսօր ոչ միայն քայքայելու է ավանդական դպրոցի մասին մեր պատկերացումները, այլ նաև ողջ դպրոցական կրթական համակարգը։ Այլ կերպ ասած՝ հոնքը շինելու փոխարեն, աչքն էլ հանել են։ Չկա գլուխ, չկա գլխացավ, ահա այս նշանաբանով է առաջնորդվում այսօրվա ԿԳՄՍ նախարարությունը։ Այս ամենը շատ ռեալ, շատ կոնկրետ և շատ խորը վտանգներ է պարունակում՝ ազգային անվտանգության խնդիրների առումով։ Ահա սա է պատճառը, որ մենք թողնելով ամեն ինչ, ոտքի ենք կանգնել, թողնելով մեր հիմնական գործը, որն է՝ գիրը, գրականությունն ու ստեղծագործելը»։
ԵՊՀ Բանասաիրական ֆակուլտետի երկարամյա դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը անհանգիստ է՝ ինչպե՞ս կարող էին թրքական կողմի հետ կազմված կրթական նոր չափորոշիչները մուտք գործել հայկական դպրոց. «Կարծում եմ այս հարցն ուղիղ գծով պետք է ուղղել այն անձին, ով այսօր ղեկավարում է Կրթության և գիտության ոլորտը։ Եթե նկատել եք, հենց նա է, որ այդ մասին մինչ այսօր խոհեմաբար որևէ բառ չի արտասանել իր ելույթներում, իսկ նրա արբանյակները, ասում են, թե սա, իբր առանձին ձեռնարկ է և փարիսեցիություն է բերել այս երկուսը միևնույն հարթության վրա։
Պաշտոնապես հայտարարում եմ՝ այն սկզբունքները, որ ընկած են թուրք մասնագետների հետ միասին հայոց պատմության առարկան վերանայելու հիմքում, նույնությամբ առկա են նաև ողջ կրթական համակարգի ծրագրերը կազմելու գործում։ Այն սկզբունքները, որոնք գործել են ռեվիզիայի ենթարկելու հայոց պատմագրությունը, նույն սկզբունքն ընկած է ողջ դպրոցական ծրագրերի կազմման հիմքում։ Նույն մոտեցումը գործում է նաև Հայ գրականության պարագայում»։
Սերժ Սրապիոնյանը նշում է՝ այսօր արդեն պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը.«Արայիկ Հարությունյանի սրած կացինն իջնում է կրթական համակարգի գլխին։ Երբ ԲՈւՀ-երի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու առարկան կարողացան նեյնիմներով անցկացնել իբրև կամընտրական դասընթաց, հենց այդ պահից Արայիկ Հարությունյանի գործունեությունը քննադատողներից եմ եղել։ Ես հասկացա, որ սա անձի խնդիր չէ, այլ համակարգի, հետևաբար ես պահանջում եմ ոչ միայն Արայիկ Հարությունյանի, այլև ողջ այս համակարգի հրաժարականն ու հեռացումը»,- «Փաստինֆո»-ի հետ զրուցում ասում է Սերժ Սրապիոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
- 05/01/2024 08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ»
- 05/01/2024 07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն