ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մշակույթի ոլորտում բացի հուզանք ու զանգից ուրիշ ին՞չ է կախել այս նախարարը, որ ես ասեմ մշակույթով զբաղվել է Սրապիոնյան 08/28/2020 14:16 | ԼՐԱՀՈՍ
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամներն ու մի շարք քաղաքացիներ պատրաստվում են հավաք իրականացնել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նախաձեռնությունն արդեն մի քանի օր է, ինչ ակցիաներ է նախաձեռնում՝ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախարարության շենքի դիմաց ոստիկանական ուժեր են կուտակվել, կան տասնյակ ոստիկանական ավտոմեքենաներ։
Գրականագետ, հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանը ևս միացել է ցուցարարներին։
«Մշակույթի ոլորտում բացի հուզանք ու զանգից ուրիշ ին՞չ է կախել այս նախարարը, որ ես ասեմ մշակույթով ինքը զբաղվել է։ Սպորտի ոլորտում բացի ՀՖՖ նախագահի փոփոխությունից ուրիշ ի՞նչ է ինքը արել։ Եվ երբ մարդիկ, որոնք վիթխարի հեղինակություն ունեն, երբ դժգոհություն են արտահայտում, նախարարը համարում է խավարամիտ։ Ես հույս ունեմ խավարի և լույսի տարբերությունը այս նախարարը գիտի։ Խավարը նշանակում է ոչ թե լուսավորության հեռացում այլ լույսի բացակայություն։ Հենց լույսը մտնում է այդ խավարի պիրթը, որտեղ ինքը նստած է, այդ տիրույթում խավարը ցրվում է և սա խավարի ցրման գործընթացն է, որը ժողովուրդը սկսում է»։
Սրապիոնյանը ելույթում հիշեցրեց վարչապետի այն արտահայտությունը, երբ ասում էր, որ «ուզում է 10 հազար մարդ էլ հավաքվի, նախարարը պիտի մնա իր աշխատանքին»։
«Ես հայտարարում եմ ՝ 10 հազար մարդը միլիոն հատ Արայիկ արժի։ Եթե երկրի գերագույն պաշտոնը զբաղեցնող մարդը 10 հազար հայրենակիցներին առոչինչ է համարում, ուրեմն այդ 10 հազարը այդ մեկին առոչինչ համարելու իրավունք ունեն։ Ես միամիտ չեմ, որ կարծեմ, որ Արայիկի փոխվելուց հետո այս համակարգը կփոխվի, բայց սա կլինի ձնհալի առաջին նշանը։ Հաջորդ եկողը գոնե այս ալիքից վախենալով, այսպիսի ռադիկալ քայլերի չի գնա»։
Սրապիոնյանը պնդում է, որ կրթության և մշակույթի հարցերը այնքան են առնչվել քաղաքականության հետ, որ կամա թե ակամա՝ հայտնվել են քաղաքական հորձանուտում։
«Այն բարեփոխումները, որ նախարարն արել է՝ այստեղ անվանեցին չարեփոխում և ես դրա հետ համաձայն եմ։ Որն է բարեփոխումը՝ կենսական անհրաժեշտության ծրագրերի փոփոխությունները ավելի վատով փոխե՞լն է բարեփոխում»։
Գրականագետը ասում է, որ երկու տարվա ընթացքում հասկացել է,որ կառավարությունից որևէ մեկը չի գալու և չի պատասխանելու:
«Այս խավարամիտը, որ կարծում է, թե Պաոլո Կոելիոյից վերցրած միտքը արտահայտելով ինքը օրիգինալ է թվալու, սխալվում է։ Նշանակում է իր կաբինետում և աթոռի հետևում ավելի ինքնավստահ է, քան դուրս գա և այն մարդկանց հետ զրուցի՝ ում համար ինքը ռեֆորմներ է նախատեսել։ Իմ թոռներն այս տարի դպրոց չեն գնալու, ես իմ թոռներից կապիկ չեմ կերտելու, կերտելու եմ հայ ու նվիրված մարդ։ Լևոն Շանթի օրինակն եմ բերել՝ չուներ ոչ մի վկայական, բայց ամենաբարձր հայերից մեկն էր»,- եզրափակեց Սրապիոնյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ