ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեր նպատակն է դպրոցներին ապահովել ոլորտի լավագույն մասնագետներով». Մխիթար Հայրապետյան 09/03/2020 12:57 | ԼՐԱՀՈՍ
Ուսումնասիրելով 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ իր կողմից ներկայացված առաջարկությունների մասին կարծիքները, մեկնաբանությունները և վերլուծելով առողջ դիտողությունները, հետաքրքիր ու բովանդակալից նկատառումները՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնում է. «Իմ առաջարկած լուծումների վերաբերյալ հասարակությունում ստեղծվել է դիսկուրս, որի միջոցով, վստահաբար, կարող են ծնվել է՛լ ավելի հետաքրքիր և արդյունավետ լուծումներ ու գաղափարներ: Համարձակ բարեփոխումներ կյանքի կոչելու համար նախընտրում եմ այնպիսի ճանապարհ, որտեղ առկա է մտքերի փոխանակում, առողջ քննադատություն ու կառուցողական երկխոսություն: Հաշվի առնելով հանրության անհանգստությունն առաջարկներից մեկի վերաբերյալ՝ որոշեցի առավել մանրամասն ներկայացնել այն ստեղծելու հիմքն ու հիմնավորումը:
Հիշեցնեմ, որ առաջարկել եմ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց՝ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու նպատակով: Կրթության ոլորտի որոշ ներկայացուցիչներ և լրագրողներ փոքր-ինչ այլ կերպ են ընկալել առաջարկս՝ կարծելով, թե այսուհետ դպրոցում ուսուցիչ կկարողանա աշխատել ոչ բավականաչափ կոմպետենտ, կրթական լուրջ ճանապարհ չանցած անձ: Մինչդեռ մեր ներկայացրած լուծումների նպատակն այն է, որ դպրոցականներին կրթեն լավագույն մասնագետները:
Այսօր այնպիսի իրավիճակ է, երբ առարկայական, ոլորտային լավագույն մասնագետները, բացի մի շարք բացառություններից, մանկավարժի որակավորում չունեն: Մենք ունենք պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ և դոկտորներ, որոնք կրթում են հարյուրավոր ապագա մանկավարժների, սակայն, իրենց համար դպրոցների դռներն օրենքով փակ են:
Մենք գնահատում ենք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ջանքերը դպրոցների համար մասնագետներ պատրաստելու գործում, սակայն, տեսնում ենք, որ այսօր ոլորտի, առարկայի բովանդակության տեսանկյունից ավելի բարձր որակի կրթություն տալիս են այն բուհերը, որոնք չունեն հատուկ մանկավարժական ուղղվածություն: Որոշ բուհերում սկսվել է առաջարկվել մանկավարժական գիտելիք և հմտություն տրամադրող կրթաբլոկ՝ լրացուցիչ կրեդիտների տեսքով, որը նույնպես արդյունավետ լուծում է իրենից ենթադրում: Մենք ողջունում ենք տարբեր առաջարկներ՝ միտված կրթության համակարգի ճկունությանն ու պարզեցմանը:
Բարձր գնահատելով այն անձանց, ովքեր գիտակցաբար ընտրել են մանկավարժական կրթությունը՝ հետևելով ուսուցիչ դառնալու իրենց երազանքին, պետք է փաստել, որ կա մասնագետների մի ստվար զանգված, որն ընտրել է մասնագիտական այլ ուղի, դարձել է իր ոլորտում որակյալ մասնագետ և ունի ցանկություն աշխատել դպրոցում և կիսվել իր գիտելիքներով երեխաների հետ: Մենք ցանկանում ենք, որ այդպիսի մասնագետների առջև դպրոցների դռները այսուհետ բաց լինեն:
Հաշվի առնելով մանկավարժական հմտություններին, երեխաների և պատանիների հետ աշխատելիս հոգեբանական մոտեցումներին, առարկայական գիտելիքների փոխանցման գործիքներին տիրապետելու անհրաժեշտությունը՝ մեծ կարևորություն ենք տալիս հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքը սկսելուց առաջ սովորել տիրապետել այդ մեթոդներին:
Ամփոփելով՝ կրկին ցանկանում եմ շեշտել, որ մեր նպատակն է դպրոցներին ապահովել ոլորտի լավագույն մասնագետներով, հանելով օրենքով ամրագրված այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում են այդպիսի մասնագետների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն