ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից 08/21/2020 17:15 | ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

«Փաստինֆո»-ի «Եղեք իրազեկ» հաղորդման շրջանակներում իրավաբան Մինաս Մուրադյանը ներկայացրել է վարչական ակտերի առանձնահատկություններն ու դրանց բողոքարկման կարգը, եթե դրանք խախտում են Ձեր իրավունքները։
Եղեք իրազեկ ու պաշտպանեք Ձեր իրավունքները։
Ի՞նչ է վարչական ակտը։
Վարչական ակտն այն որոշումը, կարգադրությունը կամ հրամանն է, որը վարչական մարմինն ընդունել է կոնկրետ գործի կարգավորման նպատակով և այն ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Որպես վարչական ակտի օրինակ կարող ենք թվարկել ճանապարհային ոստիկանության ակտերը, քաղաքապետարանի կողմից կայացված տուգանքները և այլն։
Ընդ որում, վարչական ակտերը դրանց հասցեատիրոջ համար կարող են ունենալ բարենպաստ կամ ոչ բարենպաստ նշանակություն։ Այսինքն՝ վարչական ակտի ընդունմամբ կարող է անձին տրամադրվել որևէ թույլտվություն, կամ մերժվել որևէ իրավունքի տրամադրումը, զրկել այս կամ այն իրավունքից և այլն։ Ուստի և այս առումով վարչական ակտերը բաժանվում են հետևյալ խմբերի`
ա) բարենպաստ է այն վարչական ակտը, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման։ Օրինակ՝ որևէ լիզենզիայի կամ իրավունքի տրամադրում, կամ շինթույլտվության տրամադրում։
բ) միջամտող կամ այլ կերպ ասած ոչ բարենպաստ է այն վարչական ակտը, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։ Օրինակ՝ տրամադրված արտոնագրի գործողության ժամկետի կասեցումը, անօրինական շինությունը քանդելը, վարորդական իրավունքից զրկելը և այլն։
գ) զուգորդվող վարչական ակտն իր մեջ պարունակում է անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող կամ ոչ բարենպաստ վարչական ակտերով սահմանվող դրույթներ:
Որո՞նք են վարչական ակտի ձևերը։
Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով: Սակայն գոյություն ունեն վարչական ակտերի այլ ձևեր ևս, ինչպիսիք են՝
Բանավոր (օրինակ՝ ոստիկանության աշխատակցի բանավոր կարգադրություն),
Ձայնային, ազդանշանային, (օրինակ՝ ձայնային եղանակով տրվող ազդանշաններ՝ պետավտոտեսուչի կողմից սուլիչի միջոցով տրված հրահանգ, կամ շտապօգնության մեքենայի կողմից ձայնային եղանակով արձակված հրահանգ)
Լուսային (օրինակ՝ լուսային սարքերով տրվող ազդանշաններ՝ լուսացույցներ),
պատկերային, նշանների (օրինակ՝ ՃԵԿ նշաններ) և օրենքով նախատեսված այլ ձևի։
Վարչական ակտ ընդունելը
Կարևոր է իմանալ, որ գրավոր վարչական ակտն ընդունված է համարվում այդ ակտը վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու օրվանից:
Վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը (վարչական ակտը հանձնելը և հրապարակելը)
Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ կտան հաստատել հասցեատիրոջ կողմից ակտի մասին պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Վարչական ակտի ուժի մեջ մտնելը
Գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում հասցեատիրոջ պատշաճ ծանուցված լինելու հաջորդ օրվանից։ Այլ կերպ ասած, երբ փոստով ստանում ենք վարչական ակտը, այն ուժի մեջ կմտնի հաջորդ օրվանից։
Բողոքարկման կարգը
Սեփական իրավունքները պաշտպանելու համար չափազանց կարևոր է հստակ պատկերացում կազմել վարչական ակտի բողոքարկման կարգի մասին։
Այժմ փորձենք պարզել, թե ի՞նչ կարգով, ու՞մ և ի՞նչ ժամկետներում կարելի է բողոքարկել վարչական ակտը։
Վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական /վերադասության/ կամ դատական կարգով:
Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`
ա) վարչական մարմին.
բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:
Բողոքարկման ժամկետները
Վարչական բողոքը կարող է բերվել`
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:
Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը