ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պատերազմից խուսափելու մեկ ճանապարհ կար՝ գնալու միակողմանի զիջումների, ինչը չէր էլ քննարկվում» Սերժ Սարգսյան 08/19/2020 12:44 | ԼՐԱՀՈՍ
«Այսօր ես ձեզ հրավիրել եմ բաց և անկեղծ զրույցի», - այս մասին հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը։ Բայց մինչ բուն թեմային անդրադառնալը՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին և բժիշկներին՝ համավարակի դեմ պայքարում ակտիվ մասնակցության համար։ Շնորհակալությունս հայտնեց նաև այսօրվա ասուլիսին ԶԼՄ-ների մասնակցության համար։
«Այս թեման ինձ համար չափազանց կարևոր թեմա է և ես ակնկալիք ունեմ, որ ձեզ հետ միասին մենք այսօր պատասխանենք բոլոր այն հարցերին, որ հնչել են ապրիլյան պատերազմի հետ կապված և մեր հանրությանը կհասցնենք ապրիլյան պատերազմի մասին ողջ իրականությունը՝ զերծ որևէ շահարկումներից և կեղծիքներից։ Ինչպես և խոստացել էի սույն թվականի ապրիլի 16-ին ՝ պատրաստ եմ պատասխանելու ցանկացած հարցի»։
Սերժ Սարգսյանը նպատակահարմար համարեց հրապարակել ապրիլյան քննիչ հանձնաժողովի սկզբում իր հնչեցրած ներածական խոսքը։ Քանի որ նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել ցանկացած պահի հրապարակել այն։ Կարծում է այդ խոսքը ամբողջովին կներկայացնի իր պատկերացումները ու համոզմունքները քառօրյայի մասին։ Առաջարկել է խոսքը կցել նիստի պաշտոնական արձանագրությանը։
«Չնայած իմ համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իմ իրավունքից և կտրուկ մերժել հրավերը՝ այն հիմնավորմամբ, որ սա ակնհայտ քաղաքական նպատակներով հանձնաժողով է, որի անդամները բազմաթիվ անգամ կանխակալ և ոչ կոռեկտ կարծիքներ էին հայտնել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ։ Ես որոշեցի գալ, եթե անգամ նրանց մտահոգությունները տեղին են, որովհետև ուզում են նայել ձեր աչքերի մեջ և հասկանալ, կա՞ այստեղ մեկը, որ դույզն ինչ կասկած ունի ապրիլյան պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ։ Կարող է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինակներով լայնածավալ գործողությունները կասեցրած ՝ հայկական կողմը պարտվել։ Կա մեկը, ով տեղյակ է մարդկության պատմության մեջ այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել և հաղթել են միայն զինվորները։ Հարց կարող է ծագել, թե ինչու մինչը այսօր համապարփակ և հանրայնորեն չեմ անդրադարձել ապրիլյան պատերազմի մասին տարատեսակ հարցերին և շահարկումներին։ Սկզբում չկար դրա անհրաժեշտությունը իսկ հետո նպատակահարմարությունը»
Սերժ Սարգսյանը հայտնեց, որ դա է պատճառը, որ առաջարկում էր իր մասնակցությամբ հանձնաժողովի քննարկումը իրականացնել արտակարգ դրության ավարտին, որպեսզի լսումներից հետո անդրադառնար ԶԼՄ-ներին և հասարակությանը փոխանցել խնդրի ամբողջական տեղեկատվությանը։
«Երբ հրապարակ են նետվում թեզ՝ հաղթանակ, թե պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նման հարցադրում անողները պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է պատերազմը և հաղթանակը։ Ակնհայտ է, որ պատերազմները ինքնանպատակ չեն լինում ՝ միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ այլ մեթոդներով։ Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահղացումները։ Որևէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել հարձակվող կողի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը»։
Կարճ անդրադարձավ նաև այն հանգամանքին, թե արդյոք հնարավոր էր կանխել կամ խուսափել պատերազմից։
«Համոզված եմ հնարավոր չէ, ինչու՞, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի, որովհետև համոզված եմ՝ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին՝ իրենց երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը։ Այսպիսով` պատերազմից խուսափելու մեկ ճանապարհ կար՝ գնալու միակողմանի զիջումների, ինչը բնականաբար չէր էլ քննարկվում և անընդունելի էր, դա մեզ համար չէր»։
Որո՞նք էին Ադրբեջանի քաղաքական նպատակները, որ լավագույնս և փաստարկված ձևակերպված են ինչպես մեր, այնպես էլ արտասահմանյան փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունների, պատկան մարմինների կողմից իրականացված վերլուծությունների մեջ նաև տարբեր երկրների ղեկավարների հետ՝ ներառյալ ԵԱՀԿ մինսկի խմբի նախագահները հետպատերազմյան բազում հանդիպումների և ընդունված որոշումներում։
«Գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր, ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը՝ 2016 թվականին հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ՝ խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Երկրորդ՝ Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքը, որի ամենազորեղ ապացույցը 1994 թվականի ստորագրված եռակողմ հրադադարի փաստաթուղթն է։ Երրորդ Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի և հակառակն իրականացնել մեր ժողովրդի մեջ բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանությամբ»։
Հիշեցնենք, որ Պաշտոնաթողությունից հետո Սերժ Սարգսյանն իր առաջին մամուլի ասուլիսը հրավիրել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը