Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   10:23 5 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   10:20 24 ժամ ջուր չի լինի Դավթաշենի և Կոտայքի մի շարք հասցեներում 05/01/2024   10:16 Մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է կամ դրա ոչ պատշաճ որակը. վարչապետ 05/01/2024   08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ» 05/01/2024   08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ» 05/01/2024   07:51 Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» 05/01/2024   07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» 05/01/2024   07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» 05/01/2024   07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» 04/30/2024   23:59 Զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան վրա․ Գալստյան 04/30/2024   23:41 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/30/2024   23:34 Լևոն Քոչարյանի օգնականը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին․ Դատական դեպարտամենտ 04/30/2024   23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը 04/30/2024   23:14 Ռուբինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը 04/30/2024   22:59 Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   22:22 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը»․ թյուրքագետ 04/30/2024   22:13 Ոսկեպարը կստանա միջանցքի կարգավիճակ. Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը «փրկիչ» է փնտրում Արևմուտքում․ Սուրենյանց (Տեսանյութ) 04/30/2024   22:09 Իշխանամերձ լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող․ Գործն ուսումնասիրվել է Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում 04/30/2024   21:57 Մարդիկ հուսահատ են, օրական 30 տոննա կարտոֆիլ են թափում, բայց այդ հարցը ո՞նց բարձրացնենք, եթե Տավուշի գյուղերն են հանձնում. Հակոբ Ավետյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   21:45 Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   21:28 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 04/30/2024   21:17 Իշխանամերձ լրատվականի լրագրողի հաղորդումն արդեն ՔԿ-ում է, իսկ նրա կողմից Սրբազանին զրպարտելու դեպքով՝ երկրորդ օրն է՝ ուսումնասիրում են 04/30/2024   21:08 Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում կանանց 04/30/2024   20:55 Ոստիկանները բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին 04/30/2024   20:51 Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» 04/30/2024   20:41 Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024   20:36 Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը 04/30/2024   20:14 Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդը 04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը 04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   18:03 Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չի, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյան 04/30/2024   17:59 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»

«Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:34  |  Հարցազրույց

Նախօրեին համացանցում տեսանյութ տարածվեց մոսկվայաբնակ  հայ գործարար Սարիբեկ Գևորգյանի մասնակցությամբ, որտեղ, իբր, գործարարը Մոսկվայի հայ համայնքի գրասենյակի ղեկավարից ներողություն էր խնդրում՝ համայնքի բնակիչների  հուզական աշխարհի վրա բացասական ներգործություն ունենալու   համար։  Տեսանյութում ներկա էին նաև այլ մարդիկ, այդ թվում նաև՝  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը։  

Պարզելու, թե  ի՞նչպես է Սարիբեկ Գևորգյանը  բացասական ազդեցություն ունեցել հայ համայնքի բնակիչների վրա՝ «Փաստինֆո»-ն զրուցել է գործարարի հետ։ Արդյունքում պարզվեց, որ նրան մեղադրում են Մոսկվայում  հայ- ադրբեջանական վերջին փողոցային բախումների ընթացքում  հայ առաքելական եկեղեցու  բակում հավաքվելու և համայնքի բնակիչների հետ եկեղեցում Տերունական աղոթք կարդալու մեջ։

- Պարոն Սարիբեկյան, ինչի՞ց  և ի՞նչ պատճաբանություններով են ձեր հասցեին  մեղադրանքներ հնչեցվում։ 

-  Դուք, հավանաբար, հիշում եք ծիրանի պատմությունը, երբ Հայաստանից  ներմուծված ծիրանով բեռնված  բեռնատարները ադրբեջանական որոշակի ուժերի ճնշմամբ դուրս բերվեցին Մոսկվայի «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, որը  պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարների։ Դրանից անմիջապես հետո բեռնատարները բերվեցին մեզ մոտ՝ «Մետաքսի ճանապարհ» կոչվող հայկական առևտրի կենտրոն (հեղ. «Մետաքսի ճանապարհ» առևտրի կենտրոնը պատկանում է գործարար Սարիբեկ Գևորգյանին), որտեղ մինչ այսօր առանց  որևէ վարձավճարի իրացվում են Հայաստանից ներմուծվող ծիրանները։ Ստացվեց այնպես, որ հայերի և հայկական ապրանքատեսակի նկատմամբ ցուցաբերված այդօրինակ անթույլատրելի և ագրեսիվ վերաբերմունքից հետո «Մետաքսի ճանապարհ» առևտրի կենտրոնի առաջ ծիրանով բեռնված բեռնատարների մի մեծ կույտ գոյացավ։ Մարդիկ՝ անակնկալի եկած չգիտեին, թե  ի՞նչ պիտի  անեին։ Բոլորով միասին,  այդ թվում նաև հայկական համայնքի բնակիչների հետ,  միասնաբար կանգնեցինք վարորդների կողքին՝ ներմուծված ծիրանն իրացնելու նպատակով,  որովհետև մթերքը փչանալու և պիտանելիությունից զրկվելու խնդիր ուներ։ Սա նաև պատվի հարց էր՝ ադրբեջանցիներին ցույց տալու համար,  որ այստեղ կա միախումբ  հայկական համայնք և, որը պատրաստ է լիովին սատար կանգնել խնդիրների առաջ հայտնված մեր հայրենակիցներին։ Ի դեպ, պետք է նշեմ, որ Հայաստանից ներմուծված  ծիրաններն իրացվեցին ոչ միայն մեզ մոտ՝ «Մետաքսի ճանապարհ»-ում, այլ նաև դրանց մի զգալի հատված մեկնեց Բուխտա, որտեղ նույնպես գյուղմթերքը  հաջողությամբ սպառում գրանցեց։ Մինչև այսօր «Մետաքսի ճանապարհ»-ում  Երևանից  ծիրանով բեռնված բեռնատարներ են գալիս և առանց վարձավճարի իրացնում իրենց ապրանքը։

- Ուրեմն, ի՞նչն էր խնդիրը։

-         Խնդիրները ծագեցին դրանից անմիջապես հետո, երբ  Մոսկվայում սկիզբ առավ այն քաոսը, որի մասին բոլորս տեղյակ ենք՝ զանգվածային հարձակումներ հայերի և հայերին պատկանող գույքի վրա։ Առավոտյան գնում եմ աշխատանքի և դեռ տեղ չհասած,  ինձ ասում են, որ աշխատավայրիս մոտ մեծ թվով հայեր են հավաքվել  ու սպասում են ինձ։ Հասա այնտեղ,  մոտ 700- 800  մարդ էր հավաքվել, բոլորն ուզում էին  հասկանալ՝ ի՞նչ է կատարվում հայերի հետ, հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ և ի՞նչ պետք է անել այս իրավիճակում՝ երբ տեղի ադրբեջանցիները զանգվածաբար հարձակվում են հայերի վրա, ծեծ ու ջարդ կազմակերպում, փորձում վնասել հայերին ու նրանց պատկանող գույքը։

-  Ի՞նչ որոշում ընդունվեց։

-   Ինչպես միշտ է ընդունված եղել հայերի մոտ, ես էլ առաջարկեցի հավաքվածներին միասին գնալ Մոսկվայի հայկական եկեղեցու բակ և միասին  փորձենք տեղում հասկանալ մեր հետագա քայլերն ու դիրքորոշումը։ Կարծեմ միշտ է այդպես եղել՝ հայերը միշտ են համախմբվել  եկեղեցու  շուրջ և փորձել միասնական մի  հայտարարի գալ։ Մինչ կհասնեինք այնտեղ, մեզանից մի քանի հոգու մասնակցությամբ հանդիպում ունեցանք նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի հետ, քննարկեցինք ստեղծված իրավիճակը։ Դեսպանի հետ մեր ունեցած հանդիպման տեսագրությունն առկա է։ Մենք նրա հետ  քննարկեցինք իրավիճակը, ասացինք, որ պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի ազգամիջյան այս ագրեսիվ բախումները դադարեն և հայերին հանգիստ թողնեն։ Դեսպանը հայտնեց իր անմիջական աջակցությունը, ասաց, որ իրենք էլ հիմա զբաղված են հենց այդ խնդրի լուծման շուրջ միջոցների ձեռնարկմամբ և պատրաստ են շնորհակալությամբ սեղմել այն մարդկանց ձեռքը, ովքեր ստեղծված խնդրի շուրջ գործուն քայլեր կիրականացնեն ու երկկողմանի ծեծուջարդը կկանգնի։ Ես դեսպանին հավաստիացրի, որ ի զորու ենք լուծել այդ խնդիրը, որպեսզի ազգամիջյան ծեծուջարդը կանգ առնի։ Շատ արագ  մի քանի հանդիպումներ ունեցա ռուսաստանաբնակ հակառակ թևի ներկայացուցիչներից մի քանիսի հետ։ Չեմ կարող  և չեմ ցանկանում անուններ բարձրաձայնել, նաև ասել, թե ի՞նչ  տեսակի քննարկումներ էին դրանք, բայց այդ հանդիպումների արդյունքում ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքը բացառվեց։ Տեղի ադրբեջանցիների հարձակումներն ու ագրեսիվ վարքը  հայերի նկատմամբ կանգ առավ։ Կարծում եմ բոլորն  ականատեսն եղան, որ ինչ -որ պահից այդ բախումները շատ արագ դադարեցին։ Դրանից  հետո մենք գնացինք միանալու  մոսկվայաբնակ հայերի մեծ խմբին, ովքեր եկեղեցու բակում մեզ էին սպասում։  Եկեղեցում բոլորով միասին տերունական աղոթք բարձրացրինք առ Աստված, խնդրեցինք Աստծո բարեգթությունը։ Այս ամենից հետո ինձ համար անհասկանալի պատճառներով ես  հրավիրվում եմ  առաջնորդարան։ Ինձ ասել էին, որ այնտեղ ես հանդիպում պետք է ունենամ Եզրաս սրբազանի հետ, բայց պարզվեց, որ  հանդիպումը միայն նրա հետ չէր, այլ  մի քանի այլ մարդկանց  մասնակցությամբ  նույնպես։  Մեր միջև խոսակցություն  տեղի ունեցավ, որի մոնտաժված տեսագրությունը հայտնվել է համացանցում՝ իբր ես ներողություն եմ խնդրում ինձ մեղադրանքներ ներկայացնող և  իմ նկատմամբ հավակնություններ ներկայացնող մարդկանցից։

- Ի՞նչ հավակնությունների մասին էր խոսք գնում։  

-   Գուցե անհավատալի թվա, բայց ինձ ասեցին, որ առաջին հերթին շատ մեծ սխալ եք թույլ տվել, որ հավաքվել եք եկեղեցում, հետո, որ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք ենք կարդացել,  իբր դրանով ես խաղացել եմ մարդկանց զգացմունքների հետ, դրդել եմ նրանց հուզական քայլերի ու  իբր թե սխալ աղոթք ենք կարդացել։ Այդ երբվանի՞ց է Տերունական աղոթքը սխալ համարվում և  խաղում մարդկանց զգացմունքների հետ կամ դրդում նրանց անհասկանալի քայլերի։ Հակառակը, Տերունական աղոթքն առ Աստված են բարձրացնում այն ժամանակ, երբ պետք է հանդարտեցնել հույզերը և  խաղաղեցնել ինչ – ինչ պատճառներով մարդկանց ներսում  գլուխ բարձրացրած ներքին վրդովմունքը։

-  Իսկապես անհավատալի մեղադրանք է՝ մարդուն դատապարտել Մայր եկեղեցում Տերունական աղոթք կարդալու  մեջ, ընդ որում՝ համենայն դեպս,  համացանցում տարածված հայտնի տեսանյութի մեջ հանդիպմանը ներկա սրբազանը կարծես լուռ էր։ Պարոն Գևորգյան, գուցե ա՞յլ խորքային պատճառներ կան, որոնց մասին դուք չեք ցանկանում  խոսել։

-  Կասեմ միայն  հետևյալը՝ ես շատ լավ եմ հասկանում, թե ուր է տանում ինձ, այսպես ասած,  նվաստացնել ցանկացողների թելը։  Բոլոր նրանց, ովքեր մեղադրանքներ են ներկայացնում իմ հասցեին, ինչպես նաև՝ նրանց  հետևում կանգնածներին, ուզում եմ տեղյակ պահել, որ այսուհետ նույնպես ևս չեմ դադարելու առաջին իսկ  անհրաժեշտության դեպքում օգնության դեպքում ձեռք մեկնել իմ հայրենակիցներին՝ կլինեն նրանք  Մոսկվայում, թե մեկ այլ տեղում։ Սա ինձ համար սկզբունքի հարց է, միշտ է այդպես եղել ու երբեք այլ կերպ չի լինելու։ Անդրադառնալով համացանցում տարածված հայտնի տեսանյութին՝ եթե կարծում են, որ առանց ինձ  տեղյակ  պահելու կարող են ինձ տեսանկարահանել և արդյունքում ինչ -որ մոնտաժված տեսանյութ տարածելով նվաստացնել կամ վարկաբեկել ինձ, ապա սխալվում են։ Եվ վերջում, չեմ զլանա նորից կրկնել այն, ինչ ասել եմ այդ հանդիպման ընթացքում, մինչև վերջ և շատ ուշադիր նրանց լսելուց հետո, ավելացնելով նաև իրենց կողմից մոնտաժի ենթարկված իմ խոսքերը, որ հետևյալն է եղել՝ եթե  ես որևէ  սխալ բան եմ արել եկեղեցում՝ Աստծո տան մեջ,  ապա պատրաստ եմ դրա համար ներողություն խնդրել, բայց բացատրեք ինձ, որ իմանամ, թե ինչո՞ւմ է եղել իմ սխալը, որի  պատասխանը ես այդպես էլ չլսեցի այդտեղ հավաքված և ինձ Տերունական աղոթք անելու մեջ մեղադրանքներ ներկայացնողներից որևէ մեկից։ Իսկ ի՞նչ եմ արել ես՝  առանց վարանելու տեր եմ կանգնել  շուկաներից հանված  հայկական բեռնատարներին, որից հետո  իմ անմիջական վերահսկողությամբ  ռեալիզացվել է  այդ բեռնատարներում եղած ամբողջ ապրանքը։ Երկրորդ՝ ես ոչ մի վայրկյան չեմ հապաղել համապատասխան քայլեր ձեռնարկել, երբ Մոսկվայում ծեծի էին ենթարկում մեր հայրենակիցներին։  

 

Զրուցեց Նվարդ Մանվելյանը
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:39 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան
21:10 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան
22:12 06/08/2020  |  Միջազգային լրահոսՈւկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է սկսել ԱԳՆ-ի աշխատակցի գործողությունների մասով
23:35 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
17:41 01/08/2020  |  Հարցազրույց«Թուրքիային թվում է, թե մոտ է պանթուրքիզմի երազանքն իրականություն դարձնելու ժամանակը».Արկադի Տեր- Թադևոսյան
13:48 01/08/2020«Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ անմիջապես շփումներ չեմ ունեցել պարզ պատճառներով» Զոհրաբ Մնացականյան
13:26 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍպորտի է վերածվում, թե ով ում ինչպես է աջակցում. ԱԳ նախարար
00:42 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
23:54 31/07/2020  |  ԼՐԱՀՈՍԹուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու». Արտակ Զաքարյան
22:36 31/07/2020Ես անհանգիստ եմ նաև իմ և իմ ընտանիքի անվտանգության համար. Մոսկվայում ադրբեջանցիների հարձակումից տուժած քաղաքացի (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]