Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ 08/07/2020   19:13  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանն ունի մի քանի ճգնաժամերին դիմակայելու փորձ, բազում քաղաքական ու անգամ ռազմական ցնցումների պայմաններում կայուն մնալու փորձ, և այդ փորձը, ինչպես նաև ողջ գործիքակազմն ու կարողությունները ծառայում են երկրի ֆինանսական  կայունության ու կանխատեսելի ցածր գնաճի ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ընդգծելով, որ դրանք հենց այն հենակետերն են, որոնք մեղմում են ներկայի ճգնաժամի հարվածները, և որոնց շնորհիվ երկրի վաղվա վերելքը կլինի վստահ ու հաստատուն: 

-Հարգելի պարոն Գալստյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր ելույթներում նշել եք, որ Կենտրոնական բանկը հետևողական է լինելու իր երկու հիմնական նպատակների՝ գների կայունության ու  ֆինանսական կայունության ապահովման հարցում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2020թ. հունիսին, 2019թ. հունիսի համեմատ, կազմել է 1,7%՝ նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։ Գների կայունության առումով թվերն ինքնին խոսուն են, իսկ ի՞նչ կասեք ֆինանսական կայունության մասով՝ հատկապես վերջերս շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ վարկերը չեն կարողանում մարել, գործ չկա, կորոնավիրուսով պայմանավորված շատերը չեն աշխատում, շատ է հնչում վարկային արձակուրդ տրամադրելու քաղաքացիների և տարբեր խմբերի պահանջը, այս մասին ի՞նչ կասեք։

- Շնորհակալություն։ Նախ եկեք  հասկանանք թե ինչ է  այս պահի դրությամբ արդեն արվել: Վեջին մի քանի ամիսների ընթացքում  Հայաստանի  ֆինանասական կազմակերպությունների կողմից վերանայվել է գրեթե 1 միլիոն, ավելի ստույգ՝ շուրջ 980 հազար հատ վարկային պայմանագիր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.3 տրիլիոն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական ու 17.5 հազար իրավաբանական անձիք են: Վարկերի նման մեծածավալ ու ընդգկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության  լավագուն դրսևորումներից  է: Ես կխուսափեմ վերամբարձ գնահատականներից և գուցե չկոչեմ սա փրկօղակ, բայց դա միանշանակ հստակ ու շոշափելի օգնություն էր բազմաթիվ ընտանիքների ու գործարարների համար: Մյուս կողմից եկեք չմոռանանք, որ բանկը միջնորդ է ավանդատուների և վարկառուների միջև:

Բանկերը ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Սա շատ պարզ մեխանիզմ է՝ վարկերի դիմաց ստացված տոկոսագումարներից  բանկը պետք է կատարի ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները ։ Ընդ որում, բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը:  Այսպիսով, երբ տեսնում ես պատկերն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ կողմի դիտանկյունից, ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները   չեն կարող տևել անվերջ:   

-Թույլ տվեք, այնուամենայնիվ, նկատել, որ կան խնդիրներ և բողոքներ:

-Միանշանակ կան: Այդ խնդիրները բազմաբնույթ են և ունեն բազմապիսի ծագումնաբանություն: Եկեք հիմա հասկանանք  այդ խնդիների առաջացման պատճառները և փորձենք գնահատել դրանց լուծման հնարավորությունները:

Նախ և առաջ պետք է ընդունենք, որ ցանկացած խնդրից խուսափելու համար առավել անհրաժեշտ նախապայմանը լիարժեք տեղեկացված լինելն է: Այստեղ Կենրոնական բանկն ունի թե ազդեցության լծակներ և թե գործելու անհրաժեշտ վճռականություն: 

Լինելով ֆինանսական հատվածի կարգավորող և վերահսկող մարմին, ԿԲ-ը քաղաքացիների շահերի պաշտպանության համար ստեղծում և շարունակաբար կատարելագործում  է  թափանցիկ ու իրազեկ  միջավայր: Մարդիկ ծառայություններից  օգտվելիս պետք է լինեն տեղեկացված, իսկ իրենց որոշումներում պետք է ներառվի ամբողջ առկա տեղեկատվությունը: Այլ կերպ ասած, որոշում կայացնող վարկառուի համար չպետք է լինեն գաղտնիքներ, երկիմաստ դրույթներ և թյուրիմացություններ առաջացնող հղումներ: Այդ իսկ պատճառով ԿԲ կողմից ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սահմանված են թափանցիկության և տեղեկատվության բացահայտման հստակ և չափազանց խիստ պահանջներ: Օրինակ, մինչև վարկային պայմանագիր կնքելը մարդուն, բացի բանավոր ներկայացվող տեղեկատվությունից, տրամադրվում է վարկի էական պայմանների վերաբերյալ շատ հակիրճ անհատական թերթիկ: Վերջինիս մեջ նշված պայմանները գործում են 10 օր, և քաղաքացին հնարավորություն ունի մտածելու, համեմատելու, նշված պայմանների շրջանակներում կրկին իր հնարավորությունները գնահատելու  և ապա նոր այդ վարկը վերցնելու կամ գուցե հակառակը՝այդ վարկից հրաժարվելու: Բուն պայմանագրերի նկատմամբ ԿԲ կողմից  սահմանված են բազմաթիվ պահանջներ՝ սկսած տառատեսակի չափից, վերջացրած կարևորագույն տեղեկությունները նշելու պահանջով: Դրանցից ամենակարևորն են փաստացի տոկոսադրույքը,  անվանական տոկոսադրույքը, միջնորդավճարների չափը: 

-Այդուհանդերձ անարդարություններ տեղի են ունենում։ Ի՞նչ անել այդ դեպքում։

-Այստեղ էլ Կենտրոնական բանկը հարթել է ճանապարհը և շարունակական ռեժիմով կատարելոգործում է մշակված մեխանիզմները: Մարդու նկատմամբ տեղի է ունեցել անարդարություն, նրան գցել են մոլորության մեջ, մարդը կրել է ֆինանսական կորուստներ: ԿԲ-ը սահմանել է բոլոր ֆինանսական կազմակերպությունների ներսում բողոքների քննման  մեխանզիմների նկատմամբ մանրամասն և հստակ պահանջներ: Ցանկացած բողոքի պարագայում քաղաքացին առաջին հեթրին պետք է դիմի իրեն սպասարկող ֆինանսական կազմակերպությանը, որը պարտավոր է սահմանված ժամկետներում և ընթացակարգերով ուսումնասիրել դիմումը  և պատասխանել քաղաքացուն: Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետեւ հենց տվյալ  կազմակերպությունն է այն առաջին օղակը, որն առկա բարձր մրցակցության պայմաններում հատկապես հակված է լուծելու հնարավոր վեճը, չէ՞ որ դա բխում է իր իսկ շահերից: Հաջորդ քայլը. այն պարագայում, երբ մարդուն չի բավարարում ֆինանսական կազմակերպության պատասխանը և առաջարկվող լուծումները, նա կարող է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որն անվճար ու խելամիտ ժամկետներում կքննի բողոքը: Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հիմնադրվել է ԿԲ կողմից, ունի անկախ կառավարման մարմին և գործում է արդեն ավելի քան 10 տարի: Եվ հատկանշական է, որ այս ինստիտուտի որոշումների բացարձակ մեծամասնությունը կայացվում է հօգուտ հաճախորդների է:  Անշուշտ  այս մակարդակում ստացված պատասխանն ու լուծումը կրկին կարող են չընդունվել բողոքը ներկայացրած անձի կողմից: Եվ անշուշտ նա կարող է դիմել նաև ԿԲ-ին, որը ֆինանսական կազմակերպության կողմից իրական խախտումների հայտնաբերման դեպքում կարող է համապատասխան պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ: Նշված շղթան անցնելուց ու պատասխան չստանալուց հետո ԿԲ-ին դիմելը մենք անհրաժեշտաբար կդիտարկենք որպես շղթայում առկա անկատարություն: Եվ այսպիսով մեկ անձի կողմից Կենտրոնական բանկում հնչեցրած խնդրի լուծումը կարող է վերափոխվել նաև համակարգային լուծումների:


-Մեխանիզմը լիարժեք հասկանալի է, սակայն անգամ թափանցիկության, տեղեկացվածության, և գիտակից որոշում կայացնելու համար անհրաժեշտ բոլոր մնացած պայմանների խստագույն պահպանպան դեպքում կրկին  կարող են առաջանալ վարկային պարտավորությունների կատարման խնդիրներ: 


-Այո, և սա խնդիրների այն խումբն է, որը կապված չէ ֆինանսական կազմակերպության կողմից թույլ տված խախտումների, մարդուն միտումնավոր կամ հընթացս մոլորության մեջ գցելու կամ հասանելի ինֆորմացիայի պակասի հետ: Այստեղ ֆինանսական կազմակերպությունը լիարժեք կատարել է իր վրա դրված պարտավորությունները, սակայն վարկառուն, ինչ-որ պահի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ի վիճակի չի լինում կատարել իր վարկային պարտավորությունը։ Այս դեպքում արդեն Կենտրոնական բանկը ուղղակի չի կարող միջամտել տնտեսվարող սուբյեկտների  ընթացիկ տնտեսական գործունեությանը: Եկեք հասկանանք, որ առևտրային  բանկը դա ինքնուրույն, շահույթ հետապնդող բիզնես միավոր է, որը գործում է բարձր մրցակցության ու նաև բարձր ռիսկի պայմաններում: Նա իր ռիսկով տրամադրում է վարկեր ու անում է դա մեծապես ավանդատուներից հավաքագրված միջոցների հաշվին: Իսկ այդ միջոցների անխափան, կամայական պահին պահանջված վերադարձը քաղաքացուն, ինչպես նաև այդ միջոցների դիմաց հաշվարկված տոկոսների անվերապահ, անպատճառ ու ապահով վճարումը բանկի առաջնային  պարտականությունն է: Շարժե՛ք <վարկ-ավանդ> կշեռքի մի նժարը, և կկործանեք ընդհանուր ֆինանսական ու հետևաբար նաև ընդհանուր տնտեսական հավասարակշռությունը:  

-Իսկ որտե՞ղ է այդ դեպքում լուծումը: 

-Մենք պետք է ընդունենք, որ առկա խնդիրը շատ ավելի ընդարձակ է, քան ԿԲ-ի կարգավորման դաշտը: Ի՞նչ անենք վատ վիճակում հայտնված մեր հայրենակիցների հետ, որոնք չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները։ Նախ մեկ դիտարկում։ Մենք ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, մեկ անգամ տույժ-տուգանքները ներեցինք։ Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ վարկային համաներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների հիսուն տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն վիճակում։ Այսինքն այդ մարդիկ ունեն կա՛մ եկամտի, կա՛մ պարտաճանաչ վարքագծի խնդիր։ Այսօր այդ խնդիրներին ավելացել է նաև համավարակի հետևանքով տնտեսության բազմաթիվ ճյուղերի հարկադրված պարապուրդը: Եվ լուծումն այստեղ հասարակական կոնսենսուսի դաշտում է։ Պետության կողմից բոլորիս հարկերի հաշվին կարող է ինչ-որ գումար նախատեսվել՝ որպես երաշխիքային ֆոնդ, նման իրավիճակներից դուրս գալու համար։ Միայնակ մայրն ունի երկու երեխա, հայտնվել է անելանելի իրավիճակում, և մենք որպես հասարակություն այդ կնոջը պետք է օգնության ձեռք մեկնենք, բայց դրա մեխանիզմն այն չի, որ նման մարդիկ չվճարեն ֆինանսական կազմակերպություններից վերցրած միջոցների դիմաց։ Իսկ հիմա տեսեք.  այս կարգավորումն իրականացնելուց առաջ մենք պետք է որոշենք նաև՝ իսկ ի՞նչ ենք անում այն մարդկանց հետ, որոնք պարտաճանաչ կերպով կատարում են իրենց վարկային պարտավորությունները։ Այդ մարդիկ չպետք է ավելի վատ վիճակում հայտնվեն վճարելով, քան այն մարդիկ, ովքեր պարբերաբար վերցնում են այդ գումարները և չեն վճարում։ Այս խնդրում մենք, որպես հասարակություն, պետք է կոնսենսուսի գանք: Եվ այստեղ արդեն գնդակը քաղաքացիների՝այսինքն հարկատուների, դաշտում է, և ոչ Կենտրոնական բանկի ու  ֆինանսական ինստիտուտների։ 

-Շատ ընդդիմախոսներ բարձրաձայնում են այն մասին, որ առևտրային բանկերը նախորդ տարիներին աշխատել են գերշահույթով և հիմա, այս դժվար ժամանակներում, կարող են ավելի պատասխանատու դիրք ընդունել ու ռիսկերը վերցնել իրենց վրա։

-Մենք դեռևս չենք կարող ողջ ծավալով գնահատել ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքները: Սակայն ինչ վերաբերում է նախորդ տարիներին, ապա այստեղ տեղեկատվությունը լրիվ հասանելի է, իրավիճակն ավելի քան պարզ է,  և պատկերը  շատ հեռու է բանկերին մեղսագրվող գերշահույթ ստանալու մեղադրանքից: Բիզնեսի շահութաբերությունը գնահատող լայնորեն տարածված ցուցանիշն ըստ կապիտալի շահութաբերությունն է՝ ROE: 2019թ. բանկային համակարգի շահութաբերությունն  ըստ կապիտալի կազմելէ 7.9%, իսկ վերջին 5 տարում միջին տարեկան ցուցանիշը 4.1% էր: Ակնհայտ է որ այս թվերը չեն կարող վկայել շահույթի ինչ որ գերբնական մակարդակի մասին: 

Ասեմ ավելին: Ի տարբերություն բիզնեսների շատ ու շատ տեսակների, բանկերը, իրենց «ցանկությունից» անկախ, զուտ իրենց գործունեության առանձնահատկությունների բերումով, բոլոր երկրներում ու հասարակություններում մշտապես իրենց վրա են կրում տնտեսական անկումների, անորոշության ու տատանողականության հետևանքները: Տնտեսությունը միասնական օրգանիզմ է, և այն, ինչ կատարվում է տնտեսության մեկ ճյուղում, անհրաժեշտաբար վերաբերում է նրա հարակից ճյուղերին, սակայն բանկերի առանձնահատկությունն այն է, որ նրանց վերաբերում է ամեն ինչ: Բանկերն են այն անվտանգության բարձիկը, որը կլանում ու մեղմում է տնտեսության տարբեր ոլորտները խոցող շոկերը: Եվ բանկերն անում են դա իրենց, իրենց սեփականատերերի միջոցների հաշվին:

Ընդհանուր առմամբ ես համոզված եմ, որ բանկերի նկատմամբ չկշռադատված իսկ երբեմն անգամ չարացած պահանջները իրավիճակը բոլոր կողմերից չդիտարկելու արդյունք են: Իրավիճակի համապարփակ դիտարկումն ու ինքնուրույն վերլուծությունը միանշանակ տալիս են բոլոր հիմնական հարցերի պատասխանները և պաշտպանում են հասարակությանը իրար մեջ թշնամիներ որոնելու վտանգավոր ճանապահից:

-2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժաի ընթացքում, ինչպես նաև հիմա, զարգացած շատ երկրների կառավարություններ մեծածավալ դրամական միջոցներ տրամադրեցին թե բանկերին և թե տնտեսվարողներին: Չքննարկելով նման քայլի արդյունավետությունը, կցանկանայի հարցնել, թե ինչպե՞ս է ստացվում, որ հայրենի կառավարությունը նման քայլ չի ձեռնարկում և «օգնության ձեռք» չի մեկնում ֆինանսական հատվածին:

- Այո, ժամանակին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և կառավարությունը «փրկագնեցին» ֆինանսական հատվածը, քանի որ ցանկացած ֆինանսական անկայանություն, առավել ևս համակարգային, հղի է ընդհանուր տնտեսական համակարգը փլուզելու վտանգով: Սակայն հասարակությունը դժգոհ մնաց: Հասարակությունը համոզված էր, որ պետք էր միջոցներն ուղղել իրական, և ոչ  ֆինանսական հատվածի առողջացմանը: Հարկատուները դժգոհ էին, որ իրենց միջոցների հաշվին կառավարությունն օգնեց ֆինանսական հատվածին: Եվ, այդ համատեքստում՝ անդրադառնալով մեր իրավիճակին, առանց դրական կամ բացասական գնահատական տալու, ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր կառավարության կողմից որևէ ֆինանսական կազմակերպությանը հարկատուների հաշվին օժանդակություն չի տրամադրվել: Ֆինանսական կազմակերպությունները  ճգնաժամերը հաղթահարել են ինքնուրույն՝ իրենց սեփականատետերի միջոցների հաշվին։ 

-Դուք շատ լավ տեղյակ եք, որ քաղաքացիների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի անհիմն բարձր տոկոսներով: Ինչո՞վ է պայմանավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկերի տոկոսների այսպիսի մեծ տարբերությունը:

- Վարկային կազմակերպությունների տոկոսները բարձր են, որովհետև նրանք վարկավորում են չափազանց ռիսկային խմբերի կամ անհատների: Դա այն վարկառուներն են, որոնք չունեն գրավ, չունեն արժանահավատ վարկային պատմություն, չունեն եկամուտի կայուն ու վստահելի աղբյուր: Սակայն այդ մարդիկ ունեն վարկավորման անհրաժեշտություն: Եվ այդ անհրաժեշտությունը երբեմն իսկապես անհետաձգելի է ու կենսականորեն կարևոր: Նրանցից շատերը այդ վարկերը նախընտրում են ստանալ կանխիկով և վերադարձնել կանխիկով: Այս ամենը նշանակում է, որ վարկային կազմակերպությունները սովորականից շատ ավելի բարձր ռիսկի են գնում նման վարկերի պարագայում, ինչպես նաև ավելի մեծ ծախսեր են անում այդ վարկերի տրամադրման ու սպասարկման ընթացքում: Վարկառուին ինչ-որ պահի ինչ-որ խնդիր լուծելու համար շատ կարճ ժամանակով անհրաժեշտ է օրինակ 40 հազար դրամ: Նա ստանում է այդ գումարը վարկային կազմակերպությունից, երկու շաբաթվա կտրվածքով  հազար դրամ վճարում է որպես տոկոսավճար, և ևս հազար դրամ կազմում են սպասարկման վճարները: Ընդհանուր առմամբ, 2 հազար դրամ։ Այս վճարումը տարեկան տոկոսադրույքի վերածելու պարագայում ստանում ենք  ավելի քան 100 տոկոս։

Պե՞տք է նման բիզնես գոյություն ունենա Հայաստանում, թե՞ ոչ: Այս հարցին պատասխանելու համար եկեք հասկանանք թե որն է դրա այլընտրանքը: Մարդը ունի փողի կարիք՝ շատ շտապ ու շատ կարևոր վճարում, գնում, մուծում կատարելու համար: Եվ չունի բանկից վարկ ստանալու հնարավորություն: Եվ դիցուք գոյություն չունեն վարկային կազմակերպություններ: Որտե՞ղ է գնալու այդ մարդը, ի՞նչ իրավիճակ ենք ստանալու մենք՝ որպես հասարակություն: Պատասխանը ավելի քան պարզ է՝ մենք ստանալու ենք այն, ինչ ժամանակին ունեցել ենք․ կրիմինալն է մտնելու այդ հարցերի մեջ, մարդկանց տոկոսով փող են տալու, հետո մարդկանց ունեզրկելու են, ծեծելու են, ահաբեկելու են, երբեմն անգամ սպանելու են։ Մինչդեռ այսօր վարկառուն՝ իր վրա պարտավորություն վերցնելով, ի սկզբանե  տեղեկացվում  է վարկավորման պայմանների մասին և մի քանի տեղ ստորագրությամբ հավաստում դա։ 

Անշուշտ մենք այստեղ դեռ շատ անելիք ունենք, և կուզենայի նշել, որ հիմա Կենտրոնական բանկում պատրաստում ենք նորմատիվներ, որոնք մարդու փաստացի եկամուտը կկապեն տրամադրվող վարկի մեծության հետ, որպեսզի ապագայում հնարավոր լինի որոշ չափով խուսափել անելանելի իրավիճակներում հայտնվելու վտանգից:

Ժամանակին, եթե հիշում եք, վարկերի հասանելիությունը շատ ցածր էր և հասարակության մեջ կար զգալի դժգոհություն առ այն, որ մարդիկ չեն կարողանում վարկեր վերցնել: Կենտրոնական բանկը վերջին երկու տասնամյակների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել, և այժմ վարկերը շատ ավելի հասանելի են, իսկ վարկ վերցնելը շատ ավելի պարզ ու կանոնակարգված գործողություն է: Եվ ահա այսօր մենք արդեն բախվում հակառակ երևույթին, երբ ակնհայտ է դառնում որ պետք է որոնել ինչ-որ այլ՝ միջին, ավելի ընդունելի մակարդակ: Այս խնդիրների լուծումն էլ փորձում ենք գտնել նորմատիվային դաշտի կարգավորումների օգնությամբ:

-Պարոն Գալստյան,և վերջին հարցը։ Արդեն փաստ է, որ COVID19ը փոխեց ողջ աշխարհը, և այն առաջվանը այլևս չի լինելու: Կանխատեսումներ անելը գիտենք, որ անշնորհակալ գործ է, բայց ընթերցողը կզարմանար, եթե մենք այդ հարցը չուղղեինք  Կենտրոնական բանկի  նախագահին. ի՞նչ սպասել ապագայից:

 -Փորձեմ Ձեր հարցին պատասխանել նախ ընթացիկ իրավիճակի և հետո նաև ավելի երկարաժամկետ դիտանկյունից:

Նախ խոսենք այս պահին ձևավորված ու մոտ ապագայում սպասվող իրավիճակի մասին:

Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում համավարակն, իհարկե, բազմաթիվ խնդիրներ առաջացրեց քաղաքականության մշակման և իրականացման առումներով: Այդ խնդիրները դեռ երկար ժամանակ ուղեկցելու են բոլորիս, և անշուշտ պետք չէ ակնկալել, որ առկա ռիսկերը հանկարծակի ու անհետևանք կվերանան: Սակայն այս պահին արձանագրված բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները վկայությունն են այն բանի, որ առկա ռիսկերը կառավարելի են, իսկ կիրառվող գործիքակազմն՝ արդյունավետ:   

Սեպտեմբերին մենք կներկայացնենք նաև դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի մեր ծրագիրը, և կճշգրտենք ներկայիս 4% տարեկան տնտեսական անկման մեր գործող կանխատեսումները: Եվ այստեղ, անշուշտ, վճռորոշ դեր կունենա Հայաստանում և ամբողջ աշխարհում համավարակի հետագա վարքագիծը:

Երկարաժամկետ տեսակետից՝ համաշխարհային տնտեսության ապագա զարգացումներին վերաբերող անորոշություններն ավելի տարաբնույթ են: Հիմնարար հարցերից մեկն այն է, թե համավարակն ինչ երկարաժամկետ սպիներ կթողնի համաշխարհային և մեր տնտեսության վրա։ Արդյո՞ք հեռավար կրթությունը կունենա երկարաժամկետ բացասական հետևանքներ մարդկային կապիտալի վրա, քանի որ փոքր տարիքի երեխաների համար կրթության այս տարբերակը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։ Այն, ինչ այժմ հեշտացնում է մեծերի կրթության հնարավորությունները, փոքրիկների դեպքում կարող է սոցիալիզացիայի լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Հաջորդը՝ արդյո՞ք համավարակը կարագացնի ավտոմատացման գործընթացն աշխարհում, ինչն իր հերթին, ինչպես արդեն ականատես ենք եղել կբերի եկամուտների անհավասարության էլ ավելի խորացմանը: Արդյո՞ք համավարակի արդյունքում գլոբալիզացիան կնահանջի և համաշխարհային առևտուրը և արտադրական ցանցերն իրենց տեղը կզիջեն լոկալ միավորներին:

Այս հարցերի պատասխաններն այսօր ցավոք ոչ ոք տալ չի կարող։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ համաշխարհային տնտեսությունն անցնում  ու դեռ անցնելու է բազմաթիվ  փորձությունների միջով: Ներկայիս ճգնաժամի հիմքում ընկած է մարդկանց առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգը, և այդ հանգամանքն անխուսափելիորեն մեծացնում է առկա անորոշությունը: Մյուս կողմից կյանքը մշտապես վերելքների ու անկումների, ցնցումների ու լճացումների, տարաբնույթ փորձությունների, մարտահրավերների և այդ ամենից քաղած դասերի հաջորդականություն է:

Այսօր մենք արդեն ունենք մի քանի ճգնաժամերին դիմակայելու փորձ, ունենք բազում քաղաքական ու անգամ ռազմական ցնցումների պայմաններում կայուն մնալու փորձ, և մեր այդ փորձը, ինչպես նաև մեր ողջ գործիքակազմն ու կարողություններն այսօր ծառայում են մեր երկրի ֆինանսական  կայունության ու կանխատեսելի ցածր գնաճի ապահովմանը: Եվ դրանք հենց այն հենակետերն են, որոնք մեղմում են այսօրվա ճգնաժամի հարվածները, և որոնց շնորհիվ մեր վաղվա վերելքը կլինի վստահ ու հաստատուն: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:03 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴա մեր համաչափ արձագանքն էր. ԱԳ նախարարը՝ Թուրքիայի՝ Հայաստան տեսչական այցերի կասեցման մասին
22:03 29/07/2020  |  ՀարցազրույցԹուրք-ադրբեջանական զորավարժություններն անկասկած ուժի ցուցադրում են.Ռոբերտ Քոչարյան
22:05 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍՈւ նորից նույն էժան «շուստրիության» փորձերը. Աննա Մկրտչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին
22:37 19/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը
14:42 16/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ
18:41 15/07/2020  |  ԼՐԱՀՈՍՍպառողական վարկերի անընդունելի մեծ կշիռը՝ մոտ 27 %, մարտահրավեր է, տարածաշրջանում մեզ մոտ երկիր չկա․ ԿԲ խորհրդի անդամի թեկնածու
19:54 10/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Մեր գերբը փոփոխությունների կարիք ունի». Վիգեն Ավետիս
11:26 09/07/2020  |  ԼՐԱՀՈՍԽափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը
21:18 01/07/2020  |  Հարցազրույց«Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին
19:10 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱլիևի հոխորտումներից մենք հասկանում ենք ռազմական ագրեսիվ գործողությունների վերսկսում. Գևորգ Գեւորգյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]