Թեմաներ
Երկուշաբթի 08 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/03/2020   17:58 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ 08/03/2020   17:56 Զորքերի ծառայության վերահսկողություն զորամասերում 08/03/2020   17:54 Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ 08/03/2020   17:34 Արայիկ Հարությունյանը վերջապես համաձայնվեց հանդիպել չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ 08/03/2020   17:25 ՃՏՊ Մովսես գյուղում․ կան տուժածներ 08/03/2020   17:23 ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչը (լուսանկարներ) 08/03/2020   17:05 Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ 08/03/2020   16:54 Արայիկ Հարությունյանին դիմելու իմաստ չեմ տեսնում. Զգացվում է՝ ինքը հովանավորում է. պատմաբան 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/03/2020   16:46 Մաշտոցի պուրակում ծառերի հատման վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել 08/03/2020   16:25 Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել 08/03/2020   16:22 Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը 08/03/2020   16:10 ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/03/2020   15:55 Ահազանգ․ պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք. ՀԲՃ 08/03/2020   15:46 Մաշտոցի պուրակն ավելին է, քան սովորական այգի․ցանկացած միջամտություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը․ Գրիգոր Երիցյան 08/03/2020   15:40 Սպասվում է շոգ ջերմառատ եղանակ 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/03/2020   15:25 Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար 08/03/2020   15:11 Աշխատանքային երկուշաբթին շրջակա միջավայրի նախարարությունում մեկնարկեց գործակարգավարական խորհրդակցությամբ 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/03/2020   14:54 Հայոց պատմության ծրագրերի մշակման կոնսուլտանտներ են դարձել ֆեմնիստները, ռուսերենի մասնագետներն ու քաղաքագետները. Պատմաբաններն ահազանգում են 08/03/2020   14:42 Մեր բանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է. Շիրինյան 08/03/2020   14:36 Ցավալի է՝ նոր իշխանության օրոք շարունակվում են ծառահատումները.բնապահպանն արձանագրում է՝ մայրաքաղաքում թթվածնի կարիք կա 08/03/2020   14:31 Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը 08/03/2020   14:08 Խայտառակություն է, երբ ոստիկանը՝ հաղթանդամ տղամարդը, երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին. Գնդապետ Սայաթ Շիրինյան 08/03/2020   13:55 Արսեն Բաբայան. Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ 08/03/2020   13:48 Հեռացնում են Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում կտրած ծառի արմատները 08/03/2020   13:44 Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք. Գագիկ Ծառուկյան 08/03/2020   13:32 «Մենք հերթական անգամ հայտնվել ենք թուրքական կողմի լարած թակարդի մեջ». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն 08/03/2020   13:30 Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը և նրա ապաշնորհ իշխանությունը. Շարմազանով 08/03/2020   13:28 Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել. Վահագն Վարագյան 08/03/2020   13:24 Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ 08/03/2020   13:21 Արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից օրենքի չստորագրումն ունի իրավական հետևանքներ.պարզաբանում է սահմանադրագետը 08/03/2020   13:14 Նարեկ Սարգսյանը ցանկանում է հետազոտությունն անցնել «Նաիրի» ԲԿ-ում 08/03/2020   13:08 Մարշալ Ժուկո՞վն է Նիկոլ Փաշինյանը, որ անձամբ է ղեկավարել տավուշյան մարտերը. Շարմազանով 08/03/2020   13:03 «Մեր իշխանությունները թաքցնում էին, որ պաշտոնապես մասնակցում էին հայ թուրքական հաշտեցման բանակցություններին». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն 08/03/2020   12:58 Քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող անօդաչու թռչող սարքերն անմիջապես ոչնչացվելու են 08/03/2020   12:46 Սոֆյա Հովսեփյան. Պարոն Մարության, Մեշչյան, ես ավելին էի սպասում ձեզանից 08/03/2020   12:38 Հայկականության դեմ արշավն այսօր չէ, որ մեկնարկել է. Շարմազանով 08/03/2020   12:28 Շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: 08/03/2020   12:21 ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման արդյունքները 08/03/2020   12:09 Մեր պահանջները իրենց այս հանդիպման հետ ոչ մի կապ չունեն, պահանջում ենք վերացնել արտակարգ դրությունը. Աշոտ Բարսեղյան 08/03/2020   12:01 Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 08/03/2020   11:57 Քծնանք, անվստահություն, ներքին վախեր 08/03/2020   11:54 Անօթեւանների կացարանում ՄԻՊ-ի արձանագրած խնդիրների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ 08/03/2020   11:49 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. 12 քաղաքացի ապաքինվել է 08/03/2020   11:37 Արայիկ Հարությունյանը խոսելու՞ է վերջապես գիտական հանրույթի առջև. Վահե Սարգսյան 08/03/2020   11:29 Եզդի համայնքի հետ ոգեկոչում ենք Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը․ ԱԺ նախագահ 08/03/2020   11:24 Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենատարեցը 90 տարեկան տղամարդ է
08/01/2020   21:39 Այո՛, մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Հայկ Դեմոյան 08/02/2020   14:27 Որդին պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել SHAMSHYAN.com 08/02/2020   11:35 Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է. Պետրոսյան 08/02/2020   22:23 «Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը». Կարեն Հովհաննիսյան 08/02/2020   21:53 «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել»․ Լևոն Գալստյան 08/03/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 52-ով 08/02/2020   13:17 Հուլիսին ծնվել է 14 երկվորյակ . Էրեբունի ԲԿ 08/02/2020   19:56 Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է. Արթուր Դանիելյան 08/02/2020   18:49 «Ասֆալտին փռվելու» և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև կամավոր չհամաձայնվեք պատվաստվել. Ղազինյան 08/02/2020   17:54 Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը. Արսեն Բաբայան 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/02/2020   19:29 Արտառոց դեպք. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին 08/02/2020   00:01 Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել. Արթուր Խաչատրյան 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/01/2020   23:52 Այս ծրագրով ու չափորոշիչներով փաստորեն վերանում է «Հայ գրականություն» առարկան, որով նվազեցվում, աղճատվում է կրթության ազգային բովանդակությունը. ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ 08/02/2020   15:12 Ռոբերտ Քոչարյանը որդու հետ իր հանգիստն է անցկացնում Սեւանում (վիդեո) 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/02/2020   14:41 Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ. Ռուբեն Հակոբյան 08/02/2020   13:24 Շողոքորթության դրսևորու՞մ և ակնարկ այլ սփյուռքահայերին

Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/09/2020   12:56  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ասատրյանի պաշտպան Էմին Բեգլարյանը՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Վանիկ Ասատրյանի վերաբերյալ առաջին գործողությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին, երբ խուզարկել են նրա բնակության վայրը, որից հետո՝ հուլիսի 3-ին որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրն էլ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորման վերաբերյալ։ Պաշտպանի խոսքով՝ կալանավորման միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը ծավալուն էին և պաշտպանական կողմի խնդրանքով դատական նիստը հետաձգվել էր մինչև հուլիսի 6-ը, իսկ դատարանի որոշումը հրապարակվել է հուլիսի 7-ին։

Էմին Բեգլարյանը տեղեկացրեց, որ բարձրացվել է քննչական ենթակայության հարցը, մասնավորապես՝ պաշտպանական կողմը վստահեցնում է, որ ընտրակաշառքի վերաբերյալ գործերը պետք է քննվեն բացառապես ՀՔԾ-ում և այդ կապակցությամբ բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին և ընդհանուր իրավասության դատարան։ Ըստ նրա՝ թեև դատարան դիմելու համար անհրաժեշտ է նախ բողոքարկել դատախազություն, բայց պաշտպանն այդտեղ խնդիր է տեսնում, քանի որ գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվում է գլխավոր դատախազի հանձնարարականով։ Բեգլարյանի խոսքով՝ ձևական մասը պահպանելու նկատառումից ելնելով՝ նախ բողոք է ներկայացվել գլխավոր դատախազին՝ իր իսկ գործողությունների վերաբերյալ՝ պահանջելով վերացնել տեղի ունեցող ապօրինությունները։

Հարցին, թե արդյո՞ք Ասատրյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է՝ պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրանքի որոշման բովանդակությունից հետեւում է, որ կա կոնկրետ անձ, որը Վանիկ Ասատրյանի դեմ ցուցմունք է տվել և հենց այդ պահին գրավոր միջնորդել են քննիչին՝ ապահովելու Վանիկ Ասատրյանի և իր դեմ ցուցմունք տված անձանց առերես հարցաքննությունը։

Վարույթն իրականացնող մարմնի պահանջով հուլիսի 4-ին ներկայացել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ առերես հարցաքննության, բայց այն այդպես լ տեղի չի ունեցել։ : «Գնում ենք քննչական դեպարտամենտ, ընդ որում՝ բակում տեսնում անձին, ով ենթադրաբար ցուցմունք է տվել Վանիկ Ասատրյանի դեմ և սպասում ենք, որ առերեսում տեղի ունենա: Առավոտյան ժամը 09:30-ից մինչև ժամը 16:30 սպասել ենք, առերես հարցաքննություն այդպես էլ տեղի չի ունեցել, ինչից կարելի է ողջամտորեն ենթադրել, որ առերես հարցաքննություն իրականացնելու նպատակները, հիմքերը վերացել են։ Այսինքն՝ եթե քննիչը որոշեց այդ անձին հարցաքննելուց հետո առերես հարցաքննություն չիրականացնել, կարող ենք պնդել, որ հակասություն առկա չէ»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ այդ մասին բարձրաձայնել են նաև դատարանում՝ կալանքի միջնորդության քննության ժամանակ։ Ըստ նրա՝ դատարանը պահանջել է այդ անձի երկրորդ ցուցմունքի պատճենը, սակայն քննիչը հրաժարվել է ներկայացնել այն՝ հղում կատարելով նախաքննության գաղտնիությանը, ինչը պետք է դատարանի համար ազդակ հանդիսանար, որ պաշտպանական կողմի ենթադրությունները հաստատվում են, սակայն դատական ակտում դատարանը դրան չի անդրադարձել, փոխարենը՝ կալանավորելու մասին որոշման հիմքում դրվել է այդ անձի ցուցմունքը:

Ճշգրտող հարցին, թե այդ անձը գործով ինչ դատավարական կարգավիճակ ունի՝ պաշտպանը նշեց, որ առերես հարցաքննությանը սպասելու ընթացքում տեսել է, որ նա ներկայացել է փաստաբանի հետ, կարելի է ենթադրել, որ ունի դատավարական կարգավիճակ, բայց ոչ վկայի, հատկապես, երբ վերջինս հարցաքննվել է վկայի կարգավիճակով՝ կասկածյալի իրավունքներով: Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ մեղադրանքը եղել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա՝ Բեգլարյանը նշեց, որ մեկ անձի ցուցմունքը հեղհեղուկ է, քանի որ սկզբից մեկ ցուցմունք է տվել, հետո կարելի է ենթադրել, որ այլ բան է հայտնել։ Բացի այդ՝ միջնորդությանը կցված են եղել փաստաթղթեր, որոնցով, ըստ պաշտպանի, որևէ կերպ չի հիմնավորվում Ասատրյանի առնչությունը մեղսագրվող արարքին:

«Բացի այդ՝ թույլ են տրվել մի շարք կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ խոսքը բնակարանի խուզարկության մասին է: Դատարանի թույլտվությամբ նրանք պետք է խուզարկեին բոլորովին այլ հասցե, ինչը հավասարազոր է առանց դատարանի որոշման խուզարկություն իրականացնելուն: Բացի այն, որ ամբողջ վարույթն է ապօրինի, նշված խուզարկության թույլտվություն չունենալով խուզարկություն կատարելն է ապօրինի, դրա արդյունքում առգրավված նյութերը չեն կարող որպես ապացույց օգտագործվել »,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը բողոքարկվել է:

Նշենք, որ Վանիկ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար, ինչը համարվում է միջին ծանրության արարք, հետևաբար՝ վաղեմության ժամկետը 5 տարի է, իսկ ընտրակաշառքի գործը վերաբերում է 2017թ Խորհրդարանական ընտրություններում՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ընտրողներին ենթադրյալ կաշառք բաժանելու դեպքին: Պաշտպանն ասաց, որ մամուլից տեղեկացել է, որ սույն քրեական գործով 100-ից ավել խուզարկություն է կատարվել, ընդ որում՝ նախկին պատգամավորների և գործող պատգամավորների բնակարաններում, աշխատասենյակներում, գրասենյակներում և, հաշվի առնելով դատական պրակտիկան, ողջամտորեն կարելի է ենթադրել, որ երկու տարում դժվար թե գործի քննությունն ավարտվի:

Բեգլարյանն ընդգծեց, որ խնդիր կա նաև առաջադրված մեղադրանքի որոշակիության հետ, մասնավորապես՝ նշված է, որ ենթադրյալ արարքները կատարվել են 2017թ ապրիլին նախորդող ժամանակահատվածում, այսինքն՝ 2017թ ապրիլին նախորդող ժամանակահատված է նաև 2010թ, 2011 թվականը և ցանկացած կասկած պետք է փարատվի՝ հօգուտ մեղադրյալի: Ինչ վերաբերում է հոդվածի որպես պատիժ տուգանքը սահմանելու հանգամանքին, Բեգլարյանը նշեց, որ օրենսդրությամբ կարելի է կալանավորման միջնորդությամբ հանդես գալ, եթե նախատեսվող պատիժը 1 տարուց ավել է, այսինքն՝ օբյեկտիվ տեսանկյունից քննչական մարմինն օրենք չի խախտում, բայց դատական պրակտիկայում շատ են դեպքերը, որ միջին ծանրության արարքների համար, երբ որպես պատիժ նաև տուգանքն է նախատեսվում, քննչական մարմիններն առհասարակ կալանավորման միջնորդությամբ հանդես չեն գալիս:

Պաշտպանն ընդգծեց, որ 2020թ օրենսդրական փոփոխություններից հետո նախաքննական մարմինը կարող է նաև որպես խափանման միջոց կիրառել գրավը և պատշաճ հիմնավոր չէ, թե ինչու անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցները չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Փաստաբանը տարակուսելի համարեց նման գործելաոճը՝ նշելով, որ Վանիկ Ասատրյանի անձը հաշվի առնելով չկար նման միջնորդության կարիք, հատկապես, որ վերջինս ունի առողջական խնդիրներ՝ շաքարային դիաբետ, նյարդային համակարգի հետ խնդիրներ կան, շուրջ երկու ամիս է ներարկումներով բուժում է ստանում, ունի խնդիրներ տեղաշարժման հետ և դատական նիստին ներկայացել է ձեռնափայտով: Պաշտպանը նաև հիշեցրեց ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկուցը, որի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պետությունները պետք է զերծ մնան անձանց նկատմամբ անազատության վերաբերյալ խափանման միջոցներ ընտրելուց, իսկ արդեն անազատության մեջ գտնվող խափանման միջոցները պետք է վերանայվեն և այդ համատեքստում պաշտպանը Ասատրյանին կալանավորելը որակեց որպես անհիմն:

Հարցին, թե արդյո՞ք Ասատրյանը ցուցմունք տվել է եւ փորձում են ցուցմունք կորզել, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ, պաշտպանը նշեց, որ Վանիկ Ասատրյանը հարցաքննվել է եւ հայտնել, որ որևէ կապ չունի ընտրակաշառքի հետ, որևէ մեկից հրահանգ չի ստացել, որևէ մեկը նրան ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել, հետևաբար՝ ըստ նրա հայտնածի՝ Գագիկ Ծառուկյանն իր հետ որևէ առնչություն չունի և, եթե առնչություն չունի, ապա Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/01/2020   16:25 Սեւանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]